ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 հունիսի 1995 թ. N 304
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԵՐԵՎԱՆԻ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆ» ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24 հոդվածին համապատասխան, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարության «Երևանի մետրոպոլիտեն» հատուկ նշանակության պետական ձեռնարկության կանոնադրությունը (կցվում է):
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |
Հաստատված Է |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«ԵՐԵՎԱՆԻ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆ» ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ
I. Ընդհանուր դրույթներ
1. Երևանի մետրոպոլիտենը հատուկ նշանակության պետական ձեռնարկության (այսուհետև ձեռնարկություն) կարգավիճակ է ստացել Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հուլիսի 13-ի «Հատուկ նշանակության պետական ձեռնարկությունների ցանկը սահմանելու մասին» N 399 որոշմամբ։
2. Ձեռնարկության լրիվ ֆիրմային անվանումն է՝ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարության «Երևանի մետրոպոլիտեն» հատուկ նշանակության պետական ձեռնարկություն, իսկ կրճատ ֆիրմային անվանումը՝ «Երևանի մետրոպոլիտեն» ՀՆՊՁ։
3. Ձեռնարկությունը ենթարկվում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարությանը։
4. Ձեռնարկությունն իրավաբանական անձ է, ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք ու դրոշմակնիք։
5. Ձեռնարկությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարության հրամաններով ու հրահանգներով և սույն կանոնադրությամբ։
6. Ձեռնարկության գտնվելու վայրն է՝ 375033, քաղ. Երևան, Մարշալ Բաղրամյան պողոտա, N 76։
II. Ձեռնարկության խնդիրները
7. Ձեռնարկության խնդիրներն են՝
ա) Երևան քաղաքում ուղևորափոխադրումների պահանջարկի բավարարումը մետրոպոլիտենով.
բ) ուղևորների կուլտուրական սպասարկման ապահովումը.
գ) մետրոպոլիտենի գծերի, կայարանների, շենքերի, կառույցների, էլեկտրամատակարարման ու կապի համակարգերի, շարժակազմի և տեխնոլոգիական սարքավորումների անխափան շահագործումը.
դ) մետրոպոլիտենի շարժակազմի և օբյեկտների շահագործման անվտանգության ու հակահրդեհային պաշտպանության ապահովումը.
ե) մետրոպոլիտենի տարածքում վթարափրկարար աշխատանքների կազմակերպումը և իրականացումը.
զ) մետրոպոլիտենի օբյեկտներում սանիտարատեխնիկական վիճակի և աղտոտումից շրջակա միջավայրի պահպանության ապահովումը.
է) հումքի, նյութերի, վառելիքի և էլեկտրաէներգիայի նպատակային ծախսման ապահովումը.
ը) նյութատեխնիկական բազայի և սոցիալական բնագավառի համամասնորեն զարգացման ապահովումը.
թ) աշխատողների սոցիալական պաշտպանվածության և նրանց աշխատանքի անվտանգության ապահովումը.
ժ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական պատվերների կատարման ապահովումը.
ի) նոր կառուցվող և վերակառուցվող մետրոպոլիտենի գծերի և օբյեկտների պատվիրատուի գործառույթների իրականացումը.
լ) մոբիլիզացիոն պատրաստականության ապահովումը։
Նշված խնդիրները ձեռնարկությունը կարող է լուծել ինքնուրույն, իր դուստր ձեռնարկությունների, ինչպես նաև իր լիազորագրային կառավարմանը հանձնված պետական ձեռնարկությունների միջոցով։
III. Ձեռնարկության գույքը և ֆինանսատնտեսական գործունեությունը
8. Ձեռնարկության գույքը պատկանում է ձեռնարկությանը՝ լրիվ տնտեսավարման իրավունքով։ Գույքի կազմում տարբերակվում են նյութական և ոչ նյութական օբյեկտները։
9. Ձեռնարկության գույքի, այդ թվում ֆինանսական ռեսուրսների, գոյացման աղբյուրներն են՝
ա) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող դրամական և նյութական ներդրումները.
բ) աշխատանքների կատարումից, ծառայությունների մատուցումից և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ տնտեսական գործունեությունից ստացված եկամուտները.
գ) բանկային հիմնարկներից և այլ վարկատուներից ստացած վարկերը, սեփական միջոցները բանկային հիմնարկների հաշիվներում պահելուց ստացվող տոկոսները.
դ) պետական բյուջեից հատկացվող կապիտալ ներդրումները.
ե) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարության դրամական և նյութական ներդրումները.
զ) բարեգործական ներդրումները, քաղաքացիների և կազմակերպությունների նվիրատվությունները.
է) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներ։
10. Ձեռնարկության գույքը գտնվում է պետության պաշտպանության ներքո, որի նկատմամբ բռնագանձում կարող է կատարվել միայն օրենսդրությամբ սահմանված կարգով։
11. Ձեռնարկության գործունեության հիմնական ֆինանսական ցուցանիշը կանոնադրական գործունեությունից ստացված շահույթն է, Հարկերը վճարելուց: Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ պարտադիր վճարումներ կատարելուց հետո մնացած շահույթը մնում է ձեռնարկության տրամադրության տակ և տնօրինվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։
12. Ձեռնարկությունն իրականացնում է հաշվապահական հաշվառում ու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնում է վիճակագրական և այլ հաշվետվություն ու տեղեկատվություն, կազմում է հաշվեկշիռ ու այն ներկայացնում Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարություն ու Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության տեղական մարմնին։
13. Ձեռնարկությունն իր միջոցներից կազմավորում է պահուստային ֆոնդ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված չափաքանակներին համապատասխան։
14. Ձեռնարկությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկային և այլ հաշիվներ է բացում Հայաստանի Հանրապետության բանկային հիմնարկներում, իր դրամական միջոցները պահելու, հաշվարկային, վարկային և դրամարկղային բոլոր տեսակի գործառնություններն իրականացնելու համար։
15. Ձեռնարկությունը՝
ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ու Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարության թույլտվությամբ հիմնադրում է դուստր ձեռնարկություններ, իսկ ինքնուրույն՝ բաժանմունքներ, մասնաճյուղեր, ներկայացուցչություններ.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռք է բերում գույք, գույքային և ոչ գույքային իրավունքներ, այդ թվում ֆինանսական միջոցներ` ցանկացած տարադրամով, տնօրինում է և օգտագործում դրանք ու դրանցից ստացված արդյունքը.
գ) ինքնուրույն կազմավորում է սեփական ֆինանսական ռեսուրսները, բանկային հիմնարկներից և ֆինանսավարկային հաստատություններից ստանում վարկեր.
դ) բացառությամբ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարության իրավասության մեջ մտնող հարցերի, ինքնուրույն պլանավորում է և կազմակերպում իր տնտեսական գործունեությունը, մատուցում է ծառայություններ ու կատարում աշխատանքներ, օգտվում մատուցված ծառայություններից և կատարված աշխատանքի արդյունքներից կնքում է պայմանագրեր ու կրում պարտավորություններ.
ե) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օտարում է, վարձակալության տալիս և օրենսդրությամբ չարգելված այլ ձևերով փոխանցում է գույքն ու գույքային իրավունքները.
զ) բացառությամբ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարության իրավասության մեջ մտնող հարցերի, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով որոշում է իր կողմից կատարվող աշխատանքների, մատուցվող ծառայությունների ծավալներն ու դրանց գները.
է) դատական և արբիտրաժային կարգով վիճարկում է իր շահերին վնաս հասցրած անձանց և մարմինների գործողությունները, հանդես է գալիս որպես հայցվոր ու պատասխանող դատարանում և արբիտրաժում ու միջնորդ՝ դատարանում.
ը) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվություն է կրում կնքած պայմանագրերը չկատարելու կամ ոչ պատշաճ կարգով կատարելու, այլ անձանց ու կազմակերպությունների օրենքով պաշտպանվող իրավունքները խախտելու համար և փոխհատուցում իր կողմից հասցված վնասը.
թ) կատարում է սոցիալական և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ պարտադիր ապահովագրություն, ապահովում աշխատողների աշխատանքի և հանգստի համար անհրաժեշտ պայմանները.
ժ) որոշում է իր աշխատողների վարձատրության ձևերը, հաստիքները, աշխատավարձի ֆոնդը և վճարման կարգը։
16. Ձեռնարկությունն իր տարածքները Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարության թույլտվությամբ կարող է վարձակալության պայմանագրերով տրամադրել այլ կազմակերպությունների և անհատ ձեռներեցների։
17. Ձեռնարկությունը չի կարող իրականացնել այնպիսի գործունեություն, որն ուղղակիորեն կապված չէ իր կանոնադրական խնդիրների հետ։
18. Ձեռնարկությունում աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ։
Աշխատանքի վարձելու, աշխատանքի, հանգստի ու վարձատրության պայմանները որոշվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությանը համապատասխան կնքված աշխատանքային և կոլեկտիվ պայմանագրերով։
IV. Ձեռնարկության կառավարումը
19. Ձեռնարկության ղեկավար մարմիններն են վարչությունը և նրա տնօրենը։
20. Ձեռնարկության վարչությունը կազմված է 17 անդամից, որոնցից 7-ն ընտրվում են աշխատավորական կոլեկտիվի անդամներից, մյուսներին նշանակում է տնօրենը։
21. Վարչության անդամներն իրենց գործունեությունն իրականացնում են հասարակական հիմունքներով։
22. Ձեռնարկության վարչությունն իրավասու է՝
ա) որոշելու ֆինանսատնտեսական և սոցիալ-մշակութային զարգացման հիմնական ուղղությունները և հաստատելու աշխատանքային ծրագրերը.
բ) ձեռնարկության կանոնադրության մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին առաջարկություններ ներկայացնելու Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարություն.
գ) ներկայացնելու առաջարկություններ դուստր ձեռնարկությունների հիմնադրման, վերակազմավորման և լուծարման վերաբերյալ.
դ) որոշելու ձեռնարկության և դուստր ձեռնարկությունների ներքին կազմակերպական կառուցվածքի, ստորաբաժանումների ցանկն ու նրանց լիազորությունները։
23. Ձեռնարկության գործունեությունը վերահսկում է վերահսկիչ հանձնաժողովը, որը ստեղծվում է ձեռնարկության վարչության կողմից։ Վերահսկիչ հանձնաժողովը հետևում է նախարարության, ձեռնարկության վարչության որոշումների կատարմանը, գույքի պահպանմանը, ստուգում ձեռնարկության փաստաթղթերը, այդ թվում` հաշվեկշիռը, ինչպես նաև իրականացնում է օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ։
Վերահսկիչ հանձնաժողովն իրավունք ունի ձեռնարկության ղեկավարից և մյուս աշխատողներից պահանջելու ձեռնարկության գործունեության արդյունքների, շահույթի բաշխման, գույքի պահպանման ու այլ հարցերի մասին ցանկացած տվյալներ ու փաստաթղթեր և պարտավոր է իր համապատասխան հաշվետվությունները ներկայացնելու ձեռնարկության վարչությանը։
24. Ձեռնարկության տնօրենին նշանակում է պաշտոնի և ազատում պաշտոնից Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարի ներկայացմամբ։
Տնօրենը ձեռնարկության վարչության նախագահն է և վարչության կողմից որոշումներ ընդունելիս ունի վճռորոշ ձայնի իրավունք։ Տնօրենին նշանակելիս նրա ու Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարության միջև կնքվում է կոնտրակտ։ Կոնտրակտում սահմանվում են տնօրենի իրավունքները, պարտականությունները, պատասխանատվությունն ու փոխհարաբերությունները Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարության, ձեռնարկության վարչության ու աշխատավորական կոլեկտիվի հետ, նրա աշխատանքի վարձատրման պայմանները, կոնտրակտի ժամկետը և այլ դրույթներ, որոնք չեն հակասում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը։
25. Տնօրենը կազմակերպում է ձեռնարկության գործունեությունը և դրա համար կրում պատասխանատվություն։ Տնօրենն առանց լիազորագրի գործում է ձեռնարկության անունից, ներկայացնում նրա շահերը, տնօրինում ձեռնարկության գույքը, այդ թվում ֆինանսական ռեսուրսները, կնքում պայմանագրեր, այդ թվում աշխատանքային, ձեռնարկության աշխատողների համար իրականացնում է գործատուի գործառույթներ, բանկային հիմնարկներում բացում հաշվարկային և այլ հաշիվներ, հաստատում է հաստիքները, սահմանում աշխատանքի վարձատրության ձևերը, աշխատավարձի չափերն ու վճարման կարգը, արձակում հրամաններ, աշխատողներին տալիս կատարման համար պարտադիր ցուցումներ, նրանց նկատմամբ կիրառում խրախուսման և կարգապահական տույժի միջոցներ, կատարում աշխատանքի բաշխում տնօրենի տեղակալների ու ղեկավար այլ աշխատողների միջև` ըստ գործունեության բնագավառների, ինչպես նաև իրականացնում է ձեռնարկության գործունեությունից բխող և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ լիազորություններ:
26. Ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվն են կազմում այն աշխատողները, որոնք Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված աշխատանքային պայմանագրի հիման վրա մասնակցում են նրա գործունեությանը։
Ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվը ձեռնարկության ղեկավար մարմինների հետ լուծում է կոլեկտիվ պայմանագիր կնքելու հետ կապված Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ իրեն վերապահված հետևյալ հարցերը`
ա) կոլեկտիվ պայմանագրի նախագծի նախապատրաստում.
բ) իր ներկայացուցիչների միջոցով ձեռնարկության ղեկավար մարմինների հետ կոլեկտիվ պայմանագրի կնքման վերաբերյալ բանակցությունների վարում.
գ) կոլեկտիվ պայմանագրի հաստատում։
Ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի իրավասության իրականացման հիմնական ձևը նրա ընդհանուր ժողովն է։ Պահանջների բավարարման համար գործադուլի դիմելն արգելվում է։
V. Ձեռնարկության գործունեության դադարեցումը
27. Ձեռնարկությունը կարող է վերակազմավորվել կամ լուծարվել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ կարգով։
