ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 մայիսի 1994 թ. N 239
Քաղ. Երևան
«ՀԱՅԷՆԵՐԳՈԱՐԴ» ՀՆՊՁ-Ն ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԻՑ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հուլիսի 13-ի «Հատուկ նշանակության պետական ձեռնարկությունների ցանկը սահմանելու մասին» N 399 որոշմամբ սահմանված հատուկ նշանակության պետական ձեռնարկությունների ցանկից հանել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարության «Հայէներգո» ԱՄ-ը:
2. Պատգամավորների Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեին` քննության առնել «Երքաղէլեկտրացանց» ՀՆՊՁ-ն քաղխորհրդի գործկոմի ենթակայությունից Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարության ենթակայությանը հանձնելու հարցը և երկշաբաթյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
