ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 նոյեմբերի 2014 թվականի |
թիվ 132 |
քաղ. Մոսկվա |
ՊՈԼԻԷԹԻԼԵՆԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» 2011 թվականի նոյեմբերի 18-ի պայմանագրին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2011 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 1 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգին համապատասխան, «Միասնական մաքսասակագնային կարգավորման մասին» 2008 թվականի հունվարի 25-ի համաձայնագրի 8-րդ հոդվածի հիման վրա՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի 2009 թվականի նոյեմբերի 27-ի «Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության մաքսային միության միասնական մաքսասակագնային կարգավորման մասին» թիվ 130 որոշման 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1.21 ենթակետով՝
«7.1.21. ՄՄ ԱՏԳ ԱԱ 3901 20 900 9 ստորաենթադիրքում դասակարգվող՝ 2,0% զանգվածային բաժին կամ ավելի, սակայն 2,5 % զանգվածային բաժնից ոչ ավելի տեխնիկական ածխածին (մուր) պարունակող՝ սև գույնի հատիկներով պոլիէթիլենը, որը Ղազախստանի Հանրապետություն է ներմուծվում 2015 թվականի հունվարի 1–ից մինչև դեկտեմբերի 31–ը ներառյալ՝ 100 հազ. տոննայից ոչ ավելի ծավալով, և նախատեսված է Ղազախստանի Հանրապետության ջրամատակարարման, գազաֆիկացման և բնակարանային–կոմունալ տնտեսության արդիականացման պետական ծրագրերի իրագործման շրջանակներում օգտագործվող պոլիմերային խողովակների արտադրության համար, Ղազախստանի Հանրապետության ներդրումների և զարգացման նախարարության կողմից տրված և ապրանքի քանակի ու այդպիսի ապրանքի ներմուծումն իրականացնող կազմակերպության մասին տեղեկություններ պարունակող՝ ապրանքի նպատակային ներմուծումը հաստատող փաստաթուղթը մաքսային մարմիններ ներկայացնելու պայմանով։»։
2. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հուլիսի 15-ի թիվ 728 որոշմամբ հաստատված՝ Մաքսային միության միասնական մաքսային տարածք ապրանքների առանձին կատեգորիաների ներմուծման ժամանակ մաքսատուրքերի վճարումից ազատում կիրառելու կարգի 15-րդ կետում «7.1.19, 7.1.20» թիվը փոխարինել «7.1.19-7.1.21» թվով։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
Ս. Ռումաս |
Բ. Սագինտաև |
Ի. Շուվալով |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 ապրիլի 2025 թվական:
