ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 3745-Ա |
«30» սեպտեմբերի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերությունը, «Գնումների մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը.
1. Համաձայնություն տալ՝ Երևանի քաղաքապետարանի 2024 թվականի կարիքների համար «Երևան մարաթոն» մրցաշարի կազմակերպման ծառայության ձեռքբերման ընթացակարգը «Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա՝ մեկ անձից գնում կատարելու ձևով իրականացնելուն:
2. Հրավերը տրամադրել միայն պատասխանատու ստորաբաժանման կողմից ներկայացված գնման հայտում նշված անձին:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի վարչության պետի վրա։
4. Որոշման կատարման հսկողությունը վերապահել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարին:
Տ. Ավինյան |