ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հոկտեմբերի 2023 թվականի |
թիվ 117 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի «Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշ որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի քննարկմանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ս. Ժումանգարին |
Ա. Կասիմալիև |
Ա. Օվերչուկ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
« » -ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 66-րդ և 67-րդ հոդվածներին, «Ծառայությունների առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 16 հավելված) 40-րդ, 42-րդ և 53-րդ կետերին համապատասխան, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 110 որոշմամբ հաստատված՝ ծառայությունների այն ոլորտների (ենթաոլորտների) ցանկի, որոնցում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գործում է ծառայությունների միասնական շուկան, 54-րդ կետի իրագործման նպատակներով՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշ որոշումներում կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն:
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 20___ թվականի __________-ի թիվ ___ որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշումներում կատարվող
1. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 110 որոշմամբ հաստատված՝ ծառայությունների այն ոլորտների (ենթաոլորտների) ցանկի, որոնցում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գործում է ծառայությունների միասնական շուկա, 13-րդ ծանոթագրության մեջ՝
ա) երկրորդ պարբերությունը լրացնել «և հաշվի առնելով գույքի գնահատման օբյեկտների համեմատական ցանկը (Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2021 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 23 որոշմամբ հաստատված՝ ծառայությունների միասնական շուկայի գործունեության շրջանակներում գնահատման գործունեության իրականացման պայմանների ընդհանուր մոտեցումների թիվ 2 հավելված), որում նշվում են նման օբյեկտների գնահատումն իրականացնելու իրավունքը տրամադրող թույլտվությունները» բառերով
բ) չորրորդ պարբերությունը հանել։
2. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2021 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 23 որոշմամբ հաստատված՝ ծառայությունների միասնական շուկայի գործունեության շրջանակներում գնահատման գործունեության իրականացման պայմանների ընդհանուր մոտեցումների՝
ա) 2-րդ կետի երկրորդ պարբերության մեջ «հավելվածի» բառը փոխարինել «թիվ 1 հավելվածի» բառերով.
բ) 3-րդ կետի առաջին պարբերության մեջ «Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2020 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 19 որոշմամբ նախատեսված օբյեկտների ցանկը» բառերը փոխարինել «թիվ 2 հավելվածի համաձայն՝ համեմատական ցանկը» բառերով.
գ) 6-րդ կետի առաջին պարբերության և 8-րդ կետի երկրորդ պարբերության մեջ «հավելվածով» բառը փոխարինել «թիվ 1 հավելվածով» բառերով.
դ) նշված ընդհանուր մոտեցումների հավելվածի համարակալման վերնագրում «Հավելված» բառը փոխարինել «Հավելված թիվ 1» բառերով.
ե) լրացնել հետևյալ բովանդակությամբ թիվ 2 հավելված՝
«ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2 Ծառայությունների միասնական շուկայի գործունեության շրջանակներում գնահատման գործունեության իրականացման պայմանների նկատմամբ ընդհանուր մոտեցումների |
ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՑԱՆԿ
գույքի գնահատման ծառայությունների միասնական շուկայի գործունեության շրջանակներում (ՀԱԴ 72240-ից և 85990-ից) բնակելի շենքերի և հողամասերի, ոչ բնակելի շենքերի և հողամասերի, բնակարանաշինության համար նախատեսված կամ չնախատեսված ազատ հողատարածքների (վարձատրության դիմաց կամ պայմանագրային հիմունքներով), անշարժ գույք չհանդիսացող այլ օբյեկտների գնահատման մասով
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
»: |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 սեպտեմբերի 2024 թվական: