ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 5045-Ա |
«25» դեկտեմբերի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.
1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:
Տ. Ավինյան |
Հավելված Երևանի քաղաքապետի 25.12.2024 թ. հ. 5045-Ա որոշման |
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հ.Հ. |
Դիմողը |
Անշարժ գույքի գտնվելու վայրը |
Անշարժ գույքի տեսակը |
Տրամադրվող հասցեն |
Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը |
Փոստային դասիչը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
1 |
Ռուզաննա Պետրոսյան |
Այվազովսկու փողոց, փակուղի, հ.9 |
բնակելի տուն |
Ռուզաննա Պետրոսյանին սեփականության իրավունքով պատկանող, Այվազովսկու փողոցի, փակուղու հ.9 հասցեում գտնվող բնակելի տանը /վկ. հ.01102024-01-0088/ տրամադրել հասցե՝ Սասունցի Դավթի փողոց, հ.74/1 |
01053D8MBHJX |
|
2 |
Արամ Մանուկյան |
Ն. Չարբախ փողոց, հ.22 |
հողամաս |
Արամ Մանուկյանին սեփականության իրավունքով պատկանող, Ն. Չարբախ փողոցի հ.22 հասցեում գտնվող հողամասին /վկ. հ.20122024-01-0632/ տրամադրել հասցե՝ Ներքին Չարբախ 1-ին փողոց, հ.23/18 |
01113RQMMMWW |
|
3 |
Բագրատ Խաչատրյան |
Դավթաշեն 1-ին և 2-րդ թաղամասերին հարող տարածք, հ.12 |
հողամաս |
Բագրատ Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող, Դավթաշեն 1-ին և 2-րդ թաղամասերին հարող տարածքում գտնվող հ.12 հողամասին /վկ. հ.2068686/ տրամադրել հասցե՝ Գ. Աղաբաբյան փողոց, հ.7/28 |
01043BYFT7BG |
|
4 |
Նարեկ Էտիբարյան |
Բ. Ֆանարջյան փողոց, հ.50/17 |
հողամաս |
Նարեկ Էտիբարյանին սեփականության իրավունքով պատկանող, Բ. Ֆանարջյան փողոցի հ.50/17 հասցեում գտնվող հողամասի /վկ. հ.13122024-01-0539, պարիսպ՝ 9.50քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 698.2քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Բ. Ֆանարջյան փողոց, հ.50/19 |
01123GWJMTYL |
|
5 |
Նարեկ Էտիբարյան |
Բ. Ֆանարջյան փողոց, հ.50/17 |
հողամաս |
Նարեկ Էտիբարյանին սեփականության իրավունքով պատկանող, Բ. Ֆանարջյան փողոցի հ.50/17 հասցեում գտնվող հողամասի /վկ. հ.13122024-01-0539/ բաժանման հատակագծով առանձնացվող 282.3քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Բ. Ֆանարջյան փողոց, հ.50/18 |
01123LTU2C6T |
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |
