ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
| 24 դեկտեմբերի 2018 թ. | թիվ 82-Ն | 
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԿՈՅՈՒՂՈՒ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԿՈՅՈՒՂԻ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 12-Ի ԹԻՎ 177-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Կոյուղու աշխատանքի մասին» Ձև 1-կոյուղի (տարեկան) վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևը՝ համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Կոյուղու աշխատանքի մասին» Ձև 1-կոյուղի (տարեկան) վիճակագրական ամփոփ հաշվետվության լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 2-ի:
(2-րդ կետը փոփ. 01.11.23 թիվ 25-Ն)
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի օգոստոսի 12-ի ««Ամփոփ հաշվետվություն կոյուղու աշխատանքի մասին» Ձև թիվ 1-կոյուղի պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 177-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 Նախագահ
 
 
Ս. Մնացականյան 
| Հավելված 1 | 
Բաժին 1. Կոյուղու ցանցերի միագիծ երկարությունները
| կմ | 
| Մարզ/քաղաք/ | Տողի ծածկագիրը | Գլխավոր կոլեկտորի | Միջթաղային և միջբակային ցանցերի | Փողոցային ցանցերի | որից` կարիք ունեն փոխարինման | 
| Ա | Բ | 1 | 2 | 3 | 4 | 
| Ընդամենը ՀՀ | 100 | ||||
| ք.Երևան | 101 | ||||
| Արագածոտն | 102 | ||||
| ք.Աշտարակ | 102.1 | ||||
| ք.Ապարան | 102.2 | ||||
| ք.Թալին | 102.3 | ||||
| գյուղեր | 102.9 | ||||
| Արարատ | 103 | ||||
| ք.Արտաշատ | 103.1 | ||||
| ք.Արարատ | 103.2 | ||||
| ք.Վեդի | 103.3 | ||||
| ք.Մասիս | 103.4 | ||||
| գյուղեր | 103.9 | ||||
| Արմավիր | 104 | ||||
| ք.Արմավիր | 104.1 | ||||
| ք.Վաղարշապատ | 104.2 | ||||
| ք.Մեծամոր | 104.3 | ||||
| գյուղեր | 104.9 | ||||
| Գեղարքունիք | 105 | ||||
| ք.Գավառ | 105.1 | ||||
| ք.Մարտունի | 105.2 | ||||
| ք.Ճամբարակ | 105.3 | ||||
| ք.Սևան | 105.4 | ||||
| ք.Վարդենիս | 105.5 | ||||
| գյուղեր | 105.9 | ||||
| Լոռի | 106 | ||||
| ք.Վանաձոր | 106.1 | ||||
| ք.Ալավերդի | 106.2 | ||||
| ք.Ախթալա | 106.3 | ||||
| ք.Թումանյան | 106.4 | ||||
| ք.Շամլուղ | 106.5 | ||||
| ք.Սպիտակ | 106.6 | ||||
| ք.Ստեփանավան | 106.7 | ||||
| ք.Տաշիր | 106.8 | ||||
| գյուղեր | 106.9 | ||||
| Կոտայք | 107 | ||||
| ք.Աբովյան | 107.1 | ||||
| ք.Բյուրեղավան | 107.2 | ||||
| ք.Հրազդան | 107.3 | ||||
| ք.Չարենցավան | 107.4 | ||||
| ք.Ծաղկաձոր | 107.5 | ||||
| ք.Եղվարդ | 107.6 | ||||
| ք.Նոր Հաճն | 107.7 | ||||
| գյուղեր | 107.9 | ||||
| Շիրակ | 108 | ||||
| ք.Գյումրի | 108.1 | ||||
| ք.Մարալիկ | 108.2 | ||||
| ք.Արթիկ | 108.3 | ||||
| գյուղեր | 108.9 | ||||
| Սյունիք | 109 | ||||
| ք.Կապան | 109.1 | ||||
| ք.Գորիս | 109.2 | ||||
| ք.Քաջարան | 109.3 | ||||
| ք.Սիսիան | 109.4 | ||||
| ք.Դաստակերտ | 109.5 | ||||
| ք.Մեղրի | 109.6 | ||||
| ք.Ագարակ | 109.7 | ||||
| գյուղեր | 109.9 | ||||
| Վայոց ձոր | 110 | ||||
| ք.Եղեգնաձոր | 110.1 | ||||
| ք.Վայք | 110.2 | ||||
| ք.Ջերմուկ | 110.3 | ||||
| գյուղեր | 110.9 | ||||
| Տավուշ | 111 | ||||
| ք.Իջևան | 111.1 | ||||
| ք.Դիլիջան | 111.2 | ||||
| ք.Նոյեմբերյան | 111.3 | ||||
| ք.Բերդ | 111.4 | ||||
| ք.Այրում | 111.5 | ||||
| գյուղեր | 111.9 | 
Բաժին 2. Կոյուղի բաց թողնված կեղտաջրերի ծավալն
| հազար խոր. մ | 
| Մարզ/քաղաք/ գյուղական վայրեր | Տողի ծածկագիրը | Կոյուղի բաց թողնված կեղտաջրերի ծավալը | այդ թվում՝ | |||
| ընդամենը | որից՝ ընդունված այլ կոյուղիներից | մաքրող սարքա-վորումներով բաց թողնված | առանց մաքրման հեռացված | հեռացված այլ կոյուղիներում | ||
| Ա | Բ | 1 | 2 | 3 | 4 | 5 | 
| Ընդամենը ՀՀ | 200 | |||||
| ք.Երևան | 201 | |||||
| Արագածոտն | 202 | |||||
| ք.Աշտարակ | 202.1 | |||||
| ք.Ապարան | 202.2 | |||||
| ք.Թալին | 202.3 | |||||
| գյուղեր | 202.9 | |||||
| Արարատ | 203 | |||||
| ք.Արտաշատ | 203.1 | |||||
| ք.Արարատ | 203.2 | |||||
| ք.Վեդի | 203.3 | |||||
| ք.Մասիս | 203.4 | |||||
| գյուղեր | 203.9 | |||||
| Արմավիր | 204 | |||||
| ք.Արմավիր | 204.1 | |||||
| ք.Վաղարշապատ | 204.2 | |||||
| ք.Մեծամոր | 204.3 | |||||
| գյուղեր | 204.9 | |||||
| Գեղարքունիք | 205 | |||||
| ք.Գավառ | 205.1 | |||||
| ք.Մարտունի | 205.2 | |||||
| ք.Ճամբարակ | 205.3 | |||||
| ք.Սևան | 205.4 | |||||
| ք.Վարդենիս | 205.5 | |||||
| գյուղեր | 205.9 | |||||
| Լոռի | 206 | |||||
| ք.Վանաձոր | 206.1 | |||||
| ք.Ալավերդի | 206.2 | |||||
| ք.Ախթալա | 206.3 | |||||
| ք.Թումանյան | 206.4 | |||||
| ք.Շամլուղ | 206.5 | |||||
| ք.Սպիտակ | 206.6 | |||||
| ք.Ստեփանավան | 206.7 | |||||
| ք.Տաշիր | 206.8 | |||||
| գյուղեր | 206.9 | |||||
| Կոտայք | 207 | |||||
| ք.Աբովյան | 207.1 | |||||
| ք.Բյուրեղավան | 207.2 | |||||
| ք.Հրազդան | 207.3 | |||||
| ք.Չարենցավան | 207.4 | |||||
| ք.Ծաղկաձոր | 207.5 | |||||
| ք.Եղվարդ | 207.6 | |||||
| ք.Նոր Հաճն | 207.7 | |||||
| գյուղեր | 207.9 | |||||
| Շիրակ | 208 | |||||
| ք.Գյումրի | 208.1 | |||||
| ք.Մարալիկ | 208.2 | |||||
| ք.Արթիկ | 208.3 | |||||
| գյուղեր | 208.9 | |||||
| Սյունիք | 209 | |||||
| ք.Կապան | 209.1 | |||||
| ք.Գորիս | 209.1 | |||||
| ք.Քաջարան | 209.3 | |||||
| ք.Սիսիան | 209.4 | |||||
| ք.Դաստակերտ | 209.5 | |||||
| ք.Մեղրի | 209.6 | |||||
| ք.Ագարակ | 209.7 | |||||
| գյուղեր | 209.9 | |||||
| Վայոց ձոր | 210 | |||||
| ք.Եղեգնաձոր | 210.1 | |||||
| ք.Վայք | 210.2 | |||||
| ք.Ջերմուկ | 210.3 | |||||
| գյուղեր | 210.9 | |||||
| Տավուշ | 211 | |||||
| ք.Իջևան | 211.1 | |||||
| ք.Դիլիջան | 211.2 | |||||
| ք.Նոյեմբերյան | 211.3 | |||||
| ք.Բերդ | 211.4 | |||||
| ք.Այրում | 211.5 | |||||
| գյուղեր | 211.9 | |||||
Բաժին 3. Ֆինանսական մուտքերը
| հազար դրամ | 
| Մարզ | Տողի ծած-կագիրը | Կոյուղու և կոյուղու ցանցերի արտադ-րական կա-րողություն-ների միջին տարեկան հաշվե-կշռային արժեքը | Մուտքեր, ընդա-մենը | այդ թվում` | Ջրհեռա-ցումից և կեղտաջրերի մաքրումից տարիների ընթացքում գոյացած պարտքերը | որից` բնակչու-թյունից | ||||||
| բյուջեից | կեղտաջրերի բաց թողումից ստացված մուտքեր | նվիրատ-վութ-յունից | այլ մուտ-քեր | ընդա-մենը | հաշվե-տու տարում | ընդա-մենը | հաշվե-տու տարում | |||||
| ընդա-մենը | որից` բնակչու-թյունից | |||||||||||
| Ա | Բ | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 
| Ընդամենը ՀՀ | 300 | |||||||||||
| ք.Երևան | 300.1 | |||||||||||
| Արագածոտն | 300.2 | |||||||||||
| Արարատ | 300.3 | |||||||||||
| Արմավիր | 300.4 | |||||||||||
| Գեղարքունիք | 300.5 | |||||||||||
| Լոռի | 300.6 | |||||||||||
| Կոտայք | 300.7 | |||||||||||
| Շիրակ | 300.8 | |||||||||||
| Սյունիք | 300.9 | |||||||||||
| Վայոց ձոր | 300.10 | |||||||||||
| Տավուշ | 300.11 | |||||||||||
Բաժին 4. Ֆինանսական ծախսերը
| հազար դրամ | 
| Մարզ | Տողի ծած-կագիրը | Ծախսեր, ընդամենը | այդ թվում` | |||||
| նյութա-կան | ոչ նյութական ծառա-յություն-ների վճարումներ | գործուղ-ման | աշխա-տավարձ և դրան հավասա-րեցված այլ վճարումներ | հիմնավերա-նորոգման, սարքա-վորումների և գույքի ձեռք բերման | այլ ծախսեր | |||
| Ա | Բ | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 
| Ընդամենը ՀՀ | 400 | |||||||
| ք.Երևան | 400.1 | |||||||
| Արագածոտն | 400.2 | |||||||
| Արարատ | 400.3 | |||||||
| Արմավիր | 400.4 | |||||||
| Գեղարքունիք | 400.5 | |||||||
| Լոռի | 400.6 | |||||||
| Կոտայք | 400.7 | |||||||
| Շիրակ | 400.8 | |||||||
| Սյունիք | 400.9 | |||||||
| Վայոց ձոր | 400.10 | |||||||
| Տավուշ | 400.11 | |||||||
| Ղեկավար | __________________ | 
 | __________________ | |
| (Ազգանուն, անուն) | 
 | (Ստորագրություն) | ||
| Լրացնող (լիազորված անձ)` | __________________ | 
 | __________________ | |
| (Ազգանուն, անուն) | 
 | (Ստորագրություն) | ||
| 
 | «_ »____________ 20___թ. | |||
(հավելվածը խմբ. 01.11.23 թիվ 25-Ն)
| Հավելված 2 | 
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԿՈՅՈՒՂՈՒ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1- ԿՈՅՈՒՂԻ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը կարգավորում է «Կոյուղու աշխատանքի մասին» Ձև 1-կոյուղի (տարեկան) վիճակագրական ամփոփ հաշվետվության (այսուհետ՝ Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Հաշվետվությունը ներկայացնում են Հայաստանի Հանրապետությունում գործող ջրամատակարարմամբ և ջրահեռացմամբ զբաղվող կազմակերպությունները (այսուհետ՝ ռեսպոնդենտներ), որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվությունը ներկայացվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե` մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա ապրիլի 1-ը:
4. Հաշվետվություն չեն ներկայացնում, եթե իրականացնում են.
1) միայն տեխնիկական հոսքաջրերի հեռացում,
2) միայն մթնոլորտային տեղումների (առանձին կոյուղիներ) հեռացում:
5. Հաշվետվության առաջին և երկրորդ բաժինները լրացվում են ըստ հանրապետության, մարզերի, ըստ մարզի առանձին քաղաքների և ամփոփ գյուղական վայրերի, իսկ երրորդ և չորորդ բաժիններն` ըստ հանրապետության և մարզերի:
6. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը ռեսպոնդենտները լրացնում են՝ համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի թիվ 874-Ն հրամանով հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման:
7. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
8. Բաժին 1-ում լրացվում է կոյուղու ցանցերի միագիծ երկարությունները, որտեղ՝
1) սյունակ 1-ում լրացվում է գլխավոր կոլեկտորների միագիծ երկարությունները,
2) սյունակ 2-ում լրացվում է միջթաղային և միջբակային ցանցերի միագիծ երկարությունը,
3) սյունակ 3-ում լրացվում է կոյուղու փողոցային ցանցերի միագիծ երկարությունը, որից առանձնացվում է փոխարինման կարիք ունեցող ցանցերի միագիծ երկարությունը (սյունակ 4):
9. Բաժին 2-ում լրացվում է կոյուղի բաց թողնված կեղտաջրերի ծավալն, որտեղ՝
1) սյունակ 1-ում լրացվում է կոյուղի բաց թողնված կեղտաջրերի քանակը: Հաշվետու տարում կոյուղի բաց թողնված կեղտաջրերի փաստացի քանակությունը որոշվում է բաժանորդների կողմից ներկայացված հաշիվներով: Բաժանորդից հեռացված կեղտաջրերի քանակության հաշվառման հիմքերի բացակայության դեպքում, կեղտաջրերի քանակը ընդունում են հավասար ջրմուղով ստացված ջրի քանակությանը: Եթե բաժանորդն ունի ջրամատակարարման այլ աղբյուրներ (սեփական ջրամբար, աղբյուր և այլն), ապա կոյուղի բաց թողնված կեղտաջրերի քանակությունը որոշվում է բաժանորդի կողմից փաստացի ստացած ջրի ծավալով (չափիչ սարքերի, պոմպերի արտադրողականությամբ, տեխնոլոգիական կարիքների համար օգտագործված ջրով և այլն), կամ հեռացվող կեղտաջրերի քանակի փաստացի չափումներով:
2) սյունակ 2-ում լրացվում է կոյուղի բաց թողնված կեղտաջրերի ընդհանուր քանակից կոյուղու առանձին ցանցերից ընդունված կեղտաջրերի քանակը,
3) սյունակ 3-ում լրացվում է մաքրող սարքավորումներով բաց թողնված կեղտաջրերի քանակությունը, որը որոշվում է այդ սարքավորումների վրա տեղադրված չափիչ սարքերի տվյալներով: Եթե կեղտաջրերի մաքրումը կատարվում է միայն կոշտ պարզեցմամբ (կեղտաջրերն անցկացվում են ցանցերի կամ ցանցապատերի միջով), ապա այդ կեղտաջրերը «մաքրող սարքավորումներով բաց թողնված կեղտաջրեր» ցուցանիշի մեջ չեն հաշվառվում,
3) սյունակ 4-ում լրացվում է առանց մաքրման հեռացված, սյունակ 5-ում՝ այլ կոյուղիներում հեռացված կեղտաջրերի քանակները:
10. Բաժին 3-ում լրացվում է բոլոր տեսակի ֆինանսական մուտքերը, որտեղ՝
1) սյունակ 1-ում լրացվում է կոյուղու և կոյուղու ցանցերի արտադրական կարողությունների միջին տարեկան հաշվեկշռային արժեքը,
2) սյունակ 2-ում լրացվում է բոլոր տեսակի ֆինանսական մուտքերը, որից առանձնացվում է բյուջեից մուտքերը (սյունակ 3), բաց թողնված կեղտաջրերից ստացված մուտքերը (սյունակ 4), մուտքեր նվիրատվությունից (սյունակ 6) և այլ մուտքեր (սյունակ 7): Սյունակ 4–ից առանձնացվում է բնակչությունից ստացված մուտքերը (սյունակ 5):
3) սյունակ 8-ում լրացվում են ջրահեռացումից և կեղտաջրերի մաքրումից տարիների ընթացքում գոյացած պարտքերը, որից հաշվետու տարում գոյացածը` սյունակ 9-ում: Բնակչությանը մատուցված ծառայություններից գոյացած պարտքերի մասով` համապատասխանաբար 10 և 11 սյունակներում:
11. Բաժին 4-ում լրացվում է ֆինանսական ծախսերը, որտեղ՝
1) սյունակ 1-ում լրացվում է ընդհանուր ծախսերը,
2) «նյութական ծախսեր» սյունակ 2-ում լրացվում է ընթացիկ նորոգման աշխատանքների և ծախսված նյութերի արժեքը, տեխնիկայի անվտանգության և աշխատանքի պահպանության ծախսերը, արտահագուստի, փոքրարժեք և արագամաշ գույքի մաշվածությունը, վառելիքի, էլեկտրաէներգիայի և այլ նմանատիպ ծախսերը,
3) «ոչ նյութական ծառայությունների վճարումները»՝ սյունակ 3-ում, լրացվում են աշխատողների մասնագիտական պատրաստմանն ուղղված վճարումները, շենքերի, մեքենաների և սարքավորումների վարձակալական վճարումները, գիտահետազոտական և փորձարարական աշխատանքների, ֆինանսական, իրավաբանական, պահակային և հակահրդեհային ծառայությունների վճարումները, ներկայացուցչական, գովազդային, լիցենզավորման և սերտիֆիկացման ծախսերը և այլն,
4) «գործուղման ծախսեր»՝ սյունակ 4-ում, լրացվում են հաստիքացուցակում ընդգրկված աշխատողների աշխատանքի մշտական վայրից դուրս որոշակի ժամկետով այլ վայրում հանձնարարություն կատարելու համար տրվող վճարները,
5) «աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ» սյունակ 5-ում լրացվում են հաշվետու ժամանակահատվածում բոլոր աշխատողների (ներառյալ` համատեղությամբ) կողմից փաստացի կատարված աշխատանքների դիմաց վճարվող հիմնական աշխատավարձը, լրացուցիչ աշխատավարձը՝ հիմնական աշխատավարձի նկատմամբ հաշվարկվող հավելումները, հավելավճարները, լրավճարները և պարգևատրումները, ամենամյա (նվազագույն, երկարացված, լրացուցիչ) արձակուրդի գումարները, չօգտագործված արձակուրդի համար վճարվող հատուցումը (փոխհատուցումը), ինչպես նաև աշխատավարձին հավասարեցված այլ վճարումները,
6) սյունակ 6-ում լրացվում են կազմակերպությունների կողմից կատարված շենքերի և շինությունների, ինչպես նաև մեքենաների և սարքավորումների ձեռքբերման և վերանորոգման ծախսերը,
7) սույն կետի 1-6-րդ ենթակետերում նշված սյունակներում չընդգրկված և ընթացիկ գործունեության հետ կապված այլ ծախսերը լրացվում են սյունակ 7-ում:
12. Ցուցանիշները լրացնելիս ֆինանսական տարին ընդունել հաշվետու տարվա հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը:
13. Ֆինանսական մուտքերի և ծախսերի վերաբերյալ տվյալները լրացվում են հաշվապահական հաշվառման փաստաթղթերի համապատասխան տողերի հիման վրա:
(հավելվածը խմբ. 01.11.23 թիվ 25-Ն)
 
                