ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 780-Ա
«ԲԺԻՇԿՆԵՐ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ» (ՇՎԵՅՑԱՐԻԱ) ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԵՊԱՏԻՏ Ց-Ի ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՊԱՐԶԵՑՎԱԾ ՄՈԴԵԼԻ ՆԵՐԴՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Բժիշկներ առանց սահմանների» (Շվեյցարիա) միության հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող՝ 553,000,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Հեպատիտ Ց-ի դեմ պայքարի պարզեցված մոդելի ներդնում Հայաստանում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. «Բժիշկներ առանց սահմանների» (Շվեյցարիա) միության հայաստանյան մասնաճյուղին՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
Երևան |
31.10.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 780-Ա որոշման |
ԾՐԱԳԻՐ
«ՀԵՊԱՏԻՏ Ց-Ի ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՊԱՐԶԵՑՎԱԾ ՄՈԴԵԼԻ ՆԵՐԴՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ»
1. |
Ծրագրի նպատակը |
Հեպատիտ Ց-ի հիվանդացության և մահացության նվազեցում ընդհանուր բնակչության շրջանում և հիվանդության վերացում ազատազրկման մեջ գտնվող անձանց շրջանում: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
«Բժիշկներ առանց սահմանների» (Շվեյցարիա) միջազգային, բժշկական, հումանիտար, շահույթ չհետապնդող միություն (հասցե՝ Շվեյցարիա, քաղ. Ժնև, Լոզան փողոց, թիվ 78, գրանցման համարը՝ CHE – 107.373.253) |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Բժիշկներ առանց սահմանների» (Շվեյցարիա) միության հայաստանյան մասնաճյուղ, (հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, 0019, Այգեձորի փողոց, թիվ 53, ՀՎՀՀ՝ 00248165) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Բնագավառը՝ առողջապահական։ Վայրը՝ Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Արշակունյաց պողոտա 43, «Արշակունյաց» պոլիկլինիկա փակ բաժնետիրական ընկերություն, ՀՎՀՀ 02253996 և Արշակունյաց պողոտա 2, «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության «Դատապարտյալների հիվանդանոց» ստորաբաժանում, ՀՎՀՀ՝ 02675763 Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, քաղաք Էջմիածին, Չոբանքարա խճուղի 23, «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության «Արմավիր» ստորաբաժանում, ՀՎՀՀ՝ 02675763 |
6. |
Ծրագրի բյուջեն |
553,000,000 դրամ |
7. |
Բարեգործությունն ստացողը |
Երևան քաղաքի «Արշակունյաց» պոլիկլինիկա փակ բաժնետիրական ընկերության հեպատիտ Ց–ով հիվանդներ՝ շուրջ 3,780 մարդ և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հեպատիտ Ց–ով հիվանդներ՝ շուրջ 384 մարդ: |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2022 թվականի նոյեմբերի 15–ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1. Բժշկական պարագաների ձեռքբերում կամ ներմուծում (դեղորայք, պատվաստանյութեր, բժշկական և լաբորատոր սպառման նյութեր, ախտորոշիչ սարքավորումներ, լաբորատոր պարագաներ)՝ 416,000,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2022 թվականի նոյեմբերի 15–ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը: 2. Տեղեկատվական տեխնոլոգիաների սարքավորումների, գրասենյակային պարագաների և կահավորանքի ներմուծում կամ ձեռքբերում տեղական շուկայից՝ 30,000,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2022 թվականի նոյեմբերի 15–ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը: 3. «Արշակունյաց» պոլիկլինիկայի և «Քրեակատարողական բժշկության կենտրոնի» ստորաբաժանումների լաբորատորիաների և պահեստների վերանորոգման աշխատանքների իրականացում՝ 6,000,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2022 թվականի դեկտեմբերի 1–ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը: 4. Գրասենյակի, դասընթացների համար նախատեսված կոնֆերանս դահլիճների և դեղորայքի համար նախատեսված պահեստի վարձակալություն՝ 41,000,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2022 թվականի նոյեմբերի 15–ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը: 5. Հյուրանոցային ծառայությունների ձեռքբերում և կացարանի վարձակալություն՝ 20,000,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2022 թվականի նոյեմբերի 15–ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը: 6. Աշխատակազմի ծախսերը (միջազգային և տեղացի աշխատողների հետ կապված ծախսեր, կարողությունների զարգացում, բժշկական ապահովագրություն, միջազգային փորձագետների այցեր, մասնակցություն սիմպոզիումների)՝ 30,000,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2022 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը: 7. Վարչական ծախսեր՝ 5,000,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2022 թվականի նոյեմբերի 15–ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը: 8. Ավտոմեքենաների վառելիքի և տեխնիկական սպասարկման ծախսեր՝ 5,000,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2022 թվականի նոյեմբերի 15–ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը։ |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1. Դեղորայքի ձեռքբերում կամ ներմուծում (դեղորայք, պատվաստանյութեր, բժշկական և լաբորատոր սպառման նյութեր)՝ 350,000,000 դրամ: 2. Բժշկական սարքավորումների ներմուծում (ախտորոշիչ սարքավորումներ, լաբորատոր պարագաներ)՝ 66,000,000 դրամ: 3. Տեղեկատվական տեխնոլոգիաների և էներգետիկ սարքավորումների, դեղորայքի պահեստավորման սարքավորումների, գրասենյակային պարագաների և կահավորանքի ձեռքբերում տեղական շուկայից կամ ներմուծում՝ 30,000,000 դրամ: 4. «Արշակունյաց» պոլիկլինիկայի և «Քրեակատարողական բժշկության կենտրոնի» երկու ստորաբաժանումների լաբորատորիաների և պահեստների վերանորոգման աշխատանքների իրականացում` 6,000,000 դրամ: 5. Գրասենյակի վարձակալություն՝ 28,000,000 դրամ: 6. Դեղորայքի համար նախատեսված պահեստի վարձակալություն՝ 8,000,000 դրամ: 7. Հյուրանոցային ծառայությունների ձեռքբերում և կացարանի վարձակալություն՝ 20,000,000 դրամ: 8. Դասընթացների համար նախատեսված կոնֆերանս դահլիճների վարձակալություն՝ 5,000,000 դրամ: 9. Վարչական ծախսեր՝ գրասենյակի և կացարանի կոմունալ վճարումներ ՝ 5,000,000 դրամ: 10. Ավտոմեքենաների վառելիքի և տեխնիկական սպասարկման ծախսեր՝ 5,000,000 դրամ։ |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
1. Գրասենյակի վարձակալություն՝ 28,000,000 դրամ: 2. Դեղորայքի համար նախատեսված պահեստի վարձակալություն՝ 8,000,000 դրամ: 3. Հյուրանոցային ծառայությունների ձեռքբերում և կացարանի վարձակալություն՝ 20,000,000 դրամ: 4. Դասընթացների համար նախատեսված կոնֆերանս դահլիճների վարձակալություն՝ 5,000,000 դրամ: 5. Վարչական ծախսեր՝ գրասենյակի և կացարանի կոմունալ վճարումներ՝ 5,000,000 դրամ: 6. Ավտոմեքենաների վառելիքի և տեխնիկական սպասարկման ծախսեր՝ 5,000,000 դրամ: 7. Աշխատակազմի ծախսերը (միջազգային և տեղացի աշխատողների հետ կապված ծախսեր, կարողությունների զարգացում, բժշկական ապահովագրություն, միջազգային փորձագետների այցեր, մասնակցություն սիմպոզիումների)` 30,000,000 դրամ։ |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Երևանի քաղաքապետարան, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն, «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն։ |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թ. հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված ծրագրերը որպես բարեգործական որակելու և գրանցելու ընթացակարգի 25-րդ կետին համապատասխան: |
(հավելվածը լրաց. 11.08.23 N 550-Ա, փոփ. 17.11.23 N 808-Ա, 01.11.24 N 767-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
31.10.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |