ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԿՈԴ
050.0132 Ն. 07.08.24
7 օգոստոսի 2024 թվականի |
թիվ 132-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 15-Ի ԹԻՎ 40-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով կազմակերպել հինգ հազար դրամ անվանական արժեքով և տասը հազար դրամ անվանական արժեքով 2024 թվականի թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամների շրջանառությունը, Հայաստանի Հանրապետության բանկային համակարգում կանխիկ դրամով իրականացվող գործառնությունները,
հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը և 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2016 թվականի մարտի 15-ի ««Հայաստանի Հանրապետության դրամանիշերի վճարունակության, հնամաշության հատկանիշները: Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում կանխիկ դրամով կատարվող գործառնությունները» կանոնակարգ 9-ը հաստատելու մասին» թիվ 40-Ն որոշմամբ հաստատված Հավելված 1-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման Հավելված 1-ի։
2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2016 թվականի մարտի 15-ի ««Հայաստանի Հանրապետության դրամանիշերի վճարունակության, հնամաշության հատկանիշները: Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում կանխիկ դրամով կատարվող գործառնությունները» կանոնակարգ 9-ը հաստատելու մասին» թիվ 40-Ն որոշմամբ հաստատված Հավելված 6-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն սույն որոշման Հավելված 2-ի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի օգոստոսի 15-ից:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ |
Մ. Գալստյան |
Երևան |
Հավելված 1 Հայաստանի Հանրապետությանկենտրոնական բանկի խորհրդի 2024 թվականի օգոստոսի 7-ի թիվ 132-Ն որոշման |
«Հավելված 1 «Հայաստանի Հանրապետության դրամանիշերի վճարունակության, հնամաշության հատկանիշները: Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում կանխիկ դրամով կատարվող գործառնությունները» կանոնակարգ 9-ի |
1. ԹՂԹԱԴՐԱՄՆԵՐԻ ՎՃԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՑԱՆՑԻ ՏԻՊՕՐԻՆԱԿ
Թղթադրամի վճարունակությունը որոշող վանդակապատ ցանցը տպագրվում է թղթի կամ թափանցիկ ժապավենի վրա` տվյալ անվանական արժեքի, տվյալ տարեթվի նմուշի թղթադրամի չափերով: Այն բաղկացած է 200 հավասարաչափ վանդակներից: Վնասված դրամանիշը տեղադրվում է ցանցի վրա և թղթի վրա տպագրված ցանցի դեպքում շուրջը գծվում է` կրկնելով թղթադրամի վնասված եզրագիծը, իսկ թափանցիկ ժապավենի վրա տպագրված ցանցի դեպքում ընդհանուր պատկերը լուսածորվում կամ լուսանկարվում է: Շրջագծի երկարությամբ դասավորված վանդակների թվի կեսին ավելացվում է այդ շրջագծի ներսում ընկած վանդակների ընդհանուր քանակը, որից հետո ստացված արդյունքից հանվում է տասնորդական մասը: Դրամանիշը պետք է վճարունակ համարել այն դեպքում, երբ ստացված արդյունքը հավասար կամ մեծ է 120-ից:
2. ԹՂԹԱԴՐԱՄՆԵՐԻ ՎՃԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇՈՂ ՎԱՆԴԱԿԱՊԱՏ ՑԱՆՑԵՐԻ ՉԱՓԵՐԸ
|
»: |
Հավելված 2 Հայաստանի Հանրապետությանկենտրոնական բանկի խորհրդի 2024 թվականի օգոստոսի 7-ի թիվ 132-Ն որոշման |
«Հավելված 6 «Հայաստանի Հանրապետության դրամանիշերի վճարունակության, հնամաշության հատկանիշները: Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում կանխիկ դրամով կատարվող գործառնությունները» կանոնակարգ 9-ի |
1. ԹՂԹԱԴՐԱՄՆԵՐԻ ԱՐՄԱՏՆԵՐԻ ՓԱԹԵԹԱԹՂԹԵՐԻ, ԿԱՊՈՑՆԵՐԻ ՎՐԱԴԻՐՆԵՐԻ ԳՈՒՅՆԵՐԸ ԵՎ ԱՐՄԱՏՆԵՐԻ ՓԱԹԵԹԱԹՂԹԵՐԻ ՉԱՓԵՐԸ
Դրամանիշերը ըստ անվանական |
Վրադիրի և փաթեթաթղթի |
Լայնությունը(մմ) |
Երկարությունը(մմ) |
Մեկ գծի |
Գծերի |
10 դ 25 դ 50 դ 100 դ 200 դ 500 դ 1000 դ 2000 դ 5000 դ 10000 դ 20000 դ 50000 դ 100000 դ |
դարչնագույն կարմիր կապույտ դարչնագույն կարմիր կանաչ դարչնագույն դեղին սև կապույտ նարնջագույն մանուշակագույն կանաչ |
45 45 45 45 45 45 50 50 50 57 55 57 57 |
220 220 230 230 240 240 260 260 260 290 260 290 260 |
4 4 4 4 4 4 4 10 4 10 10 10 10 |
1 1 1 2 2 2 3 1 1 2 1 1 1 |
2. ԹՂԹԱԴՐԱՄՆԵՐԻ ԿԱՊՈՑՆԵՐԻ ՎՐԱԴԻՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ
|
»: |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 օգոստոսի 2024 թվական: