ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 1015-Ա |
«20» մարտի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-Ի Հ.3895-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության հ.Ն/8441-25 գրությունը, ՀՀ կադաստրի կոմիտեի 13/02/2024թ. «Գույքի նկատմամբ իրավունքի /սահմանափակման/ պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին» հ.Կ-13022024-01-0094 որոշումը, ինչպես նաև Իզոլդա Ավետիսյանի` ի դեմս ներկայացուցչի դիմումը (22.01.2025թ. հ.Դ-7765-25).
1. Երևանի քաղաքապետի 2023թվականի նոյեմբերի 24-ի «Ինքնակամ կառույցի օրինականացման մասին» հ.3895-Ա որոշման /այսուհետ՝ Որոշում/ մեջ կատարել հետևյալ փոփոխությունները․
1) Որոշման նախաբանում և 1-ին կետում «հ.52/6» բառերը փոխարինել «հ.53/6» բառերով.
2) Որոշման 4-րդ կետում «աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Մուրադյանին» բառերը փոխարինել «աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետին» բառերով:
2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
3. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա:
Տ. Ավինյան |
