ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 989-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 106-րդ և 107-րդ կետերը`
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2024 թվականի սեպտեմբերի 10-ի ՀՕ-338-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը՝ համաձայն հավելվածի։
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
05.11.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ վարչապետի N 989-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN ը/կ |
Իրավական ակտի տեսակն ու վերնագիրը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը |
Իրավական ակտի նախագիծն ընդունելու ժամկետը |
Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը |
Իրավական ակտի նախագծի ներկայացման կամ ընդունման համար պատասխանատու պետական կառավարման համակարգի մարմնի անվանումը |
Իրավական հիմքը |
1. |
«Օտարերկրյա պետությունների (տարածքների) իրավասու մարմիններին ֆինանսական հաշիվների մասին տեղեկության փոխանցման, հարկային մարմնի կողմից այդպիսի իրավասու մարմիններից տեղեկության ստացման կարգերը, ինչպես նաև փոխանցված ֆինանսական հաշիվների մասին տեղեկությունների պահպանության պահանջները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
2024 թվականի դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ |
2025 թվականի հունվարի 2-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում։ |
ՀՀ պետական եկամուտների կոմիտե |
ՀՀ հարկային օրենսգրքի 443․5-րդ հոդվածի 3-րդ մաս |
2. |
«Ֆինանսական հաստատության կամ hաշվետերերի և վերահսկող անձանց կողմից ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունները տրամադրելու, հաշվետերերի և վերահսկող անձանց չբացահայտման մասին տեղեկություն ներկայացնելու, ստուգման (ուսումնասիրության) ընթացակարգերը պահպանելու նկատմամբ վերահսկողության ընթացակարգն ու մեթոդաբանությունը սահմանելու մասին» ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և ՀՀ կենտրոնական բանկի համատեղ իրավական ակտի ընդունումը |
2025 թվականի ապրիլի 2-րդ տասնօրյակ |
2025 թվականի ապրիլի 2-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում։ |
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
ՀՀ կենտրոնական բանկ |
ՀՀ հարկային օրենսգրքի 402.3-րդ հոդվածի 8-րդ մաս |
3. |
«Օտարերկրյա պետությունների (տարածքների) ռեզիդենտներ հանդիսացող հաշվետերերի և վերահսկող անձանց չբացահայտման մասին ֆինանսական հաստատության կողմից հարկային մարմնին ներկայացվող տեղեկության ձևը սահմանելու մասին» ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի հրամանի ընդունումը |
2025 թվականի հունվարի 2-րդ տասնօրյակ |
2025 թվականի հունվարի 2-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում։ |
ՀՀ պետական եկամուտների կոմիտե |
ՀՀ հարկային օրենսգրքի 443․4-րդ հոդվածի 2-րդ մաս |
4. |
«Ֆինանսական հաստատության կողմից հաշվետերերի և վերահսկող անձանց ֆինանսական հաշիվների մասին տեղեկությունների տրամադրման կարգը և տեղեկությունների ձևաչափը սահմանելու մասին» ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և ՀՀ կենտրոնական բանկի համատեղ իրավական ակտի ընդունումը |
2025 թվականի հունվարի 2-րդ տասնօրյակ |
2025 թվականի հունվարի 2-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում։ |
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
ՀՀ կենտրոնական բանկ |
ՀՀ հարկային օրենսգրքի 443․4-րդ հոդվածի 3-րդ մաս |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
05.11.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |