ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 3705-Ա |
«27» սեպտեմբերի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Ն.ՉԱՐԲԱԽԻ 7-ՐԴ ԿՎ. Հ. 49 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Սիմոն Սարգսյանի լ/ա Գագիկ Սարգսյանի դիմումը՝ Ներքին Չարբախի 7-րդ կվ. հ.49 hասցեում գտնվող, ըստ օրենքի ժառանգության իրավունքի 28.10.2021թ. հ.8445 վկայագրով Սիմոն Սարգսյանին փոխանցված հողամասի սահմանները ճշտելու և հատակագիծ թողարկելու մասին:
Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի կողմից տրված 29.04.2013թ. հ.Ս-2322 արխիվային տեղեկանքը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի 28.10.2021թ. հ.8445 վկայագիրը:
Հարցի ուսումնասիրությունից և տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Ներքին Չարբախի 7-րդ կվ. հ.49 հասցեի հողամասի փաստացի մակերեսը կազմում է 365.0քմ:
Քննարկվող հողամասն ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և համաձայն ՀՀ կառավարության 2020թ. հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների՝ ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի՝ 365.0քմ մակերեսով հողամասը գտնվում է 10-րդ գոտում:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 135-րդ հոդվածով, հողային օրենսգրքի 52-րդ և 59-րդ հոդվածներով, ՀՀ կառավարության 2020թ. հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ և հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության հ.Դ-98653-24 եզրակացությունը.
1. Սահմանել, որ ըստ օրենքի ժառանգության իրավունքի 28.10.2021թ. հ.8445 վկայագրով Սիմոն Սարգսյանին փոխանցված Ներքին Չարբախի 7-րդ կվ. հ.49 հասցեում գտնվող հողամասի /տնամերձ/ սահմանները որոշվում են 365.0քմ մակերեսի համար սահմանված կարգով հաստատված հատակագծով:
2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշումը ենթակա է պետական գրանցման՝ ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
3. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
5. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:
Տ. Ավինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|