ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 ապրիլի 2000 թվականի N 152
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-Ի N 371 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի օգոստոսի 6-ի «Հայաստանի Հանրապետության ձեռնարկություններին գրանտների տրամադրման գործընթացի կանոնակարգման նպատակով հանձնաժողով ստեղծելու մասին» N 371 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի օգոստոսի 16-ի N 484 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշման վերնագրում և 1-ին կետում «գրանտների» բառը փոխարինել «անտոկոս փոխառությունների» բառերով.
բ) որոշմամբ ստեղծված հանձնաժողովի կազմը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հայաստանի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար (հանձնաժողովի նախագահ).
Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարար.
Հայաստանի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի տեղակալ.
Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ.
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի արտադրական ենթակառուցվածքների վարչության պետ.
Հայաստանի բանկերի ասոցիացիայի նախագահ (համաձայնությամբ).
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի անդամ (համաձայնությամբ).
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ (համաձայնությամբ).
Հայաստանի Հանրապետության Ա. Հովհաննիսյանի անվան ձեռնարկատերերի միության նախագահ (համաձայնությամբ).
«Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն (հանձնաժողովի քարտուղար)»:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Սարգսյան |