ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 642-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 161,883,870 դրամ ընդհանուր արժողությամբ «Մանկապարտեզի կառուցում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02507456) «ՆիկԴավ Գրուպ» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01829142) 2022 թվականի օգոստոսի 1-ին կնքված N ՀՀ/Մ-01/22 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շինարարական աշխատանքների իրականացում՝ 161,883,870 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
Երևան |
09.09.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 642-Ա որոշման |
ԾՐԱԳԻՐ
«ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ»
1. |
Ծրագրի նպատակը |
Սոցիալական պայմանների բարելավման նպատակով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում կառուցել 50 տեղով մանկապարտեզ |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Նախատեսվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից |
3. |
Բարեգործը |
«Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղաք Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝ 02507456) |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղաք Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝ 02507456) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնք, բնագավառը՝ սոցիալական |
6. |
Ծրագրի բյուջեն |
161,883,870 դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիսի համայնքապետարան |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2022 թվականի սեպտեմբերի 12-ից մինչև 2024 թվականի հուլիսի 1-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Ծրագրի իրականացման ժամկետում նախատեսվում է Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում 50 տեղով մանկապարտեզի կառուցում՝ 161,883,870 դրամ, ժամկետը՝ 2022 թվականի սեպտեմբերի 12-ից մինչև 2024 թվականի հուլիսի 1-ը |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Նախատեսվում է 161,883,870 դրամի չափով մանկապարտեզի կառուցման շինարարական աշխատանքների իրականացում, մասնավորապես, կատարել հողային աշխատանքներ, պատերի, հիմնակմախքի, ծածկերի, միջնորմների կառուցման, դռների և պատուհանների տեղադրման, ներքին ջրամատակարարման և կույուղու անցկացման, գազամատակարարման, էլեկտրամատակարարման և ջեռուցման ցանցերի, արտաքին ինժեներական ցանցերի անցկացման, ներքին հարդարման աշխատանքներ: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան, Վարդենիսի համայնքապետարան |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
(հավելվածը փոփ. 08.12.23 N 875-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
09.09.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |