ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 1865-Ա |
«22» մայիսի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.
1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:
Տ. Ավինյան |
Հավելված Երևանի քաղաքապետի22.05.2024 թ. հ. 1865-Ա որոշման |
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հ.Հ. |
Դիմողը |
Անշարժ գույքի գտնվելու վայրը |
Անշարժ գույքի տեսակը |
Տրամադրվող հասցեն |
Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը |
Փոստային դասիչը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
1 |
Լարիսա Կարապետյան |
Ավան 5-րդ փողոց, հ.2 |
բնակելի տուն |
Ավան 5-րդ փողոցի հ.2 հասցեում գտնվող բնակելի տանը /հիմք՝ ըստ օրենքի ժառանգության իրավունքի 19.04.2024թ. հ.536 վկայագիր/ տրամադրել հասցե՝ Ավան 5-րդ փողոց, հ.2/1 |
01002ZPLFHP6 |
0063 |
2 |
Արտեմ Կարապետյան /լիազորված անձ/ Զարիկ Բաբայան /սեփականատեր/ |
Երկաթու-ղայինների 3-րդ փողոց, հ.2/2 |
բնակելի տուն |
Զարիկ Բաբայանին սեփականության իրավունքով պատկանող, Երկաթուղայինների 3-րդ փողոցի հ.2/2 հասցեում գտնվող բնակելի տան /վկ. հ.14112023-01-0364, սեփ. հող. 74.9քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 113.22քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Երկաթուղայինների 3-րդ փողոց, հ.2/4 |
01005HN3PJM7 |
0041 |
3 |
(կետն ուժը կորցրել է 10.06.24 N 2068-Ա) | |||||
4 |
Արթուր Վերմիշյան /լիազորված անձ/ Արման Տիգրանյան /սեփականատեր/ |
Բաշինջաղյան փողոց, հ.169 շենք, հ.49 |
բնակա-րան |
Արման Տիգրանյանին սեփականության իրավունքով պատկանող, Բաշինջաղյան փողոցի հ.169 շենքի հ.49 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.16042024-01-0132, ընդ. բաժն. 10.11քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 31.24քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Գ. Բաշինջաղյան փողոց, հ.169 շենք, բն.49/1 |
01001WSNUFFW |
0031 |
5 |
Արթուր Վերմիշյան /լիազորված անձ/ Արման Տիգրանյան /սեփականատեր/ |
Բաշինջաղյան փողոց, հ.169 շենք, հ.49 |
բնակա-րան |
Արման Տիգրանյանին սեփականության իրավունքով պատկանող, Բաշինջաղյան փողոցի հ.169 շենքի հ.49 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.16042024-01-0132, ընդ. բաժն. 10.11քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 26.15քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Գ. Բաշինջաղյան փողոց, հ.169 շենք, բն.49/2 |
01001VHJ39HF |
0031 |
6 |
Դոնարա Մինասյան և Ավետիք Գևորգյան |
Ե. Կողբացու փողոց, հ.4 շենք, հ.32բ |
բնակա-րան |
Ե. Կողբացու փողոցի հ.4 շենքի հ.32բ հասցեում գտնվող բնակարանին /հիմք՝ վկ. հ.17052024-01-0169/ տրամադրել հասցե՝ Եզնիկ Կողբացու փողոց, հ.4 շենք, բն.32/1 |
01006YK2BYG3 |
0002 |
7 |
Ալբերտ Միրաքյան /լիազորված անձ/ Հերիքնազ Մկրտչյան |
Աբելյան փողոց, հ.17 շենքին կից |
խորդանոց |
Հերիքնազ Մկրտչյանին սեփականության իրավունքով պատկանող, Աբելյան փողոցի հ.17 շենքին կից գտնվող խորդանոցին /վկ. հ.08052024-01-0083/ տրամադրել հասցե՝ Հ. Աբելյան փողոց, հ.17 շենք, հ.113 |
01001WFER77R |
0038 |
8 |
Հայկ Ապրեսյան /լիազորված անձ/ Հրանտ Շահվերդյան /սեփականատեր/ |
Նուբարաշեն 17-րդ փողոց, հ.22 և հ.23 |
հողամաս |
Հրանտ Շահվերդյանին սեփականության իրավունքով պատկանող, Նուբարաշեն 17-րդ փողոցի հ.22 և հ.23 հասցեներում գտնվող հողամասերին /վկ. հ.26022021-01-0066, 2185879/ ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ Նուբարաշեն 17-րդ փողոց, հ.6/1 |
01010BMCNPX6 |
0071 |
(հավելվածը փոփ. 10.06.24 N 2068-Ա)
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |