ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 հոկտեմբերի 2023 թվականի N 1775-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 19-Ի N 1365-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում շրջանառվող փաստաթղթերի նմուշօրինակների միասնական հավաքածու ստեղծելու, դրա կազմավորման և վարման կարգը հաստատելու մասին» N 1365-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) որոշման նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.».
2) ուժը կորցրած ճանաչել որոշման 1-ին կետը.
3) որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետը և N 1 հավելվածի վերնագիրը «հավաքածուի» բառից հետո լրացնել «ստեղծման, դրա» բառերով․
4) որոշման N 1 հավելվածի 1-ին կետը «(հավաքածու)» բառից հետո լրացնել «ստեղծման, դրա» բառերով.
5) որոշման N 1 հավելվածի 5-րդ կետում «կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության» բառերը փոխարինել «ներքին գործերի նախարարության» բառերով.
6) որոշման N 2 հավելվածի`
ա. 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության կողմից ներկայացվող փաստաթղթերի նմուշօրինակներ՝
1) վարորդական իրավունքի վկայական.
2) տրանսպորտային միջոցի գրանցման վկայագիր (ավտոմեքենայի տեխնիկական անձնագիր)։»,
բ. 1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին կետ.
«1.1. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից ներկայացվող փաստաթղթերի նմուշօրինակներ՝
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր և նույնականացման քարտ.
2) կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ.
3) քաղաքացիություն չունեցող անձին տրվող՝ անձը (ինքնությունը) հավաստող փաստաթղթեր.
4) անձի կացության կարգավիճակը հավաստող փաստաթղթեր.
5) ժամանակավորապես տրվող` անձը (ինքնությունը) հավաստող փաստաթղթեր։»,
գ. 5-րդ կետի «կրթության և գիտության» բառերը փոխարինել «կրթության, գիտության, մշակույթի և սպորտի» բառերով,
դ. 6-րդ կետի «տրանսպորտի և կապի» բառերը փոխարինել «տարածքային կառավարման և ենթակառուցվածքների» բառերով,
ե. 7-րդ կետի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի» բառերը փոխարինել «Կադաստրի կոմիտեի» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
19.10.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 հոկտեմբերի 2023 թվական: