ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 մարտի 2020 թվականի N 123-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՆՈՒԿՆԵՐ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՄԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՀ, քաղ. Երևան, Հյուսիսային պող. 1, 8-րդ հարկ, 24 սենյակ, ՀՎՀՀ՝ 02569972) իրականացվող` 1,950,000,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Համագումարների կենտրոնի կառուցում» ծրագիրը` համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 02.07.21 N 543-Ա)
2. «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2020 թ. մարտի 11 Երևան |
|
Հավելված ՀՀ փոխվարչապետի 2020 թ. մարտի 11-ի N 123-Ա որոշման |
ԾՐԱԳԻՐ
«ՀԱՄԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ»
1. |
Ծրագրի նպատակը |
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է կառուցել մեկ հարկանի ժամանակակից միջազգային ամենաբարձր ստանդարտներին համապատասխան համագումարների կենտրոն։ Ընդհանուր կառուցապատման մակերեսը կազմում է մոտ 2,500 քմ և այն իր տեսակի մեջ աննախադեպ շինություն է լինելու տարածաշրջանում՝ համալրելով ՔՈԱՖ ՍՄԱՐԹ ավանը Լոռիում։ Հիմնադրամը արդեն ունի նմանօրինակ շինությունների կառուցման փորձ, և անկասկած՝ համագումարների ժամանակակից այս կենտրոնը չի զիջելու արդեն իսկ գործող ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնին և ավանի մաս կազմող Կոնցեպտ հյուրանոցին։ Համագումարների կենտրոնը միջոցառումների ընթացքում կարող է հյուրընկալել միաժա- մանակ մինչև 200 մարդու՝ հնարավորություն ստեղծելով տարածաշրջանում իրականացնելու միջազգային ամենաբարձր մակարդակի միջոցառումներ։ Կենտրոնը զուգահեռաբար կօգտագործվի տարածաշրջանի և նրա բնակիչների բազմակողմանի զարգացման նպատակով՝ ներառյալ ամառային դպրոցների, տարածաշրջանային քննարկումների և տարածաշրջանի համար այլ կարևոր միջոցառումների համար։ Կենտրոնի ճարտարա- պետությունը համապատասխանելու է 21-րդ դարի լավագույն փորձին և այն հագեցած է լինելու բարձր տեխնոլոգիաների ամենավերջին ձեռքբերումներով։ Հիմնադրամն արդեն իսկ ունի պայմանավորվածություններ մի շարք միջազգային և տեղական կառույցների հետ, որոնք հայտնել են իրենց պատրաստակամությունը օգտագործելու կենտրոնը բարձր մակարդակի համաժողովների և միջոցառումների համար՝ այն պատրաստ լինելուն պես։ |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Նախատեսվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով՝ օրենքով սահմանված արտոնություններից։ |
3. |
Բարեգործը |
«Չիլդրեն Օֆ Արմենիա ֆանդ Ինք.», Նյու Յորք, ԱՄՆ, 149 5-րդ ավենյու, սենյակ 500 (Children of Armenia Fund Inc. 149 5th Ave., Suite 500, New York 10010, USA.) և դոկտոր Գարօ Հ. Արմեն |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ (ՀՀ քաղ. Երևան 0010, Մելիք Ադամյան 2/2, ՀՎՀՀ՝ 02569972)։ |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
ՀՀ Լոռու մարզ, Դեբետ համայնք, համայնքային զարգացում |
6. |
Ծրագրի բյուջեն |
1,950,000,000 դրամ |
7. |
Բարեգործությունն ստացողը |
ՀՀ Լոռու մարզի Դեբետ համայնքը |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2020 թվականի մարտի 1-ից մինչև 2024 թվականի մայիսի 31-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1․ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է բեռների ներմուծում և ապրանքների ձեռքբերում՝ 250,000,000 դրամի շրջանակներում, մասնավորապես՝ ձայնային և լուսատեխնիկայի համակարգեր, թարգմանչական սարքավորումներ, բարձրախոսներ, խոսափողեր, երաժշտական գործիքներ, երաժշտական մասնագիտական բաղադրիչ տարրեր, կահույք, գրքեր, կենցաղային տեխնիկա, շինարարական նյութեր, արևային պանելներ, ֆոտովոլտային կայաններ և այլն։ Նախատեսվում է իրականացնել 2020 թվականի հուլիսի 1-ից մինչև 2024 թվականի մայիսի 20-ը։ 2․ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ՀՀ տարածքում ձեռք բերել ջեռուցման կաթսա, խողովակներ, մալուխներ, լույսեր, լուսատուներ, խոհանոցային կահույք, սարքավորումներ և կահույք՝ 229,500,000 դրամի չափով։ Նախատեսվում է իրականացնել 2020 թվականի մարտի 1-ից մինչև 2024 թվականի մայիսի 20-ը։ 3․ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է կնքել պայմանագրեր կապալառուների հետ՝ նախագծային, շինարարական, հսկողական աշխատանքների կատարման և փորձագետների մասնագիտական վերահսկողական ծառայությունների ձեռք բերման համար՝ 1,470,500,000 դրամի շրջանակներում, մասնավորապես՝ կառուցվող շինության ներքին հարդարման աշխատանքների, արտաքին ինժեներական ցանցերի, բարեկարգման աշխատանքների, տեխնիկական վերազինման և այլ ծառայությունների համար, որոնք իրական նշանակություն ունեն ծրագրի ամբողջական կատարման համար։ Նախատեսվում է իրականացնել 2020 թվականի մարտի 15-ից մինչև 2024 թվականի մայիսի 20-ը։ |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1․ Համագումարների կենտրոնի կառուցում՝ ընդամենը 1,950,000,000 դրամ՝ 1) ջեռուցման, օդափոխության և օդորակման աշխատանքներ՝ 170,000,000 դրամ, 2) ջրամատակարարման համակարգի և կոյուղու համակարգերի շին. աշխատանքներ՝ 50,000,000 դրամ, 3) էլեկտրամատակարարման և լուսավորության համակարգերի ձեռքբերում, մոնտաժում և շին. աշխատանքներ՝ 110,000,000 դրամ, 4) ցածր լարման համակարգի ներմուծում և մոնտաժում (ներառյալ անվտանգության համակարգերի նախագծման, կառուցման ու սարքավորումների մոնտաժման աշխատանքներ՝ 110,000,000 դրամ, 5) կոնստրուկտորական մասի աշխատանքներ՝ 460,000,000 դրամ, 6) ճարտարապետական մասի աշխատանքներ՝ 440,000,000 դրամ, 7) խոհանոցային պարագաների ձեռքբերում և ներմուծում՝ 100,000,000 դրամ, 8) արտաքին բարեկարգման աշխատանքներ՝ 70,000,000 դրամ, 9) կահույքի, երաժշտական համակարգի, անվտանգության համակարգերի, ֆոտո- վոլտային կայանների, ձայնային և լուսատեխնիկայի համակարգերի, թարգմանչական սարքավորումների և այլ անհրաժեշտ նյութերի ու պարագաների ձեռքբերման, ներմուծման և մոնտաժման աշխատանքների իրականացում՝ 100,000,000 դրամ, 10) ուղղաձիգ հատակագծման, ներքին հարդարման և խոհանոցի ու ռեստորանի տեխնիկական նախագծման, ռեստորանի խոհարարական, շինարարության տեխնի- կական հսկողության և այլ ոլորտների խորհրդատվական ծառայությունների գնումներ 50,000,000 դրամ, 11) սեպտիկ հորի, տրանսֆորմատորային ենթակայանի, արտաքին ջրագծի և կոյուղու, կառուցման, գեներատորի ձեռքբերում՝ 290,000,000 դրամ։ |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսեր նախատեսված չեն։ |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Նախատեսվում է համագործակցել Հայաստանի Հանրապետության կառավա- րության, Լոռու մարզպետի աշխատակազմի և Դեբետի համայնքապետարանի հետ։ |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
(հավելվածը խմբ. 02.07.21 N 543-Ա, 17.01.23 N 35-Ա, 03.07.23 N 467-Ա, փոփ. 08.12.23 N 871-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |