ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ
ՀԱՅԱՆԻՍՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25-ը մարտի, 2021թ., N 12-Ն
ՀԱՅԱՆԻՍՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ՝ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի՝ «ՀԱՅԱՆԻՍՏ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 49-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածների պահանջներով` ավագանին որոշում է՝
1. Հայանիստ համայնքի ավագանու՝ 2020 թվականի դեկտեմբերի 28-ի՝ «Հայանիստ համայնքի 2021 թվականի վարչական բյուջեն հաստատելու մասին» թիվ 49-ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 3-րդ կետով հաստատված հավելված 2-ի՝
ա.1-ին կետի «Օրենսդիր և գործադիր մարմին պետական կառավարում» բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 01.1.1 ծրագրի «28927.2» թիվը փոխարինել «29227.2» թվով:
2) 4-րդ կետով հաստատված հավելված 3-ի`
ա. «Սնունդ և տնտեսական նյութեր «250.0» թիվը փոխարինել «550.0» թվով,
բ. «Այլ ընթացիկ դրամաշնորհ» տողի «600» թիվը փոխարինել «300» թվով:
3) 5-րդ կետով հաստատված հավելված 4-ի`
ա. «Օրենսդիր և գործադիր մարմին պետական կառավարում» բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 01.1.1 ծրագրի «աշխատավարձ» բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման 4267 հոդվածի «250.0» թիվը փոխարինել «550.0» թվով,
բ. «Հանրակրթական ուսուցում» բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 09.2.1 ծրագրի «Այլ նպաստներ» բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման 4639 հոդվածի «600.0» թիվը փոխարինել «300.0» թվով:
Ավագանու անդամներ՝
1. Ալեքսանյան Ռազմիկ
2. Բեգլարյան Համլետ
3. Գրիգորյան Զորիկ
4. Գևորգյան Սարգիս
5. Կատանյան Լևոն
6. Մկրտչյան Գեորգի
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` |
Բ. ՍԱՐԿԻՍՅԱՆ |
25.03.2021 թ. գ. Հայանիստ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 մարտի 2021 թվական: