ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 դեկտեմբերի 2023 թվականի N 2251-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1916-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 13-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է․
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեության պայմանների և տեխնիկական պահանջների կիրառման կարգը հաստատելու մասին» N 1916-Ն որոշման՝
1) նախաբանում «9-րդ մասի «ա» կետը» բառերը փոխարինել «13-րդ մասի 1-ին կետը» բառերով.
2) հավելվածի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«3. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերը հարգորոշվում են հետևյալ եղանակներով՝
ա) հարգորոշում հարգափորձական քարի վրա՝ հարգորոշման ասեղների և (կամ) էտալոնների ու հարգորոշման հակազդուկների օգնությամբ,
բ) հետազոտում ռենտգենային (ռենտգենաֆլուորեսցենտային) անալիզատորի (սպեկտրաչափի) վրա,
գ) կշռուկների, այդ թվում՝ խմբաքանակի մեջ մտնող մի քանի իրերից վերցված, համաձուլվածքի բաղադրության տարրալուծում՝ քիմիական քանակական տարրալուծման քայքայիչ մեթոդներով։».
3) հավելվածի 4-րդ կետի 1-ին նախադասության մեջ «Թերթավոր սիլիկատային (բնական և արհեստական) քարերի վրա հարգորոշման ասեղների և հակազդուկների միջոցով հարգորոշման հարգափորձման համար նախատեսված քարը» բառերը փոխարինել «Հարգափորձական քարի վրա՝ հարգորոշման ասեղների կամ էտալոնների ու հարգորոշման հակազդուկների օգնությամբ հարգորոշման համար նախատեսվում է թերթավոր սիլիկատային (բնական և արհեստական) քար, որը» բառերով.
4) հավելվածի 8-րդ կետը «ենթարկվում են» բառերից հետո լրացնել «անալիզատորի (սպեկտրաչափի) վրա ռենտգենային (ռենտգենաֆլուորեսցենտային) հետազոտության կամ» բառերով.
5) հավելվածի 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«9. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման քիմիական տարրալուծման մեթոդները սահմանվում են Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի մարտի 5-ի թիվ 10 որոշման 17-րդ կետով սահմանված կարգով».
6) հավելվածի 11-րդ կետում «առնվազն 0․5 գրամ» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի մարտի 5-ի թիվ 10 որոշման 19-րդ կետով սահմանված չափերով» բառերով.
7) հավելվածի 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«15. Համապատասխան թանկարժեք մետաղի համար Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի մարտի 5-ի թիվ 10 որոշման 4-րդ կետով սահմանված հարգից ցածր հարգ ունեցող թանկարժեք մետաղներից պատրաստված իրերը հարգադրոշմվում են տվյալ հարգի ամենամոտ ցածր հարգով կամ վերադարձվում են առանց հարգադրոշմ դնելու։».
8) հավելվածի N 1 ձևը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
« |
Ձև N 1 |
ՀԱՐԳԱՓՈՐՁԱԿԱՆ ԱՍԵՂՆԵՐ
|
». |
9) հավելվածի N 2 ձևի 1.3 աղյուսակի 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
21.12.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 դեկտեմբերի 2023 թվական: