ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2025 թվականի մարտի 5-ին
«ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Վիճակախաղերի մասին» 2003 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-3-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածում՝
1) 14-րդ կետի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն» բառերը փոխարինել «խաղային գործունեության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը մշակող մարմին» բառերով.
2) 14.1-ին կետից հանել «կառավարությանն առընթեր» բառերը:
Հոդված 2. | Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքից բխող իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում:
3. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը Օրենքով լիազոր մարմին հանդիսացող Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունում հարուցված և ընթացիկ վարչական վարույթներն իրականացնում է ֆինանսների նախարարությունը, իսկ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո հարուցված վարչական վարույթներն իրականացնում է խաղային գործունեության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող մարմինը:
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2025 թ. մարտի 26 Երևան ՀՕ-49-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 մարտի 2025 թվական:
