Գլխավոր տեղեկություն
Համար
N 803-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.11.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
16.11.2023
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.11.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.11.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 803-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-Ի N 183-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 07203481) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի մարտի 3-ի «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Մանկապարտեզի հարդարում և կահավորում Սպիտակում» ծրագրի մասին» N 183-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «Պենոտեքս» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00456619) 2023 թվականի սեպտեմբերի 15-ին կնքված՝ N 15/09/23 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ներկերի և պիգմենտի մատակարարում՝ 546,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Մարմարի աշխարհ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00808678) 2023 թվականի սեպտեմբերի 6-ին կնքված՝ N 02/23 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է գրանիտե սալիկների մատակարարում՝ 1,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

 

16.11.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան