ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1061-Ա
ԿԱՐԵՆ ԳԻԼՈՅԱՆԻՆ ԵՎ ԴԱՎԻԹ ԲԱՂՈՒՄՅԱՆԻՆ ՈՒԶԲԵԿՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանին և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության սպորտի քաղաքականության վարչության պետի տեղակալ Դավիթ Բաղումյանին 2022 թվականի սեպտեմբերի 21-23-ը գործուղել Ուզբեկստանի Հանրապետություն (Տաշքենդ)՝ Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի հարցերով խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով:
2. Կարեն Գիլոյանի՝ Ուզբեկստանի Հանրապետություն գործուղման ճանապարհածախսը և Դավիթ Բաղումյանի՝ Ուզբեկստանի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Կարեն Գիլոյանի՝ Ուզբեկստանի Հանրապետություն գործուղման գիշերավարձի և օրապահիկի հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ուզբեկստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
15.09.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |