ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 նոյեմբերի 2017 թվականի |
թիվ 147 |
քաղ. Մոսկվա |
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 375 ՈՐՈՇՄԱՆ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի ԹԻՎ 30 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Մաքսային միության մաքսային օրենսգրքի 230-րդ հոդվածի 1-ին կետին, 240-րդ հոդվածի 2-րդ կետին, 253-րդ հոդվածի 2-րդ կետին, 303-րդ հոդվածի 1-ին կետին և 311-րդ հոդվածի 1-ին կետին, ինչպես նաև «Երրորդ երկրների առնչությամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 7 հավելված) 4-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումներում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ' |
Տ. Սարգսյան |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովիկոլեգիայի 2017 թվականի նոյեմբերի 14-ի թիվ 147 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մաքսային միության հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումներում կատարվող
1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի «Մաքսային ընթացակարգերի կիրառմանն առնչվող որոշ հարցերի մասին» թիվ 375 որոշման մեջ՝
ա) 1-ին կետում՝
(պարբերությունն ուժը կորցրել է 05.03.19 թիվ 26)
6-րդ ենթակետում «այլ մաքսային ընթացակարգով» բառերը փոխարինել ««մաքսային տարածքում վերամշակում», «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգերով կամ հատուկ մաքսային ընթացակարգով» բառերով.
(պարբերությունն ուժը կորցրել է 11.12.18 թիվ 203)
բ) (ենթակետն ուժը կորցրել է 11.12.18 թիվ 203)
գ) (ենթակետն ուժը կորցրել է 11.12.18 թիվ 203)
դ) (ենթակետն ուժը կորցրել է 05.03.19 թիվ 26)
ե) նշված որոշմամբ հաստատված՝ Վերամշակման արդյունքում ստացված արտադրանքը «մաքսային պահեստ» կամ «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգերով ձևակերպելու դեպքում «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգի գործողության կասեցման կամ վերականգնման կարգի 2-րդ կետում «Մաքսային միության» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության» բառերով.
զ) (ենթակետն ուժը կորցրել է 10.09.19 թիվ 150)
է) նշված որոշմամբ հաստատված՝ Ժամանակավորապես ներմուծված ապրանքները «մաքսային տարածքում վերամշակում», «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգերով կամ հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպելու դեպքում «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգի գործողության կասեցման և վերականգման կարգում՝
2-րդ կետում՝
առաջին նախադասության մեջ «ներմուծում» բառը փոխարինել «ներմուծում (թույլտվություն)» բառերով.
երկրորդ նախադասության մեջ «Մաքսային միության» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության» բառերով.
7-րդ կետում «Մաքսային միության միասնական մաքսային տարածքից» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից» բառերով.
ը) (ենթակետն ուժը կորցրել է 11.12.18 թիվ 203)
թ) (ենթակետն ուժը կորցրել է 11.12.18 թիվ 203)
ժ) (ենթակետն ուժը կորցրել է 11.12.18 թիվ 203)
ժա) նշված որոշմամբ հաստատված՝ այն ապրանքների կատեգորիաների ցանկում, որոնց համար սահմանվում են ժամանակավոր ներմուծման ավելի երկար վերջնաժամկետներ, քան Մաքսային միության մաքսային օրենսգրքով սահմանված վերջնաժամկետները՝
տեքստում համապատասխան թվով և հոլովով «Մաքսային միության անդամ պետություն» բառերը փոխարինել համապատասխան թվով և հոլովով «Եվրասիական տնտեսական միության անդամ պետություն» բառերով.
1-ին դիրքում՝ երկրորդ վանդակում, և 6-րդ դիրքում՝ երրորդ վանդակում «Մաքսային միության միասնական մաքսային տարածքում» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում» բառերով.
11-րդ դիրքում՝ երկրորդ վանդակում «Մաքսային միության օրենսդրությամբ» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության իրավունքի մասը կազմող միջազգային պայմանագրերով և ակտերով» բառերով.
12-րդ և 13-րդ դիրքերում՝ երկրորդ վանդակում «ՄՄ ԱՏԳ ԱԱ» հապավումը փոխարինել «ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ» հապավումով.
ժբ) (ենթակետն ուժը կորցրել է 29.04.19 թիվ 48)
(1-ին կետը փոփ. 11.12.18 թիվ 203, 05.03.19 թիվ 26, 29.04.19 թիվ 48, 10.09.19 թիվ 150)
2. Այն ապրանքների ցանկի 2.3-րդ բաժնում, որոնց համար սահմանված է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու և (կամ) Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանելու թույլատրման կարգ (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի «Ոչ սակագնային կարգավորման մասին» թիվ 30 որոշման թիվ 2 հավելված)՝
ա) 34-րդ կետում՝ երկրորդ վանդակից հանել ծանոթագրության «**» նշանը.
բ) հանել «**» նշանով ծանոթագրությունը։
(հավելվածը փոփ. 11.12.18 թիվ 203, 05.03.19 թիվ 26, 29.04.19 թիվ 48, 10.09.19 թիվ 150)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: