ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 հունվարի 2023 թվականի N 76-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 10-Ի N 113-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի և 34-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 10-ի «Ճանապարհային գծանշմանը ներկայացվող պահանջները, դրա կիրառման կանոնները, ճանապարհային ցանկապատներին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման և տեղակայման կանոնները, ուղղորդ սարքվածքներին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման և տեղակայման կանոնները և արհեստական անհարթություններին ներկայացվող պահանջները և դրանց կիրառման կանոնները հաստատելու մասին» N 113-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները՝
1) 1-ին կետում`
ա. 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) ճանապարհային գծանշման համարները, պատկերները, չափերն ու գույնը՝ համաձայն N 2 հավելվածի.»,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6-րդ ենթակետով.
«6) աղմկոտ գոտիներին ներկայացվող պահանջները և դրանց կիրառման կանոնները՝ համաձայն N 6 հավելվածի».
2) N 1 հավելվածում՝
ա. 1-ին, 3-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ և 12-րդ նկարներում «1.2.1» թիվը փոխարինել «1.2» թվով,
բ․ 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5-րդ և 6-րդ ենթակետերով.
«5) ժամանակավոր հորիզոնական ճանապարհային գծանշում՝ ճանապարհային երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություններ՝ ավտոճանապարհներին կիրառվող հորիզոնական գծանշման ներդրմամբ.
6) կատարելագործված ճանապարհային ծածկույթ՝ ասֆալտբետոնյա կամ ցեմենտբետոնյա խառնուրդներից, օրգանական կամ հանքային կապակցված նյութերով մշակված խճային, կոպճային, խարամի և այլ հանքանյութերից, ինչպես նաև հատային նյութերից ծածկույթ (սալաքար, գետաքարեր, կլինկեր, խճանկար):»,
գ․ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4.1-ին կետով․
«4.1. Ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցների՝ ճանապարհային գծանշման տիպերը, հիմնական պարամետրերը և դրանց ընդհանուր տեխնիկական պահանջները սահմանվում են ԳՕՍՏ Ռ 51256-18 ստանդարտով։»,
դ. 8-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության» բառերով,
ե. 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«11. Գծանշման համարները, պատկերները, չափերն ու գույնը ներկայացված են սույն որոշման N 2 հավելվածում:»,
զ. 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«12. Մշտական հորիզոնական գծանշումն սպիտակ, դեղին, կարմիր, կապույտ և սև գույների ներկանյութերով (էմալով), ջերմաթաղանթներով և սառը թաղանթներով կատարվում են ԳՕՍՏ 32830-2014 ստանդարտի համաձայն, իսկ պոլիմերային ժապավեններով և հատային կաղապարներով՝ ԳՕՍՏ 32848-2014 ստանդարտի համաձայն:»,
է. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 12.1-12.3-րդ կետերով.
«12.1. Ժամանակավոր հորիզոնական գծանշումն իրականացվում է նարնջագույն ներկանյութերով (էմալով)՝ համաձայն ԳՕՍՏ 32830-2014 ստանդարտի, իսկ պոլիմերային ժապավեններով՝ ԳՕՍՏ 32848-2014 ստանդարտի։
12.2. Ուղղաձիգ գծանշումն իրականացվում է սպիտակ և սև գույների ներկանյութերով (էմալով)՝ համաձայն ԳՕՍՏ 32830-2014 ստանդարտի, իսկ լուսանդրադարձիչ նյութերով՝ համաձայն ԳՕՍՏ 32945-2014 ստանդարտի:
12.3. Գծանշմանը լուսանդրադարձման հատկություն հաղորդելու համար ԳՕՍՏ 32848-2014 ստանդարտի համաձայն կիրառվում են լուսանդրադարձնող միկրոապակե գնդիկներ:»,
ը. 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«13. Հորիզոնական գծանշում կատարելիս՝ նախագծային դրույթից դրանց շեղումը չպետք է գերազանցի՝
1) ընդլայնական ուղղությամբ երթևեկելի մասի առանցքի նկատմամբ՝ 5 սմ-ն,
2) երկայնական ուղղության երթևեկելի մասի առանցքի նկատմամբ սկզբնական և վերջնական դիրքի համար՝ 1,0 մ-ն:»,
թ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 13.1-ին կետով.
«13.1. Ուղղաձիգ գծանշում կատարելիս՝ նախագծային դրույթից դրանց շեղումը չպետք է գերազանցի 10 սմ-ն:»,
ժ. 17-րդ կետի 1-ին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«17. Ճանապարհային գծանշման լուսանդրադարձման տեսակարար գործակիցներն են (այսուհետ՝ գծանշման գործակիցներ)՝»,
ժա. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 18.1-ին կետով.
«18.1. Գծանշման գործակիցները չոր և թաց ծածկույթների դեպքում պետք է համապատասխանեն ԳՈՍՏ 32953-2014 ստանդարտի պահանջներին։»,
ժբ. 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«19. Հորիզոնական գծանշման գործառական երկարակեցությունը սահմանվում է՝
1) 1,5 մմ և ավելի հաստությամբ ջերմաթաղանթներով, սառը թաղանթներով, կատարված, հատային կաղապարներով և պոլիմերային ժապավեններով մշտական հորիզոնական գծանշման երկարակեցությունը՝ մեկ տարուց ոչ պակաս.
2) 1,5 մմ-ից պակաս հաստությամբ կատարված ջերմաթաղանթներով, սառը թաղանթներով, մշտական հորիզոնական գծանշման երկարակեցությունը՝ 6 ամսից ոչ պակաս.
3) ներկանյութերով (էմալով) կատարված մշտական հորիզոնական գծանշման հորիզոնական երկարակեցությունը՝ 3 ամսից ոչ պակաս.
4) ժամանակավոր հորիզոնական գծանշման գործառական երկարակեցությունը՝ մինչև դրանց կատարման անհրաժեշտության ավարտը:»,
ժգ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 19.1-ին կետով.
«19.1. Ներկանյութերով (էմալներով) կատարված ուղղաձիգ գծանշման գործառական երկարակեցությունը պետք է լինի մեկ տարուց ոչ պակաս: Լուսանդրադարձիչ նյութերով կատարված ուղղաձիգ գծանշման գործառական երկարակեցությունը պետք է համապատասխանի ԳՕՍՏ 32945-2014 ստանդարտին:»,
ժդ. 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«20. Հորիզոնական գծանշման մակերեսի քայքայումն ու մաշվածքը չպետք է գերազանցեն՝
1) 1,5 մմ և ավելի հաստությամբ նշված ջերմաթաղանթներով, սառը թաղանթներով կատարված, պոլիմերային ժապավեններով, հատային կաղապարներով գծանշման համար՝ 25 տոկոսը,
2) 1,5 մմ-ից պակաս հաստությամբ նշված ջերմաթաղանթներով, սառը թաղանթներով կատարված գծանշման համար՝ 50 տոկոսը:»,
ժե․ 42-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«42. 1.2 (եզրային գիծ) գծանշումը կիրառվում է երթևեկելի մասի և բաժանիչ գոտու եզրերը նշելու համար: Գծանշումը կատարվում է չամրացված գոտիով երթևեկելի մասի եզրից 0,1 մ-ից մինչև 0,2 մ հեռավորության վրա, ինչպես կողնակի, այնպես էլ բաժանիչ գոտու կողմից: Ամրացված գոտու առկայության դեպքում գծանշումը կատարվում է երթևեկելի մասի և այդ գոտու սահմանին:»,
ժզ․ 44-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«1․4 գծանշումը կիրառվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի N 955-Ն որոշման N 1 հավելվածի 84-րդ կետում և 116-րդ կետի 4-րդ ենթակետում նշված վայրերում, եթե դրանց կիրառումը հիմնավորված է երթևեկության տվյալ պայմանների համար։»,
ժէ․ 47-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«47․1.7 գծանշումը կիրառվում է՝
1) սպիտակ գույնով՝ խաչմերուկի տարածքում երթևեկության գոտիների սահմաններն այն դեպքերում նշելու համար, երբ անհրաժեշտ է ցույց տալ տրանսպորտային միջոցների երթևեկության հետագիծը կամ երթևեկության գոտու սահմանը (նկարներ 4, 5).
2) կապույտ գույնով՝ վճարովի կայանատեղիի համար նախատեսված հատվածի (հրապարակի) սահմանները նշելու համար:»,
ժը․ 50-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«1․10 գծանշումը կիրառվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի N 955-Ն որոշման N 1 հավելվածի 86-րդ կետում նշված վայրերում, եթե դրանց կիրառումը հիմնավորված է երթևեկության տվյալ պայմանների համար։»,
ժթ. 64-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Թույլատրվում է 1.14.1 և 1․14․2 գծանշումներն իրականացնել դեղին և սպիտակ գծերի համակցմամբ:»,
ի. 65–րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«1.14.3 սպիտակ գծանշումը կիրառում է կարգավորվող խաչմերուկներում՝ անկյունագծային հետիոտնային անցումները նշելու համար (նկար 2.1)»,
իա. 79-րդ կետում՝
1) «1.23» թիվը փոխարինել «1.23.1» թվով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններով.
«1.23.2 գծանշումն իրականացվում է այն հետիոտնային արահետների և անցումների վրա, որոնք նշված են 4.5.1. 4.5.2, 4.5.4, 4.5.5, 5.19.3, 5.19.4 ճանապարհային նշաններով: 1.23.3 գծանշումն իրականացվում է 4.4.1, 4.5.2, 4.5.4, 4.5.5, 5.11.2 և 5.14.2 ճանապարհային նշաններով նշված հեծանիվների և մոպեդների արահետներից կամ գոտիներից առաջ: Գծանշումները կատարվում են արահետի (գոտու) առանցքով` հիմքով դեպի դրանով երթևեկող հետիոտները (1․23․2) և հեծանվորդները կամ մոպեդները (1․23․3), գոտու սկզբում և կրկնում են՝
1) արահետի (գոտու) սկզբից 20 մ հետո.
2) յուրաքանչյուր խաչմերուկից, մերձակա տարածքից դուրս գալուց հետո, հետիոտնային, հեծանվային կամ հեծանվահետիոտնային արահետների հետ փոխհատումներից հետո։»,
իբ. 85.1-ին կետի 1-ին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1.26 (գույնը՝ դեղին) գծանշումը թույլատրվում է կիրառել խաչմերուկի, խաչմերուկի հատվածի կամ երթևեկելի մասերի փոխհատումները նշելու համար: Խաչմերուկում 1.7 կամ 1.14.3 գծանշումների առկայության դեպքում 1.26 գծանշումը չի կիրառվում: 1.26 գծանշումը թույլատրվում է կիրառել ինքնուրույն և (կամ) 1.35` «Խաչմերուկի հատված» ճանապարհային նշանի հետ: 1.26 գծանշումը կիրառվում է նշելու համար խաչմերուկի այն հատվածը, որտեղ արգելվում է մուտք գործել, եթե առջևում՝ երթևեկության ուղղությամբ առաջացել է խցանում, որը վարորդին կհարկադրի կանգ առնել` խոչընդոտ ստեղծելով հատող ճանապարհով լայնական ուղղությամբ տրանսպորտային միջոցների երթևեկության համար: Գծանշումը թույլատրվում է կիրառել ինչպես ամբողջ խաչմերուկում, այնպես էլ խաչմերուկի որևէ հատվածում (առավել ծանրաբեռնված ուղղությամբ), կամ մեկ երթևեկելի գոտու չափով (օրինակ՝ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների առանձնացված գոտիների առջևում)։»,
իգ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ աղյուսակ 5-ով.
|
». |
իդ․ նկար 2-ից հետո լրացնել հետևյալ նոր՝ նկար 2․1-ով.
« |
Նկար 2․1. Կարգավորվող խաչմերուկում անկյունագծային հետիոտնային գծանշման օրինակ».
3) N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 1 հավելվածի.
4) N 3 հավելվածում՝
ա. 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 8-15-րդ ենթակետերով.
«8) ճանապարհային պահող կողային ցանկապատ՝ սարքվածք, որը նախատեսված է ճանապարհի հողային պաստառից և կամրջային կառույցներից (կամուրջ, ուղեկամուրջ, էստակադ և այլն) տրանսպորտային միջոցի ելքը, բաժանիչ գոտին հատելը, հանդիպակաց տրանսպորտային միջոցի հետ բախումը, բաժանիչ գոտում, կողնակում և ճանապարհի օտարման շերտում գտնվող մեծ զանգվածով խոչընդոտի և կառույցների վրաերթը կանխելու համար.
9) ճանապարհային ցանկապատը պահելու կարողություն՝ ճանապարհին և կամրջային կառույցի վրա տրանսպորտային միջոցները պահելու ցանկապատի կարողությունը, որով կանխվում է դրանց շրջումը կամ ցանկապատն անցնելը.
10) պահող հետիոտնային ցանկապատ՝ սարքվածք, որը նախատեսված է կամրջային կառույցների կամ բարձր լիցքերի վրա գտնվող մայթերով տեղաշարժվող հետիոտների ընկնելը պահելու համար.
11) սահմանափակող հետիոտնային ցանկապատ՝ սարքվածք, որը նախատեսված է հետիոտների տեղաշարժը կանոնակարգելու համար.
12) պաշտպանիչ ցանկապատ՝ սարքվածք, որը նախատեսված է դեպի ճանապարհի օտարման շերտ անասունների մուտքը կանխելու համար.
13) ճանապարհային ճակատային ցանկապատ՝ ճանապարհային ցանկապատի առանձին կառուցվածք կամ կառուցվածքի մաս, որը նախատեսված է ավտոմոբիլի երթևեկության էներգիան պահելու, մարելու համար, ինչպես կողային, այնպես էլ մոտ 90Օ թեքությամբ ճակատային հարվածի, ինչպես նաև ավտոմոբիլի երթևեկության ուղղությունը փոխելու դեպքում.
14) ճանապարհային լուսանդրադարձիչ՝ լուսանդրադարձման տարրով (տարրերով) և ամրացման տարրերով ազդանշանային հարմարանք, որը ծառայում է երթևեկության ուղղությունը կամ օրվա մութ ժամերին ճանապարհին խոչընդոտի գտնվելու վայրը նշելու համար.
15) ճանապարհային կարճասյուներ՝ ավտոմոբիլային ճանապարհների կահավորման տարրեր, որոնք նախատեսված են տեսողական կողմնորոշման և ճանապարհատրանսպորտային պատահարների առաջացման և ծանրության հնարավորությունների նվազեցման նպատակով տրանսպորտային հոսքերը բաժանելու վայրերում տեղակայելու համար: Ճանապարհային կարճասյուները կիրառվում են ճանապարհային երթևեկության կազմակերպման մյուս տեխնիկական միջոցների հետ:»,
բ. 6-րդ կետի 5-րդ ենթակետում «(օրինակ՝ արգելափակոցի, պարապետի տեսակի)» բառերը փոխարինել «(օրինակ՝ արգելապատի, քիվապատի տեսակի)» բառերով, իսկ 6-րդ ենթակետում «պարապետներ» բառը՝ «քիվապատեր» բառով,
գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6.1-ին կետով.
«6.1. Ցանկապատների դասակարգումն ըստ դասերի, գործառական և այլ նշանակությունների, աշխատանքի սկզբունքի սահմանվում են ԳՕՍՏ 33127-2014 ստանդարտով:»,
դ. 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Ցանկապատներին ներկայացվող տեխնիկական պահանջները սահմանված են ԳՕՍՏ 33128-2014 ստանդարտով:»,
ե․ 8-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարություն» բառերով,
զ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 9.1-ին կետով.
«9․1. Ցանկապատների կիրառումը պետք է անվտանգ լինի ճանապարհային երթևեկության բոլոր մասնակիցների համար: Ցանկապատների անվտանգության պահանջները սահմանված են 33128-2014 ստանդարտով:»,
է. 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«11. Ցանկապատների վնասված տարրերը պետք է վերականգնվեն կամ փոխարինվեն սույն հավելվածի 8-րդ կետում նշված կապալառու կազմակերպությունների կողմից՝ թերությունը հայտնաբերելուց հետո 5 օրվա ընթացքում:»,
ը. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 19.1-ին կետով.
«19.1. Ավտոմոբիլային ճանապարհները նախագծելիս պահող ճանապարհային ցանկապատները պետք է նախատեսվեն՝
1) ճանապարհատրանսպորտային պատահարների հնարավոր առաջացման առավել վտանգավոր տեղամասերում.
2) հողային պաստառի բարձր լիցքերով և (կամ) կտրուկ շեպերով ավտոմոբիլային ճանապարհների, ինչպես նաև մոտ տարածության վրա անցնող երկաթուղու երկայնքով, ճահիճներով, ջրահոսքերով, լեռնային կիրճերով և լանջերով տեղամասերում.
3) ավտոմայրուղիներում և արագընթաց ճանապարհներին, ինչպես նաև բազմագոտի ավտոմոբիլային ճանապարհների բաժանիչ գոտում, տրանսպորտային հանգույցներում, անբավարար տեսանելիությամբ հատակագծի կորերին.
4) կամուրջներով, ուղեկամուրջներով, էստակադներով և այլ հատուկ ճանապարհային կառույցներով անցնող տեղամասերում.
5) ուղեկամուրջների, էլեկտրահաղորդիչ գծերի, կապի, լուսավորության, անհատական նախագծման առանձին նշանների, ինչպես նաև երթևեկելի մասին անմիջապես կից տեղադրված այլ հաղորդակցուղիների և կառույցների հենասյուներին մոտ.»,
թ. 33-րդ կետում «արգելափակոցային ցանկապատի» բառերը փոխարինել «արգելապատ տեսակի մետաղական ցանկապատի» բառերով, ժ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 33.1-ին կետով.
«33.1. Արգելապատ տեսակի մետաղական ցանկապատները (այսուհետ՝ ագելապատ տեսակի ցանկապատներ) կիրառվում են ճանապարհներին, այդ թվում՝ կամրջային կառույցների վրա և թունելներում, տրանսպորտային միջոցների և հետիոտների երթևեկության անվտանգությունն ապահովելու համար: Նշված ցանկապատների պատրաստման և տեղակայման պահանջները սահմանված են ԳՕՍՏ 26804-2012 ստանդարտով:»,
ժա.ուղղ. 35-րդ, 37-րդ, 40-րդ, 42-49-րդ, 52-53-րդ, 58-րդ, 62-րդ կետերում և նկար 2-ում «արգելափակոցային ցանկապատներ» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «արգելապատ տեսակի ցանկապատներ» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով, իսկ 38-րդ, 51-րդ և 55-րդ կետերում «արգելափակոցային» բառը՝ «արգելապատ տեսակի» բառերով,
ժբ. 35-րդ, 36-րդ, 38-րդ, 51-րդ, 53-55-րդ, 59-րդ, 60-րդ, 62-րդ, 67-րդ կետերում և նկար 2-ում «պարապետային» բառը փոխարինել «քիվապատային» բառով.
5) N 4 հավելվածում՝
ա. 6-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության» բառերը փոխարինել «Ներքին գործերի նախարարություն» բառերով,
բ. 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Ճանապարհային ազդանշանային սյունիկն ուղղորդ սարքվածք է, որը նախատեսված է ճանապարհի ուղղությունը և հողային պաստառի սահմանը նշելու, ինչպես նաև տրանսպորտային հոսքերը բաժանելու համար: Ճանապարհային ազդանշանային սյունիկների կառուցվածքը պետք է համապատասխանի սույն կանոնների և ԳՕՍՏ 32843-2014 ստանդարտի պահանջներին:»,
գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 10.1-ին կետով.
«10.1. Ճանապարհային լուսանդրադարձիչները պետք է համապատասխանեն ԳՕՍՏ 32866-2014 ստանդարտին և պետք է տեղակայվեն սույն հավելվածին և ԳՕՍՏ 33151-2014 ստանդարտին համապատասխան:».
6) N 5 հավելվածում՝
ա. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 8.1-ին կետով.
«8․1. ԱԱ-երը պատրաստում են տարբեր էլաստոմերային նյութերից (պոլիմերային, ռետինե և այլ խառնուրդներ), որոնք ապահովում են հավաքովի ԱԱ-երի նկատմամբ տեխնիկական պահանջները:»,
բ. 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«11. Ճանապարհի տեղամասերում ԱԱ-երի առկայության մասին վարորդներին տեղեկացնելու համար դրանք պետք է կահավորել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 26-ի N 1699-Ն որոշման N 3 հավելվածի և սույն որոշման N 1 հավելվածի պահանջներին համապատասխան:»,
գ. 17-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Հավաքովի ԱԱ-երին ներկայացվող տեխնիկական պահանջները պետք է համապատասխանեն ԳՕՍՏ 32964-2014 ստանդարտին:»,
դ. 29-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«29. Հավաքովի ԱԱ-երի նկատմամբ հսկողությունն իրականացվում է ԳՕՍՏ 32964-2014 ստանդարտի պահանջներին համապատասխան:»,
ե. 34-րդ կետի 7-րդ ենթակետից հանել «` իրար հաջորդող 50 մ հեռավորության վրա» բառերը,
զ. 35-րդ կետում՝
1) 1-ին և 2-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհներին՝ բացառությամբ մեկ ուղղությամբ մեկ երթևեկելի գոտի ունեցող բնակավայրերի տարածքով անցնող ճանապարհների՝ սույն հավելվածի 34-րդ կետով սահմանված տեղամասերի.».
2) ընդհանուր օգտագործման տրանսպորտի կանգառի հարթակներում կամ դրանց հարակից երթևեկության գոտիներում և երթևեկելի մասի լայնացման անցամասերում.».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 8-րդ ենթակետով.
«8) ճանապարհի այն տեղամասերում որտեղ երկայնական թեքությունը կազմում է 40%-ից ավելի։»,
է. 36-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«36. Քաղաքների բնակելի թաղամասերի փողոցներում, ինչպես նաև ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների բնակավայրերի միջով անցնող հատվածներում, մանկապատանեկան ուսումնադաստիարակչական հաստատություններին, մանկական հարթակների մոտ թույլատրվում է սեղանաձև պրոֆիլով ԱԱ միաձույլ կառուցվածքի համատեղումը գետներեսի (երթևեկելի մասի վրա՝ գետներեսին իրականացված չկարգավորվող հետիոտնային անցում) չկարգավորվող հետիոտնային անցումների հետ` ապահովելով հետիոտների անցումը 4 մետրից ոչ պակաս լայնությամբ ԱԱ կենտրոնական հորիզոնական հարթակով, ցանկապատների օգնությամբ սահմանափակելով հետիոտների տեղաշարժը բարձրացված հետիոտնային անցման թեք տեղամասով:»,
ը. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 36.1-ին կետով.
«36.1. Հետիոտնային անցումների համատեղմամբ ԱԱ-ներն անհրաժեշտ է իրականացնել նկար 5-ին համապատասխան:»,
թ. նկար 5-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ և պատկերով․
«Նկար 5. Հետիոտնային անցումների համատեղմամբ ԱԱ-ների տեղակայման օրինակ.
», |
ժ. N 1 աղյուսակի 5-7 սյունակների 1-ին տողում «Կորային մակերևույթի շառավիղը» բառերը փոխարինել «Սեղանաձև պրոֆիլ» բառերով,
ժա. N 2 աղյուսակի՝
1) 5-7 սյունակների 1-ին տողում «Կորային մակերևույթի շառավիղը» բառերը փոխարինել «Սեղանաձև պրոֆիլ» բառերով.
2) 6-րդ սյունակում «հորիզոնական հարթակի Lհ» բառերը փոխարինել «թեք հատվածի Lթ» բառերով.
7) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ N 6 հավելվածով՝ համաձայն N 2 հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
Երևան |
19.01.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2023 թվականի հունվարի 19-ի N 76-Ն որոշման |
«Հավելված N 2 ՀՀ կառավարության 2008 թվականի հունվարի 10-ի N 113-Ն որոշման |
ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԳԾԱՆՇՄԱՆ ՀԱՄԱՐՆԵՐԸ, ՊԱՏԿԵՐՆԵՐԸ, ՉԱՓԵՐՆ ՈՒ ԳՈՒՅՆԸ
»: |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
19.01.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2023 թվականի հունվարի 19-ի N 76-Ն որոշման |
«Հավելված N 6 ՀՀ կառավարության 2008 թվականի հունվարի 10-ի N 113-Ն որոշման |
ԱՂՄԿՈՏ ԳՈՏԻՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կանոններով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներին, բնակավայրերի փողոցներում (այսուհետ` ճանապարհներ) աղմկոտ գոտիների տեղակայման պահանջները և դրանց կիրառման և ճանապարհային երթևեկության կազմակերպման այլ միջոցներով դրանք կահավորելու կանոնները (այսուհետ` կանոններ):
2. Ճանապարհների և դրանց առանձին տեղամասերում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան ընտրված կազմակերպությունների կողմից աղմկոտ գոտիները տեղակայվում են համապատասխանաբար` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմնի կամ համայնքի պատվիրակված նախագծի համաձայն՝ համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ:
3. Սույն կանոններում կիրառվում է հետևյալ հասկացությունը`
Աղմկոտ գոտի՝ երթևեկելի մասի վրա տեղակայված ՃԵԿ տեխնիկական միջոց, որն ավտոմոբիլների կախոցում վիբրացիա առաջացնելու հետևանքով դրդում է վարորդներին նվազեցնել երթևեկության արագությունը և բարձրացնել ուշադրությունը։
4. Սույն կանոնների գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական և ոչ պետական ճանապարհների վրա:
II. ԱՂՄԿՈՏ ԳՈՏԻՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
5. Համաձայն տեխնիկական պահանջների և դրանց նախագծման, աղմկոտ գոտիները պետք է համապատասխանեն սույն կանոնների, ԳՕՍՏ 33025-2014 «Ավտոմոբիլային ճանապարհներ ընդհանուր կիրառության. Աղմուկային գծեր. Տեխնիկական պայմաններ» և ԳՕՍՏ 33151-2014 «Ավտոմոբիլային ճանապարհներ ընդհանուր կիրառության. Տեղակայման տարրեր․ Տեխնիկական պահանջներ․ Կիրառման կանոններ» ստանդարտների պահանջներին:
6. Ճանապարհի առանցքի երկայնքով և ճամփեզրերի եզրագծերի վրա թույլատրվում է տեղադրել երկայնական աղմկոտ գոտիներ՝ փոքր շառավղով հորիզոնական կորով երկգոտի ճանապարհների հատվածներում ու 1000 մետր և ավելի երկարությամբ ճանապարհների ուղիղ հորիզոնական հատվածներում:
7. Երկայնական աղմկոտ գոտիներ չեն թույլատրվում տեղադրել՝
1) կամուրջների, ուղեանցների և դրանց մոտեցումների վրա.
2) երթևեկելի մասի նեղացման վայրերում.
3) երկգոտի ճանապարհների այն հատվածներում, որտեղ թույլատրվում է վազանցը.
4) խաչմերուկներում և հատումներում, ինչպես նաև խաչմերուկի սահմանից 10,0 մ-ից պակաս հեռավորության վրա.
5) ճանապարհների աղմուկի մակարդակի սահմանափակում ունեցող հատվածներում:
8. Լայնական աղմկոտ գոտիները թույլատրվում են տեղադրել՝
1) չկարգավորվող հետիոտնային անցումներից առաջ.
2) երկաթուղային գծանցներից առաջ՝ առանց արգելափակոցի.
3) սահմանափակ տեսանելիությամբ նույն մակարդակի չկարգավորվող խաչմերուկներից և հատումներից առաջ․
4) առավել վտանգավոր տեղամասերից առաջ (վտանգավոր շրջադարձեր, վայրէջքներ, անբավարար տեսանելիությամբ հատվածներ և այլն), որտեղ անհրաժեշտ է հարկադրաբար նվազեցնել երթևեկության արագությունը։
9․ Չի թույլատրվում լայնական աղմկոտ գոտիները տեղադրել ճանապարհների այն հատվածներում որտեղ առկա է աղմուկի մակարդակի սահմանափակում:
10. Այն վայրերում, որտեղ իրականացվում են լայնական աղմկոտ գոտիներ, ճանապարհային նշանները տեղադրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 26-ի N 1699-Ն որոշման պահանջներին համապատասխան:»:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
19.01.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 հունվարի 2023 թվական: