ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 փետրվարի 2023 թվականի N 126-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1501-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 29-ի «Համահայկական ամառային ութերորդ խաղերի կազմակերպման և անցկացման կազմկոմիտե ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» N 1501-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) «ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար» բառերը հանել․
2) «ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար» բառերը փոխարինել «ՀՀ փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ» բառերով․
3) «ՀՀ ոստիկանության պետ» բառերը փոխարինել «ՀՀ ոստիկանության պետ- ներքին գործերի նախարարի տեղակալ» բառերով․
4) «ՀՀ Արագածոտնի մարզպետ» բառերը հանել․
5) «ՀՀ Շիրակի մարզպետ» տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
«ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ»․
6) «Հ. Պողոսյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնական» տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
«Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի երևանյան գրասենյակի ղեկավար (համաձայնությամբ)»:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
Երևան |
02.02.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |