ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 հուլիսի 2020 թվականի N 1133-Ն
«ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 177-րդ հոդվածում ՆՇՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՄԱՔՍԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԱՐՏՈՆՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՆՁՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԲՆԱԻՐԱՅԻՆ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-Ի N 1312-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 30.03.23 N 398-Ն)
Ղեկավարվելով «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 174-րդ հոդվածի 12-րդ և 177-րդ հոդվածի 1-ին մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը փոփ. 30.03.23 N 398-Ն)
1. Սահմանել՝
1) Հայաստանի Հանրապետության տարածք մշտական բնակության տեղափոխվող ճանաչված կամ փախստականի, հարկադիր տեղահանվածի կարգավիճակ ստացած օտարերկրյա ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող (անկախ ներմուծման ձևից) անձնական օգտագործման ապրանքների բնաիրային չափերը` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության վայր ունեցող և մինչև Հայաստանի Հանրապետություն ժամանումը՝ առնվազն 12 ամիս օտարերկրյա պետությունում ժամանակավորապես բնակված Հայաստանի Հանրապետության ֆիզիկական անձանց կողմից ուղեկցվող և (կամ) չուղեկցվող ուղեբեռով ներմուծվող՝ 5000 եվրոն չգերազանցող արժեքով անձնական օգտագործման ապրանքների բնաիրային չափերը՝ համաձայն N 2 հավելվածի:
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած գործունեության ոլորտներում Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի թույլտվություն ստացած օտարերկրյա ֆիզիկական անձինք Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ժամանակահատվածում ուղեկցվող և (կամ) չուղեկցվող ուղեբեռով ներմուծում են անձնական օգտագործման օգտագործված ապրանքներ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի N 107 որոշման N 4 հավելվածով հաստատված ցանկին և չափաքանակներին համապատասխան:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 15-ի «Մշտական բնակության նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանող անձանց կողմից ներմուծվող անձնական օգտագործման գույքի բնաիրային չափերը սահմանելու մասին» N 1312-Ն որոշումը։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. հուլիսի 7 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2020 թվականի հուլիսի 2-ի N 1133-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՄՇՏԱԿԱՆ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ՃԱՆԱՉՎԱԾ ԿԱՄ ՓԱԽՍՏԱԿԱՆԻ, ՀԱՐԿԱԴԻՐ ՏԵՂԱՀԱՆՎԱԾԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՍՏԱՑԱԾ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ (ԱՆԿԱԽ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՁԵՎԻՑ) ԱՆՁՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԲՆԱԻՐԱՅԻՆ ՉԱՓԵՐԸ
1. կենցաղային և անձնական օգտագործման՝ օգտագործված սարքեր` յուրաքանչյուր տեսակից 3 հատ.
2. օգտագործված կահույք` յուրաքանչյուր տեսակից մեկ լրակազմ.
3. անձնական գործածության օգտագործված իրեր և այլ տնային օգտագործված գույք՝ առանց քանակային սահմանափակումների.
4. անձնական օգտագործման տրանսպորտային միջոց հանդիսացող ավտոտրանսպորտային և մոտոտրանսպորտային միջոցներ, դրանց կցորդներ՝ յուրաքանչյուր տեսակից մեկ միավորից ոչ ավելի քանակությամբ:
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2020 թվականի հուլիսի 2-ի N 1133-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄՇՏԱԿԱՆ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՅՐ ՈՒՆԵՑՈՂ ԵՎ ՄԻՆՉԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԺԱՄԱՆՈՒՄԸ՝ ԱՌՆՎԱԶՆ 12 ԱՄԻՍ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ԲՆԱԿՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՈՒՂԵԿՑՎՈՂ ԵՎ (ԿԱՄ) ՉՈՒՂԵԿՑՎՈՂ ՈՒՂԵԲԵՌՈՎ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ՝ 5000 ԵՎՐՈՆ ՉԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԱՐԺԵՔՈՎ ԱՆՁՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԲՆԱԻՐԱՅԻՆ ՉԱՓԵՐԸ
1. կենցաղային և անձնական օգտագործման սարքեր` յուրաքանչյուր տեսակից 2 հատ.
2. անձնական գործածության իրեր՝ յուրաքանչյուր տեսակից 10 հատ.
3. այլ տնային գույք՝ յուրաքանչյուր տեսակից 6 հատ:
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 հուլիսի 2020 թվական: