ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 մայիսի 1993 թվականի N 241
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նկատի ունենալով գիտության զարգացման գործում գիտնականների որակավորման չափանիշները սահմանող և դրանք վերահսկող հանրապետական համակարգի անհրաժեշտությունն ու կարևորությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարությանն առընթեր բարձրագույն որակավորման հանձնաժողովը վերակազմավորել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր բարձրագույն որակավորման հանձնաժողովի (ՀՀ ԲՈՀ):
2. (կետն ուժը կորցրել է 12.07.96 N 410)
3. (կետն ուժը կորցրել է 12.07.96 N 410)
4. (կետն ուժը կորցրել է 12.07.96 N 410)
5. (կետն ուժը կորցրել է 12.07.96 N 410)
6. (կետն ուժը կորցրել է 12.07.96 N 410)
7. Սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր բարձրագույն որակավորման հանձնաժողովի համար ծառայողական մարդատար մեքենայի սահմանաքանակ` 1 միավոր:
8. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` 1993 թվականի հանրապետական բյուջեում միջոցներ նախատեսել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր բարձրագույն որակավորման հանձնաժողովի պահպանման ծախսերի համար:
9. Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր բարձրագույն որակավորման հանձնաժողովին հատկացնել անհրաժեշտ տարածք:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
|
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
(կանոնադրությունն ուժը կորցրել է 12.07.96 N 410)