ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
14 ապրիլի 2015 թվականի |
թիվ 29 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՑԱՆԿԻ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 19-Ի ԹԻՎ 132 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության 9-րդ կետին համապատասխան («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 3 հավելված)՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հաստատել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ընդհանուր գործընթացների` կից ներկայացվող ցանկը:
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2014 թվականի օգոստոսի 19-ի թիվ 132 որոշման մեջ «Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի ընդհանուր գործընթացների իրագործման համար առաջնահերթ (Մաքսային միության արտաքին և փոխադարձ առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածում դրանց իրագործման ժամկետներով)՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի նոյեմբերի 12-ի թիվ 260 որոշմամբ հաստատված» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ընդհանուր գործընթացների՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 14-ի թիվ 29 որոշմամբ հաստատված» բառերով:
3. Ուժը կորցրած ճանաչել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի նոյեմբերի 12-ի թիվ 260 որոշումը:
4. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Վ. Խրիստենկո |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 14-ի թիվ 29 որոշմամբ |
ՑԱՆԿ
Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ընդհանուր գործընթացների
Ընդհանուր գործընթացի իրագործման ժամանակ տեղեկատվական փոխգործակցությունը կանոնակարգող տեխնոլոգիական փաստաթղթերի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից մշակման ժամկետը | |
I. Արտաքին և փոխադարձ առևտրի կարգավորման ժամանակ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից ձևակերպվող փաստաթղթերի տվյալների բազաների օգտագործում | |
1. Արտաքին և փոխադարձ առևտրի կարգավորման ժամանակ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազոր մարմինների կողմից ձևակերպվող փաստաթղթերի, այդ թվում՝ արգելքների ու սահմանափակումների պահպանումը հաստատելու նպատակով մաքսային գործառնություններ կատարելու ժամանակ ներկայացվող փաստաթղթերի տվյալների բազաների օգտագործում |
2015 թվականի IV եռամսյակ |
II. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային մարմինների գործունեությանն օժանդակելու նպատակով ընդհանուր տեղեկատվական ռեսուրսների (ռեեստրներ, ցանկեր, դասակարգիչներ) ձևավորում, վարում և օգտագործում | |
2. Եվրասիական տնտեսական միության արտաքին սահմանի անցակետերի տեղեկատվական տեղեկատու ցանկի կազմում, վարում և օգտագործում |
2015 թվականի II եռամսյակ |
3. Եվրասիական տնտեսական միության արտաքին սահմանի անցակետերի՝ անձնագրերի տվյալների բազայի ձևավորում, վարում և օգտագործում |
2015 թվականի IV եռամսյակ |
4. Ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտիների ռեզիդենտների (մասնակիցների) ընդհանուր ռեեստրի ձևավորում, վարում և օգտագործում |
2015 թվականի II եռամսյակ |
5. Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ապրանքների ժամանման վայրերի և այդ տարածքից ապրանքների մեկնման վայրերի ընդհանուր ռեեստրի ձևավորում, վարում և օգտագործում |
2015 թվականի II եռամսյակ |
6. Մաքսային ներկայացուցիչների ընդհանուր ռեեստրի ձևավորում, վարում և օգտագործում |
2015 թվականի II եռամսյակ |
7. Մաքսային փոխադրողների ընդհանուր ռեեստրի ձևավորում, վարում և օգտագործում |
2015 թվականի II եռամսյակ |
8. Ազատ պահեստների տիրապետողների ընդհանուր ռեեստրի ձևավորում, վարում և օգտագործում |
2015 թվականի II եռամսյակ |
9. Ժամանակավոր պահպանման պահեստների տիրապետողների ընդհանուր ռեեստրի ձևավորում, վարում և օգտագործում |
2015 թվականի II եռամսյակ |
10. Մաքսային պահեստների տիրապետողների ընդհանուր ռեեստրի ձևավորում, վարում և օգտագործում |
2015 թվականի II եռամսյակ |
11. Մաքսային հայտարարագրերի լրացման համար կիրառվող դասակարգիչների ձևավորում, վարում և օգտագործում |
2015 թվականի II եռամսյակ |
12. (դիրքը հանվել է ԵՏՀԿ 27.07.21 թիվ 91) | |
121. Լիազորված տնտեսական օպերատորների ընդհանուր ռեեստրի ձևավորում, վարում և օգտագործում |
2018 թվականի IV եռամսյակ |
III. Տեղեկատվական փոխգործակցության ապահովում՝ մաքսային գործընթացների դիտանցման և վերահսկողության նպատակով | |
13. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային մարմինների միջև էլեկտրոնային փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների փոխանակման ապահովում՝ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան՝ ապրանքների փոխադրումների վերահսկման գործընթացում |
2015 թվականի IV եռամսյակ |
14. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային մարմինների միջև տեղեկությունների փոխանակման ապահովում՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքի սահմաններից դուրս ապրանքների փաստացի արտահանման վերահսկողության և հաստատման գործընթացում |
2015 թվականի IV եռամսյակ |
15. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային մարմինների միջև տեղեկությունների փոխանակման ապահովում՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության տարածք ժամանակավորապես ներմուծված և այդ տարածքից ժամանակավորապես արտահանված միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցների հաշվառման և վերահսկողության գործընթացում |
2015 թվականի IV եռամսյակ |
16. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային մարմինների միջև տեղեկատվության փոխանակման ապահովում՝ ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման նպատակով Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ժամանակավորապես ներմուծվող տրանսպորտային միջոցների վերաբերյալ |
2015 թվականի IV եռամսյակ |
17. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային մարմինների միջև տեղեկատվության փոխանակման ապահովում՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված և ներքին սպառման համար բաց թողնված ավտոմեքենաների վերաբերյալ |
2016 թվականի II եռամսյակ |
18. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային մարմինների միջև տեղեկատվության փոխանակման ապահովում՝ ապրանքների մասին հայտարարագրերի էլեկտրոնային պատճենների տվյալների բազաներից |
2016 թվականի III եռամսյակ |
19. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային մարմինների միջև տեղեկատվության փոխանակման ապահովում՝ մաքսային մուտքի օրդերների էլեկտրոնային պատճենների տվյալների բազաներից |
2016 թվականի IV եռամսյակ |
20. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային մարմինների կողմից ընդունվող նախնական որոշումների էլեկտրոնային պատճենների տվյալների բազաներից տեղեկատվության փոխանակման ապահովում |
2016 թվականի IV եռամսյակ |
IV. Մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պահպանության և պաշտպանության ապահովում | |
21. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մտավոր սեփականության օբյեկտների միասնական մաքսային ռեեստրի ձևավորում, վարում և օգտագործում |
2016 թվականի II եռամսյակ |
22. Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանների և սպասարկման նշանների գրանցում, իրավական պահպանություն և օգտագործում |
2016 թվականի II եռամսյակ |
23. Եվրասիական տնտեսական միության ապրանքների ծագման տեղանունների գրանցում, իրավական պահպանություն և օգտագործում |
2016 թվականի II եռամսյակ |
V. Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի և Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի, ապրանքների դասակարգիչների վարման տեղեկատվական աջակցություն | |
24. Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի և Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի, դրանց վերաբերող օժանդակ տեղեկատվական (տեղեկատու) նյութերի էլեկտրոնային տարբերակով ձևավորում, վարում և օգտագործում, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի և Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի միջազգային հիմունքների էլեկտրոնային տարբերակով վարում և օգտագործում |
2015 թվականի III եռամսյակ |
25. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային մարմինների կողմից ապրանքների դասակարգման վերաբերյալ ընդունված նախնական որոշումների ժողովածուի կազմում |
2015 թվականի II եռամսյակ |
VI. Տեղեկատվական ապահովում դեղամիջոցների և բժշկական արտադրատեսակների շրջանառության ոլորտում | |
26. Եվրասիական տնտեսական միության գրանցված դեղամիջոցների միասնական ռեեստրի ձևավորում, վարում և օգտագործում |
2015 թվականի IV եռամսյակ |
27. Եվրասիական տնտեսական միության դեղամիջոցներ արտադրողների լիազորված անձանց միասնական ռեեստրի ձևավորում, վարում և օգտագործում |
2015 թվականի IV եռամսյակ |
28. Որակի պահանջներին չհամապատասխանող դեղամիջոցների, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներում հայտնաբերված կեղծված և (կամ) նմանակված (կոնտրաֆակտ) դեղամիջոցների տվյալների միասնական տեղեկատվական բազայի ձևավորում, վարում և օգտագործում |
2015 թվականի IV եռամսյակ |
29. Դեղամիջոցների նկատմամբ հայտնաբերված անցանկալի ռեակցիաների (ազդեցությունների) վերաբերյալ տվյալների միասնական տեղեկատվական բազայի ձևավորում, վարում և օգտագործում, որը ներառում է դեղամիջոցների անարդյունավետության մասին հաղորդումներ |
2015 թվականի IV եռամսյակ |
30. Կասեցված, հետկանչված և բժշկական կիրառության համար արգելված դեղամիջոցների վերաբերյալ տվյալների միասնական տեղեկատվական բազայի ձևավորում, վարում և օգտագործում |
2015 թվականի IV եռամսյակ |
31. Եվրասիական տնտեսական միության դեղագործական տեսուչների միասնական ռեեստրի ձևավորում, վարում և օգտագործում |
2015 թվականի IV եռամսյակ |
32. Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գրանցված բժշկական արտադրատեսակների միասնական ռեեստրի ձևավորում, վարում և օգտագործում |
2015 թվականի IV եռամսյակ |
33. Բժշկական արտադրատեսակների գրանցման նպատակով դրանց հետազոտությունների (փորձարկումների) անցկացումն իրականացնող՝ Եվրասիական տնտեսական միության լիազորված կազմակերպությունների միասնական ռեեստրի ձևավորում, վարում և օգտագործում |
2015 թվականի IV եռամսյակ |
34. Բժշկական արտադրատեսակների անվտանգության, որակի և արդյունավետության դիտանցման տվյալների միասնական տեղեկատվական բազայի ձևավորում, վարում և օգտագործում |
2015 թվականի IV եռամսյակ |
341. Բժշկական արտադրատեսակներ արտադրողների որակի կառավարման համակարգերի տեսչական ստուգման արդյունքների մասին տեղեկությունների փոխանակում |
I եռամսյակ 2020 թվական |
342. Դեղամիջոցներն արտադրողների արտադրական հարթակների՝ Եվրասիական տնտեսական միության պատշաճ արտադրական գործունեության կանոնների պահանջներին համապատասխանության մասով տեսչական ստուգման արդյունքների մասին տեղեկությունների փոխանակում | 2022 թվականի II եռամսյակ |
З43. Կլինիկական հետազոտությունների մասին միասնական բազայի ձևավորում, վարում և օգտագործում |
2022 թվականի |
VII. Տեղեկատվական ապահովում տեխնիկական կանոնակարգման ոլորտում | |
35. Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի (Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի) պահանջներին համապատասխանության գնահատման վերաբերյալ տրամադրված կամ ընդունված փաստաթղթերի միասնական ռեեստրների ձևավորում և վարում |
2015 թվականի II եռամսյակ |
36. Եվրասիական տնտեսական միության՝ համապատասխանության գնահատման մարմինների (այդ թվում՝ սերտիֆիկացման մարմինների, փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների)) միասնական ռեեստրի ձևավորում և վարում |
2015 թվականի II եռամսյակ |
37. Վտանգավոր արտադրանքի մասին տեղեկացման համակարգի ստեղծում, վարում և օգտագործում |
2016 թվականի IV եռամսյակ |
38. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տեղեկատվական ֆոնդերում ներառված չափումների միասնականության ապահովման ոլորտում տեղեկությունների փոխանակման ապահովում |
2015 թվականի IV եռամսյակ |
39. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների (կազմակերպությունների) և տրանսպորտային միջոցներ (տրանսպորտային միջոցների ամրաշրջանակներ), ինքնագնաց մեքենաներ և տեխնիկայի այլ տեսակներ պատրաստող, տրանսպորտային միջոցների (տրանսպորտային միջոցների ամրաշրջանակների), ինքնագնաց մեքենաների և տեխնիկայի այլ տեսակների անձնագրերի (էլեկտրոնային անձնագրերի) ձևակերպումն իրականացնող կազմակերպությունների միասնական ռեեստրի ձևավորում և վարում |
2015 թվականի II եռամսյակ |
391. Տրանսպորտային միջոցների էլեկտրոնային անձնագրերի (տրանսպորտային միջոցների ամրաշրջանակների էլեկտրոնային անձնագրերի) և ինքնագնաց մեքենաների ու տեխնիկային այլ տեսակների էլեկտրոնային անձնագրերի համակարգերի ազգային օպերատորների և տրանսպորտային միջոցների էլեկտրոնային անձնագրերի (տրանսպորտային միջոցների ամրաշրջանակների էլեկտրոնային անձնագրերի) և ինքնագնաց մեքենաների ու տեխնիկայի այլ տեսակների էլեկտրոնային անձնագրերի համակարգերի ադմինիստրատորի միջև տեղեկատվական փոխանակման ապահովում | 2023 թվականի IV եռամսյակ |
VIII. Անասնաբուժասանիտարական միջոցառումների կիրառման տեղեկատվական ապահովում | |
40. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներում կենդանիների վարակիչ հիվանդությունների հայտնաբերման և տարածման դեպքերի վերաբերյալ, այդ թվում՝ մարդու և կենդանիների համար ընդհանուր և (կամ) անասնաբուժասանիտարական առումով վտանգավոր՝ կենդանական ծագման ապրանքների (արտադրանքի), ինչպես նաև ձեռնարկված անասնաբուժասանիտարական միջոցառումների մասին տվյալների բազաների ձևավորում, վարում և օգտագործում |
2015 թվականի IV եռամսյակ |
41. էլեկտրոնային տարբերակով տրամադրված անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի (անասնաբուժական սերտիֆիկատների) փոխանակման ապահովում |
2015 թվականի III եռամսյակ |
42. Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող՝ անասնաբուժասանիտարական վերահսկողության (հսկողության) ենթակա՝ հսկողության վերցված ապրանքների արտադրությունը, վերամշակումը և (կամ) պահպանումն իրականացնող կազմակերպությունների ու անձանց ռեեստրի ձևավորում, վարում և օգտագործում |
2015 թվականի II եռամսյակ |
43. Եվրասիական տնտեսական միության մեկ անդամ պետության տարածքից Եվրասիական տնտեսական միության մյուս անդամ պետության տարածք տեղափոխվող ապրանքների արտադրությունը, վերամշակումը և (կամ) պահպանումն իրականացնող կազմակերպությունների ու անձանց ռեեստրի ձևավորում, վարում և օգտագործում |
2015 թվականի II եռամսյակ |
44. Եվրասիական տնտեսական միության գրանցված անասնաբուժական դեղապատրաստուկների, կենդանիների համար նախատեսված կերային հավելումների և կենդանիների հետ անմիջական շփման մեջ չմտնող անասնաբուժական նշանակության ախտորոշիչ, ախտահանիչ, միջատասպան և տիզասպան միջոցների միասնական ռեեստրի ձևավորում, վարում և օգտագործում |
2019 թվականի |
441 . Որակյալ և վատորակ անասնաբուժական դեղապատրաստուկների, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներում անասնաբուժական դեղամիջոցների շրջանառության ոլորտում պետական հսկողության և վերահսկողության շրջանակներում հայտնաբերված կեղծված և (կամ) նմանակված (կոնտրաֆակտ) անասնաբուժական դեղապատրաստուկերի տվյալների միասնական տեղեկատվական բազայի ձևավորում, վարում և օգտագործում |
2019 թվականի |
442. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներում անասնաբուժական դեղապատրաստուկների կիրառման ժամանակ կենդանիների շրջանում հայտնաբերված անբարենպաստ ռեակցիաների վերաբերյալ տվյալների միասնական տեղեկատվական բազայի ձևավորում, վարում և օգտագործում |
2019 թվականի II եռամսյակ |
443. Այն անասնաբուժական դեղամիջոցների արտադրողների միասնական ռեեստրի ձևավորում, վարում և օգտագործում, որոնց արտադրությունը ճանաչվել է Եվրասիական տնտեսական միության պատշաճ արտադրական գործունեության կանոնների պահանջներին համապատասխան |
2019 թվականի II եռամսյակ |
444. Անասնաբուժական դեղամիջոցների շրջանառության ոլորտում Եվրասիական տնտեսական միության դեղագործական տեսուչների միասնական ռեեստրի ձևավորում, վարում և օգտագործում | 2019 թվականի II եռամսյակ |
45. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից անասնաբուժական ծառայության հսկողության տակ վերցված բեռների ներմուծման (արտահանման, տարանցման) համար տրված թույլտվությունների միասնական բազայի ձևավորում, վարում և օգտագործում |
2015 թվականի III եռամսյակ |
IX. Տրանսպորտային (ավտոմոբիլային) հսկողության տեղեկատվական ապահովում | |
46. Եվրասիական տնտեսական միության արտաքին սահմանին տրանսպորտային (ավտոմոբիլային) հսկողության տեղեկատվական ապահովում |
2015 թվականի III եռամսյակ |
X. Գյուղատնտեսական արտադրանքի արտադրության և շրջանառության կարգավորման ու հսկողության գործընթացների տեղեկատվական ապահովում | |
47. Գյուղատնտեսական բույսերի սորտերի |
«Եվրասիական տնտեսական միության |
471. Տոհմային անասնաբուծության բնագավառում տոհմային կենդանիների և սելեկցիոն ձեռքբերումների մասին տվյալների բազայի ձևավորում, վարում և օգտագործում |
2020 թվականի IV եռամսյակ |
48. Գյուղատնտեսական կենդանիների և կենդանական ծագման մթերքի նույնականացման, գրանցման և հետագծելիության իրականացման ժամանակ համաձայնեցված մոտեցումների շրջանակներում տվյալների ընդհանուր բազաների ձևավորում, վարում և օգտագործում |
2015 թվականի IV եռամսյակ |
XI. Հարկման, ներմուծման մաքսատուրքերի հաշվեգրման և բաշխման, կապիտալի ազատ տեղաշարժի հարցերով տեղեկատվության փոխանակման հետ կապված գործընթացների տեղակատվական ապահովում | |
49. Ներմուծման հաշվեգրված և բաշխված մաքսատուրքերի գումարների մասին տեղեկությունների փոխանակման ապահովում, ինչպես նաև այդպիսի տեղեկություններ պարունակող տվյալների բազայի ձևավորում, վարում և օգտագործում |
2015 թվականի IV եռամսյակ |
50. (դիրքը հանվել է ԵՏՀԿ 13.07.22 թվ 101) |
|
51. Ներմուծման մաքսատուրքերի վճարման հետ կապված տեղեկությունների փոխանակման ապահովում, ինչպես նաև այդպիսի տեղեկություններ պարունակող տվյալների բազայի ձևավորում, վարում և օգտագործում |
2015 թվականի IV եռամսյակ |
52. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ֆինանսական կազմակերպություններին՝ բանկային գործունեություն, ապահովագրական գործունեություն և արժեթղթերի շուկայում գործունեություն իրականացնելու համար տրամադրած լիցենզիաների մասին տվյալների բազայի ձևավորում, վարում և օգտագործում |
2015 թվականի II եռամսյակ |
53. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների թողարկողների և բորսաների մասին տեղեկությունների փոխանակման ապահովում, ինչպես նաև այդպիսի տեղեկություններ պարունակող տվյալների բազայի ձևավորում, վարում և օգտագործում |
2016 թվականի II եռամսյակ |
XII. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության ապահովում | |
54. (դիրքը հանվել է ԵՏՀԿ 27.07.21 թիվ 91) | |
55. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության ապահովում (այդ թվում՝ վստահված երրորդ կողմի ծառայությունների օգտագործմամբ) |
2015 թվականի III եռամսյակ |
XIII. Սանիտարական միջոցառումների կիրառման տեղեկատվական ապահովում | |
56. Արտադրանքի պետական գրանցման վկայականների միասնական ռեեստրի ձեւավորում, վարում եւ օգտագործում |
2018 թվականի IV եռամսյակ |
57. Վարակիչ և զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների (թունավորումների) հայտնաբերման և (կամ) Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում մարդու կյանքի, առողջության և նրա բնակության միջավայրի համար վտանգավոր արտադրանքի տարածման դեպքերի, ինչպես նաև ձեռնարկված սանիտարական միջոցառումների մասին տվյալների բազայի ձևավորում, վարում և օգտագործում |
2016 թվականի III եռամսյակ |
58. Ժամանակավոր սանիտարական միջոցառումներ ներմուծելու մասին տեղեկատվության փոխանակման ապահովում |
2016 թվականի III եռամսյակ |
XIV. Կարանտինային բուսասանիտարական միջոցառումների կիրառման տեղեկատվական ապահովում | |
59. Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում կարանտինային օբյեկտների հայտնաբերման և տարածման դեպքերի, ինչպես նաև ձեռնարկված կարանտինային բուսասանիտարական միջոցառումների մասին տվյալների բազայի ձևավորում, վարում և օգտագործում |
2017 թվականի II եռամսյակ |
60. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների միջև՝ տրամադրված բուսասանիտարական սերտիֆիկատների մասին տեղեկատվության փոխանակման ապահովում |
2016 թվականի II եռամսյակ |
61. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների միջև ժամանակավոր կարանտինային բուսասանիտարական միջոցառումներ ներմուծելու մասին տեղեկատվության փոխանակման ապահովում |
2016 թվականի II եռամսյակ |
XV. Տեղեկատվական ապահովում մրցակցային քաղաքականության և պետական (մունիցիպալ) գնումների ոլորտում | |
62. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների միջև փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների փոխանակման ապահովում՝ անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների և մրցակցային (հակամենաշնորհային) օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու ժամանակ, ինչպես նաև գների պետական կարգավորում ներմուծելու և այն ներմուծելու մասին Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների որոշումները վիճարկելու ժամանակ |
2015 թվականի IV եռամսյակ |
63. (դիրքը հանվել է ԵՏՀԿ 27.07.21 թիվ 91) | |
XVI. Տեղեկատվական ապահովում մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման ոլորտում | |
64. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների միջև տեղեկությունների փոխանակման ապահովում՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով ծառայողական և քաղաքացիական զենքի տեղափոխման ու ներքին տարանցման ժամանակ |
2016 թվականի IV եռամսյակ |
65. Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծման համար թույլատրված, այդ թվում՝ ներկառուցված կամ այլ ապրանքների կազմի մեջ մտնող ռադիոէլեկտրոնային միջոցների և բարձր հաճախականության սարքավորումների միասնական ռեեստրի ձևավորում ու վարում |
2016 թվականի IV եռամսյակ |
66. (դիրքը հանվել է ԵՏՀԿ 13.07.22 թիվ 102) |
|
67. Ծանուցումների միասնական ռեեստրի ձևավորում, վարում և օգտագործում |
2015 թվականի III եռամսյակ |
68. (դիրքը հանվել է ԵՏՀԿ 13.07.22 թիվ 102) |
|
69. (դիրքը հանվել է ԵՏՀԿ 13.07.22 թիվ 102) |
|
70. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների միջև տեղեկությունների փոխանակման ապահովում՝ օզոնաքայքայիչ նյութերը և դրանք պարունակող արտադրանքը տեղափոխելիս՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում փոխադարձ առևտուր իրականացնելու ժամանակ |
2015 թվականի IV եռամսյակ |
71. (դիրքը հանվել է ԵՏՀԿ 27.07.21 թիվ 91) | |
72. (դիրքը հանվել է ԵՏՀԿ 27.07.21 թիվ 91) | |
721. Ներդրումային ծրագրերի միասնական ռեեստրի, տեխնոլոգիական սարքավորումների, դրանց կոմպլեկտավորող տարրերի եւ պահեստամասերի միասնական ցանկի, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների առաջարկների միասնական ցանկի եւ հումքի ու նյութերի միասնական ցանկի ձեւավորում, վարում եւ օգտագործում՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների գործունեության առաջնային տեսակներին (տնտեսության հատվածներին) համապատասխանող ներդրումային ծրագրերի իրագործման շրջանակներում ներմուծվող ապրանքների նկատմամբ սակագնային արտոնություն կիրառելու նպատակով |
2018 թվականի III եռամսյակ |
XVII. Նույնականացման միջոցներով ապրանքների հետագծելիության և դրոշմավորման համակարգերի տեղեկատվական ապահովումը | |
73. Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում |
2019 թվականի III եռամսյակ |
731. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների միջև հետագծելիության ենթակա ապրանքների և նման ապրանքների շրջանառության հետ կապված գործառնությունների մասին տեղեկությունների փոխանակման ապահովում | 2021 թվականի III եռամսյակ |
74. (դիրքը հանվել է ԵՏՀԿ 27.07.21 թիվ 91) | |
741. (դիրքը հանվել է ԵՏՀԿ 27.07.21 թիվ 91) | |
XVIII. Տեղեկատվական ապահովում ներքին շուկայի պաշտպանության ոլորտում | |
75. Հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի հաշվեգրված և բաշխված գումարների մասին տեղեկությունների փոխանակման ապահովում, ինչպես նաև այդպիսի տեղեկություններ պարունակող տվյալների բազայի ձևավորում, վարում և օգտագործում |
2016 թվականի II եռամսյակ |
XIX. Երրորդ երկրների հետ Եվրասիական տնտեսական միության միջազգային պայմանագրերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և երրորդ երկրների միջև տեղեկատվության փոխանակման հետ կապված գործընթացների տեղեկատվական ապահովումը | |
76. Ապրանքների ծագման հավաստագրման և ստուգաճշտման էլեկտրոնային համակարգի շրջանակներում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և երրորդ երկրների միջև տեղեկատվության էլեկտրոնային փոխանակման իրագործման ապահովում | 2017 թվականի IV եռամսյակ |
761. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև էլեկտրոնային տեղեկատվական փոխգործակցության իրագործման ապահովում՝ երրորդ երկրների հետ մաքսային տեղեկատվության փոխանակման նպատակով |
2018 թվականի II եռամսյակ |
XX. Տեղեկատվական ապահովումը աշխատանքային միգրացիայի և սոցիալական ապահովության ոլորտում | |
77. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների իրավասու մարմինների միջև այն էլեկտրոնային փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների փոխանակման ապահովումը, որոնք անհրաժեշտ են աշխատավորների (նրանց ընտանիքի անդամների) կենսաթոշակները սահմանելու և վճարելու համար |
նախքան «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աշխատավորների կենսաթոշակային ապահովության մասին» պայմանագիրն ուժի մեջ մտնելը |
78. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների իրավասու մարմինների միջև էլեկտրոնային փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների փոխանակման ապահովում՝ աշխատավորներին (նրանց ընտանիքի անդամներին) կենսաթոշակները վճարելու նպատակով |
նախքան «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աշխատավորների կենսաթոշակային ապահովության մասին» պայմանագիրն ուժի մեջ մտնելը»։ |
XXI. Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության կազմակերպման հետ կապված գործընթացների տեղեկատվական ապահովում | |
79. (դիրքը հանվել է ԵՏՀԿ 27.07.21 թիվ 91) |
Ծանոթագրություններ. |
1. Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ազգային հատվածներում ընդհանուր գործընթացների իրագործումն իրականացվում է տեխնոլոգիական փաստաթղթերին համապատասխան՝ առանձին պլաններով այդպիսի փաստաթղթերի հաստատումից հետո 2. Սույն ցանկի թարմացումն իրականացվում է Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածի ստեղծման և զարգացման հետ կապված աշխատանքները կազմակերպելու ժամանակ
|
(ցանկը խմբ. ԵՏՀԿ 21.03.17 թիվ 31, լրաց. ԵՏՀԿ 11.07.17 թիվ 86, ԵՏՀԿ 23.01.18 թիվ 11, ԵՏՀԿ 23.01.18 թիվ 13, ԵՏՀԿ 05.06.18 թիվ 96, ԵՏՀԿ 13.06.18 թիվ 97, խմբ. ԵՏՀԿ 31.07.18 թիվ 126, լրաց. ԵՏՀԿ 30.10.18 թիվ 177, խմբ. ԵՏՀԿ 11.12.18 թիվ 202, խմբ., լրաց. ԵՏՀԿ 04.02.19 թիվ 22, ԵՏՀԿ 10.09.19 թիվ 151, լրաց. ԵՏՀԿ 23.09.19 թիվ 166, ԵՏՀԿ 11.02.20 թիվ 25, ԵՏՀԿ 16.02.21 թիվ 14, խմբ., լրաց. ԵՏՀԿ 09.03.21 թիվ 27, փոփ. ԵՏՀԿ 27.07.21 թիվ 91, լրաց. ԵՏՀԿ 13.09.21 թիվ 114, փոփ. ԵՏՀԿ 13.07.22 թվ 101, 13.07.22 թիվ 102)