ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 մայիսի 2023 թվականի N 688-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 1550-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 17-ի «Մաքսային մարմինների կողմից առանց «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու ազատ տնտեսական գոտու տարածքից «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների և (կամ) «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների արտահանման թույլտվության տրամադրման կարգը սահմանելու մասին» N 1550-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման վերնագրում, ամբողջ տեքստում և որոշմամբ հաստատված հավելվածի (այսուհետ՝ հավելված) վերնագրում «ԵՎ (ԿԱՄ)» բառերը փոխարինել «ԿԱՄ» բառով․
2) որոշման նախաբանում «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածը» բառերը փոխարինել «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 140-րդ հոդվածի 9-րդ մասը» բառերով․
3) հավելվածի 7-րդ կետի 1-ին և 3-րդ պարբերությունները «դիմումատուի» բառից հետո լրացնել «կողմից» բառով․
4) հավելվածի 10-րդ կետի 2-րդ պարբերության մեջ «3-րդ» բառը փոխարինել «4-րդ» բառով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
11.05.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 մայիսի 2023 թվական: