ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
27 նոյեմբերի 2012 թվականի |
թիվ 239 |
Մոսկվա |
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23-Ի ԹԻՎ 797 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի սեպտեմբերի 23-ի «Երեխաների և դեռահասների համար նախատեսված արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգն ընդունելու մասին» թիվ 797 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Նախագահ՝ |
Վ. Բ. Խրիստենկո |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 239 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի սեպտեմբերի 23-ի թիվ 797 որոշման մեջ կատարվող
1. Ստանդարտացման ոլորտի այն փաստաթղթերի՝ նշված որոշմամբ հաստատված ցանկում, որոնց կիրառման արդյունքում կամավոր հիմունքով ապահովվում է «Երեխաների և դեռահասների համար նախատեսված արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 007/2011) պահանջների պահպանումը՝
ա) «Կաթի ծծակներ, փուչ ծծակներ» բաժնի առաջին սյունակում «ՍանՊիՆ 2.4.7/1.1.2651-10՝ «Երեխաների, դեռահասների ու մեծահասակների հագուստին, մանկական տեսականու ապրանքներին ու մարդու մաշկի հետ շփվող արտադրատեսակների համար նյութերին ներկայացվող հիգիենիկ պահանջներ» (ՍանՊիՆ 2.4.7/1.1.1286-03 թիվ 1 լրացումներ և փոփոխություններ) բառերը հանել, երկրորդ սյունակում «Բաժին 2. կետ 2.1» բառերը հանել.
բ) «Մեկանգամյա օգտագործման սանիտարահիգիենիկ արտադրատեսակներ» բաժնում՝
առաջին սյունակում՝
«ԳՕՍՏ Ռ 52557-2006» բառերը փոխարինել «ԳՕՍՏ Ռ 52557-2011» բառերով.
«ՍանՊիՆ 2.4.7/1.1.2651-10՝ «Երեխաների, դեռահասների ու մեծահասակների հագուստին, մանկական տեսականու ապրանքներին ու մարդու մաշկի հետ շփվող արտադրատեսակների համար նյութերին ներկայացվող հիգիենիկ պահանջներ» (ՍանՊիՆ 2.4.7/1.1.1286-03 թիվ 1 լրացումներ և փոփոխություններ) բառերը հանել, երկրորդ սյունակում «Բաժին 2. կետ 2.1» բառերը հանել.
երկրորդ սյունակում «Բաժին 2. կետ 2.2» բառերը հանել.
գ) «Ատամի խոզանակներ, լնդերի մերսման համար հարմարանքներ և նույնանման արտադրատեսակներ, նախատեսված բերանի խոռոչի խնամքի համար» բաժնի առաջին սյունակում «ԳՆ 2.3.3.972-00 «Սննդամթերքի հետ շփման մեջ մտնող նյութերից արտազատվող քիմիական նյութերի սահմանային թույլատրելի քանակը»» բառերը հանել, երկրորդ սյունակում «Բաժին 1» բառերը հանել.
դ) «Պատրաստի հատով մանածագործական արտադրատեսակներ» բաժնի առաջին սյունակում «ՍանՊիՆ 2.4.7/1.1.2651-10՝ «Երեխաների, դեռահասների ու մեծահասակների հագուստին, մանկական տեսականու ապրանքներին ու մարդու մաշկի հետ շփվող արտադրատեսակների համար նյութերին ներկայացվող հիգիենիկ պահանջներ» (ՍանՊիՆ 2.4.7/1.1.1286-03 թիվ 1 լրացումներ և փոփոխություններ) և «Սանիտարական կանոններ և նորմեր՝ 2.4.7.16-4-2006 «Մանկական հագուստին և կոշկեղենին ներկայացվող անվտանգության հիգիենիկ պահանջներ»» բառերը հանել, երկրորդ սյունակում «Բաժին 2. կետ 2.4» բառերը հանել.
ե) «Տրիկոտաժե արտադրատեսակներ» բաժնի առաջին սյունակում «Սանիտարական կանոններ և նորմեր՝ 2.4.7.16-4-2006 «Մանկական հագուստին և կոշկեղենին ներկայացվող անվտանգության հիգիենիկ պահանջներ» և «ՍանՊիՆ 2.4.7/1.1.2651-10՝ «Երեխաների, դեռահասների ու մեծահասակների հագուստին, մանկական տեսականու ապրանքներին ու մարդու մաշկի հետ շփվող արտադրատեսակների համար նյութերին ներկայացվող հիգիենիկ պահանջներ» (ՍանՊիՆ 2.4.7/1.1.1286-03 թիվ 1 լրացումներ և փոփոխություններ) բառերը հանել, երկրորդ սյունակում «Բաժին 2. կետ 2.4» բառերը հանել.
զ) «Հագուստ և արտադրատեսակներ՝ մանածագործական նյութերից և կաշվից» բաժնի առաջին սյունակում «Սանիտարական կանոններ և նորմեր՝ 2.4.7.16-4-2006 «Մանկական հագուստին և կոշկեղենին ներկայացվող անվտանգության հիգիենիկ պահանջներ» և «ՍանՊիՆ 2.4.7/1.1.2651-10՝ «Երեխաների, դեռահասների ու մեծահասակների հագուստին, մանկական տեսականու ապրանքներին ու մարդու մաշկի հետ շփվող արտադրատեսակների համար նյութերին ներկայացվող հիգիենիկ պահանջներ» (ՍանՊիՆ 2.4.7/1.1.1286-03 թիվ 1 լրացումներ և փոփոխություններ) բառերը հանել, երկրորդ սյունակում «Բաժին 2. կետ 2.4» բառերը հանել.
է) «Հագուստ և արտադրատեսակներ մորթուց» բաժնում՝
ը) առաջին սյունակում «ՍանՊիՆ 2.4.7/1.1.2651-10՝ «Երեխաների, դեռահասների ու մեծահասակների հագուստին, մանկական տեսականու ապրանքներին ու մարդու մաշկի հետ շփվող արտադրատեսակների համար նյութերին ներկայացվող հիգիենիկ պահանջներ» (ՍանՊիՆ 2.4.7/1.1.1286-03 թիվ 1 լրացումներ և փոփոխություններ) և «Սանիտարական կանոններ և նորմեր՝ 2.4.7.16-4-2006 «Մանկական հագուստին և կոշկեղենին ներկայացվող անվտանգության հիգիենիկ պահանջներ»» բառերը հանել, երկրորդ սյունակում «Բաժին 2. կետ 2.4» բառերը հանել.
թ) առաջին սյունակը լրացնել «ԳՕՍՏ 20176-84 «Ձեռնոցներ և մորթե թաթպաններ։ Ընդհանուր տեխնիկական պայմաններ» բառերով, երկրորդ սյունակը լրացնել «Բաժին 1» բառերով.
ժ) «Կոշկեղեն» բաժնում՝
առաջին սյունակում՝
«ԳՕՍՏ 7296-81» բառերը փոխարինել «ԳՕՍՏ 7296-2003» բառերով.
«ՍանՊիՆ 2.4.7/1.1.2651-10՝ «Երեխաների, դեռահասների ու մեծահասակների հագուստին, մանկական տեսականու ապրանքներին ու մարդու մաշկի հետ շփվող արտադրատեսակների համար նյութերին ներկայացվող հիգիենիկ պահանջներ» (ՍանՊիՆ 2.4.7/1.1.1286-03 թիվ 1 լրացումներ և փոփոխություններ) և «Սանիտարական կանոններ և նորմեր՝ 2.4.7.16-4-2006 «Մանկական հագուստին և կոշկեղենին ներկայացվող անվտանգության հիգիենիկ պահանջներ»» բառերը հանել.
Երկրորդ սյունակում՝
«Ստանդարտը՝ ամբողջությամբ» բառերը փոխարինել «Մակնշմանը ներկայացվող պահանջների մասով» բառերով.
«Բաժին 2, կետ 2.5» բառերը հանել.
ժա) «Կաշվե գալանտերեային արտադրատեսակներ» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
Կաշվե գալանտերեայի արտադրատեսակներ | |
ГОСТ 25871-83 «Կաշվե-գալանտերեային արտադրատեսակներ։ Փաթեթավորում, մակնշում, տրանսպորտային փոխադրում և պահպանում» ԳՕՍՏ 28631-2005 «Պայուսակներ, ճամպրուկներ, պորտֆելներ, կռնակապայուսակներ, թղթապանակներ, մանր կաշվե գալանտերեայի արտադրատեսակներ։ Ընդհանուր տեխնիկական պայմաններ» ԳՕՍՏ 28754-90 «Գոտիներ գոտկատեղի և ժամացույցների համար։ |
Մակնշման պահանջների մասով Բաժին 5. 5.2, 5.3.2 կետեր, 1-ին աղյուսակ՝ բռնակների ամրացման հանգույցների խզման բեռնվածության մասով, 5.3.3 բաժին 2, կետ 2.2.4 |
Ընդհանուր տեխնիկական պայմաններ» ԳՕՍՏ 28846-90 (ИСО 4418-78) «Ձեռնոցներ և թաթպաններ։ Ընդհանուր տեխնիկական պայմաններ» |
Բաժին 2, կետ 2.2.3 |
ժբ) «Մանկասայլակներ» բաժնի առաջին սյունակում «ՍանՊիՆ 2.4.7/1.1.2651-10՝ «Երեխաների, դեռահասների ու մեծահասակների հագուստին, մանկական տեսականու ապրանքներին ու մարդու մաշկի հետ շփվող արտադրատեսակների համար նյութերին ներկայացվող հիգիենիկ պահանջներ» (ՍանՊիՆ 2.4.7/1.1.1286-03 թիվ 1 լրացումներ և փոփոխություններ) բառերը հանել, երկրորդ սյունակում «Բաժին 2. կետ 2.6.3» բառերը հանել.
ժգ) «Հրատարակչական արտադրանք (գրքեր, ամսագրեր)» բաժնի առաջին սյունակում «ՍանՊիՆ 2.4.7/1.1.2651-10՝ «Երեխաների, դեռահասների ու մեծահասակների հագուստին, մանկական տեսականու ապրանքներին ու մարդու մաշկի հետ շփվող արտադրատեսակների համար նյութերին ներկայացվող հիգիենիկ պահանջներ» (ՍանՊիՆ 2.4.7/1.1.1286-03 թիվ 1 լրացումներ և փոփոխություններ) բառերը հանել, երկրորդ սյունակում «Բաժին 2. կետ 2.10» բառերը հանել.
ժդ) «Դպրոցական գրենական պիտույքներ» բաժինը հանել։
2. Ստանդարտացման ոլորտի այն փաստաթղթերի՝ նշված որոշմամբ հաստատված ցանկում, որոնք պարունակում են «Երեխաների և դեռահասների համար նախատեսված արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգը (ՄՄ ՏԿ 007/2011) կիրառելու և կատարելու ու արտադրանքի համապատասխանության գնահատում (հավաստում) իրականացնելու համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ՝
ա) 3-րդ, 11-րդ, 15-րդ, 18-րդ, 21-րդ, 26-րդ, 32-րդ, 49-րդ և 50-րդ դիրքերի երրորդ սյունակում «ՍՏԲ ԻՍՕ 11885-2002» բառերը փոխարինել «ՍՏԲ ISO 11885-2011» բառերով.
բ) 7-րդ և 13-րդ դիրքերի երրորդ սյունակում «ՍՏԲ ԻՍՕ 11885-2002» բառերը փոխարինել «ՍՏԲ ISO 11885-2011» բառերով.
գ) 3-րդ, 7-րդ, 11-րդ, 13-րդ, 15-րդ, 21-րդ, 26-րդ և 50-րդ դիրքերի երրորդ սյունակում «ԻՍՕ 15586-2003» բառերը փոխարինել «ՍՏԲ ISO 15586-2011» բառերով.
դ) 7-րդ դիրքի «մեթիլակրիլատ, մեթիլմեթակրիլատ» ենթադիրքը երրորդ սյունակում լրացնել ԳՕՍՏ 22648-77 «Պլաստմասսաներ. Հիգիենիկ ցուցանիշների որոշման մեթոդներ» բառերով.
ե) 18-րդ դիրքի «մեթիլմեթակրիլատ» ենթադիրքը երրորդ սյունակում լրացնել ԳՕՍՏ 22648-77 «Պլաստմասսաներ. Հիգիենիկ ցուցանիշների որոշման մեթոդներ» բառերով.
զ) 21-րդ դիրքի «մեթիլմեթակրիլատ» ենթադիրքը երրորդ սյունակում լրացնել ԳՕՍՏ 22648-77 «Պլաստմասսաներ. Հիգիենիկ ցուցանիշների որոշման մեթոդներ» բառերով.
է) 24-րդ դիրքում «ԳՕՍՏ Ռ 52557-2006» բառերը փոխարինել «ԳՕՍՏ 52557-2011» բառերով.
ը) 29-րդ դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
29 |
Նույնականացում |
ԳՕՍՏ ԻՍՕ 1833-2001 «Մանածագործական նյութեր։ Մանրաթելերի երկբաղադրիչ խառնուրդների քանակական քիմիական վերլուծության մեթոդներ» |
թ) 30-րդ դիրքը երրորդ սյունակում լրացնել «ԳՕՍՏ Ռ ԻՍՕ 139-2007 «Նյութեր մանածագործական։ Լավորակման և փորձարկումների անցկացման համար ստանդարտ մթնոլորտային պայմաններ».
ժ) 32-րդ դիրքի երրորդ սյունակում՝
«ազատ ֆորմալդեհիդի պարունակությունը» ենթադիրքում՝
«ԳՕՍՏ 25617-83 «Գործվածքներ և արտադրատեսակներ՝ վուշե, կիսավուշե, բամբակե և խառը. Քիմիական փորձարկումների մեթոդներ».» բառերից հետո լրացնել «ԳՕՍՏ 31280-2004 «Մորթիներ և մորթե արտադրատեսակներ։ Վնասակար նյութեր։ «Ազատ ֆորմալդեհիդի և ջրով լվացահանվող քրոմի (VI) ու ընդհանուր քրոմի պարունակության հայտնաբերման և որոշման մեթոդներ».»
«ՍՏԲ ԻՍՕ 17226-1-2010» բառերը փոխարինել «ՍՏԲ ISO 17226-1-2010» բառերով.
«ԳՕՍՏ Ռ ԻՍՕ 17226-2-2008 «Կաշի։ Ֆորմալդեհիդի պարունակության որոշում։ Մաս 2։ Որոշման լուսաչափական մեթոդ» բառերից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություններով՝
«ՍՏԲ ISO 14184-1-2011 «Մանածագործական նյութեր։ Ֆորմալդեհիդի պարունակության որոշում. Մաս 1։ Ջրային լուծամզման մեթոդով ազատ և հիդրոլիզացված ֆորմալդեհիդի պարունակության որոշում».
ՂՀ ՍՏ ԻՍՕ 14184-1-2009 «Մանածագործվածք: Ֆորմալդեհիդի պարունակության որոշում. Մաս 1։ Ազատ և հիդրոլիզացված ֆորմալդեհիդ (ջրային լուծամզման մեթոդ)».
ՂՀ ՍՏ ԻՍՕ 14184-2-2009 «Մանածագործվածք: Ֆորմալդեհիդի պարունակության որոշում. Մաս 2։ Ազատ և հիդրոլիզացված ֆորմալդեհիդ (գոլորշիով կլանման մեթոդ)».
ՂՀ ՍՏ ԻՍՕ 17226-1-2009 «Կաշի: Ֆորմալդեհիդի պարունակության որոշման քիմիական մեթոդներ։ Մաս 1։ Բարձր լուծաչափի հեղուկային քրոմատագրման օգտագործմամբ մեթոդ»
ՂՀ ՍՏ ԻՍՕ 17226-2-2009 «Կաշի: Ֆորմալդեհիդի պարունակության որոշման քիմիական մեթոդներ։ Մաս 2։ Գունաչափական վերլուծության օգտագործմամբ մեթոդ».
«մեթիլակրիլատ» ենթադիրքը լրացնել «ԳՕՍՏ 22648-77 «Պլաստմասսաներ։ Հիգիենիկ ցուցանիշների որոշման մեթոդներ» բառերով.
«մեթիլմեթակրիլատ» ենթադիրքը լրացնել «ԳՕՍՏ 22648-77 «Պլաստմասսաներ։ Հիգիենիկ ցուցանիշների որոշման մեթոդներ» բառերով.
ժա) 34-րդ դիրքը երրորդ սյունակում լրացնել «ԳՕՍՏ 1049-97 «Թեթև արդյունաբերության արտադրանք։ Անվտանգության պահանջներ և վերահսկման մեթոդներ» բառերով.
ժբ) 36-րդ դիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ տեքստով՝
- թաղյա կոշիկի զույգի զանգված. - մսուրային տարիքի երեխաների համար կոշկերեսի նյութ. - կոշիկների բաց և չֆիքսված կրնկային մասի առկայություն. |
ԳՕՍՏ 1059-72 «Կոշկեղեն՝ թաղյա։ Ընդունման կանոններ և փորձարկումների մեթոդներ» ՍՏԲ 2132-2010 «Կաշվից արտադրատեսակներ: Կիրառվող նյութերի որոշման մեթոդ» կետ 6.9 ԳՕՍՏ 26165-2003 «Մանկական կոշկեղեն։ Ընդհանուր տեխնիկական պայմաններ» |
ժգ) 41-րդ դիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ տեքստով՝
- գծային չափերը |
կետ 7.2 ԳՕՍՏ 28631-2005 «Պայուսակներ, ճամպրուկներ, |
ժդ) 42-րդ դիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ տեքստով՝
- չոր և թաց շփման նկատմամբ ներկվածքի կայունություն |
կետ 7.4 ԳՕՍՏ 28631-2005 «Պայուսակներ, ճամպրուկներ, պորտֆելներ, կռնակապայուսակներ, թղթապանակներ, մանր կաշվե գալանտերեայի արտադրատեսակներ։ Ընդհանուր տեխնիկական պայմաններ» կետ 4.3 ԳՕՍՏ 28754-90 «Գոտիներ գոտկատեղի և ժամացույցների։ Ընդհանուր տեխնիկական պայմաններ» կետ 4.4 ԳՕՍՏ 28846-90 (ԻՍՕ 4418-78) «Ձեռնոցներ և թաթպաններ։ Ընդհանուր տեխնիկական պայմաններ» |
ժե) 48-րդ դիրքը երրորդ սյունակում լրացնել «ՍՏԲ 7.206-2006 «Գրքերի և ամսագրերի հրատարակություններ՝ երեխաների համար: Ընդհանուր տեխնիկական պայմաններ» բառերով.
ժզ) 50-րդ դիրքը երրորդ սյունակում՝
«մեթիլմեթակրիլատ» ենթադիրքը լրացնել «ԳՕՍՏ 22648-77 «Պլաստմասսաներ։ Հիգիենիկ ցուցանիշների որոշման մեթոդներ» բառերով.
«մեթիլացետատ» ենթադիրքը լրացնել «ԳՕՍՏ 22648-77 «Պլաստմասսաներ։ Հիգիենիկ ցուցանիշների որոշման մեթոդներ» բառերով.
Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 մայիսի 2023 թվական: