ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
(որոշումը խմբ. 23.03.22 N 294-Ա)
N 40-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԵՎ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՏԱՐԱՆՑԻԿ ՈՒՂԻՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը խմբ. 23.03.22 N 294-Ա)
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ կետի և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի N 564-Լ որոշման N 1 հավելվածի 20-րդ կետի 5-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետության երկաթուղային և ավտոճանապարհային հաղորդակցության տարանցիկ ուղիների կառուցման և վերականգնման ծրագրերի նախապատրաստական աշխատանքների և դրանց իրականացման ընթացքի ուսումնասիրության և առաջարկների մշակման նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբի ղեկավարին՝ եռամսյա պարբերականությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել տեղեկատվություն աշխատանքային խմբի կատարած աշխատանքների վերաբերյալ:
|
Հավելված ՀՀ վարչապետի N 40-Ա որոշման |
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
| Ա. Թումանյան | - ՀՀ վարչապետի խորհրդական (խմբի ղեկավար) |
| Ա. Սիմոնյան | - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ |
| Ք. Ղալեչյան | - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ |
| Ա. Ավանեսյան | - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ |
| Ա. Ասլանյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ |
| Ա. Հովսեփյան | - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ |
| Բ. Բադալյան | - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ |
| Ա. Պապյան | - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների երկաթուղային, ջրային և օդային տրանսպորտի քաղաքականության վարչության պետի պաշտոնակատար (խմբի քարտուղար) |
| Ե. Վարդանյան | - Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր (համաձայնությամբ) |
| Վ. Ասատրյան | - «Կամուրջշին» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ (համաձայնությամբ) |
| Հ. Քոչինյան | - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի «Տրանսպորտային միջոցներ» ամբիոնի պրոֆեսոր (համաձայնությամբ) |
| Ա. Մելնիկով | - «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ) |
| Է. Մարտիրոսյան | - «Տրանսնախագիծ» ինստիտուտ ՓԲԸ-ի տնօրեն (համաձայնությամբ) |
| Ռ. Յարալյան | - ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության ավագ մասնագետ |
| Ս. Միլեթբաշյան | - Հաղորդակցության ուղիների ինժեներ-շինարար (համաձայնությամբ) |
| Հ. Գյուլզադյան | - Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Ճանապարհների և կամուրջների ամբիոնի վարիչ (համաձայնությամբ) |
| Հ. Ավագյան | - ճանապարհային ինժեներ (համաձայնությամբ) |