ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 դեկտեմբերի 2022 թվականի |
թիվ 162 |
քաղ. Մոսկվա |
ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ (ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ) ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԻՍ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ) ԱՆՑԿԱՑՈՒՄԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումների կիրառման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 12 հավելված) 13-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 56-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի նոյեմբերի 10-ի թիվ 80 որոշմամբ հաստատված՝ Անասնաբուժական հսկողություն (վերահսկողություն) իրականացնելիս լաբորատոր հետազոտությունների (փորձարկումների) անցկացումը կազմակերպելու կանոններում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ս. Ժումանգարին |
Ա. Կասիմալիև |
Ա. Օվերչուկ |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի դեկտեմբերի 14-ի թիվ 162 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Անասնաբուժական հսկողություն (վերահսկողություն) իրականացնելիս լաբորատոր հետազոտությունների (փորձարկումների) անցկացումը կազմակերպելու կանոններում կատարվող
1. 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«2. Սույն կանոնները տարածվում են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ անասնաբուժության ոլորտում լիազորված մարմինների (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ, անդամ պետությունների լիազորված մարմիններ), լաբորատորիաների (կենտրոնների), այդ թվում՝ անասնաբուժության ոլորտում ռեֆերենտային լաբորատորիաների (կենտրոնների) գործունեության վրա, և սահմանում են Միության մաքսային սահմանին և մաքսային տարածքում անասնաբուժական հսկողություն (վերահսկողություն) իրականացնելիս լաբորատոր հետազոտությունների (փորձարկումների) կազմակերպմանն ու անցկացմանը ներկայացվող պահանջները, ինչպես նաև որոշում են այդպիսի հետազոտություններ (փորձարկումներ) անցկացնելու նպատակները և խնդիրները, փորձանմուշներ (նմուշներ) վերցնելու, պահելու և փոխադրելու, լաբորատոր հետազոտություններ (փորձարկումներ) անցկացնելու, հետազոտությունների (փորձարկումների) արդյունքները ձևակերպելու և լաբորատորիաների (կենտրոնների) փոխգործակցության կարգը։
Անասնաբուժական հսկողություն (վերահսկողություն) իրականացնելիս լաբորատոր հետազոտությունները (փորձարկումները) անցկացվում են հավատարմագրված լաբորատորիաներում (կենտրոններում), այդ թվում՝ անասնաբուժության ոլորտում ռեֆերենտային լաբորատորիաներում (կենտրոններում), որոնք համապատասխանում են ԳՕՍՏ ISO/IEC 17025 «Փորձարկման և տրամաչափարկման լաբորատորիաների որակավորմանը ներկայացվող ընդհանուր պահանջներ» միջազգային ստանդարտի պահանջներին և անցկացնում են հետազոտություններ (փորձարկումներ)՝ անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա կենդանիների հիվանդությունների ախտորոշման և (կամ) ապրանքների անվտանգության նկատմամբ հսկողության նպատակով։
Անցկացվող լաբորատոր հետազոտությունների (փորձարկումների) որակի և հավաստիության ապահովման նպատակով՝ անդամ պետությունների լիազորված անդամները, իրենց պետությունների օրենսդրությանը համապատասխան, կարող են լաբորատորիաներից (կենտրոններից) նշանակել անասնաբուժության ոլորտում ռեֆերենտային լաբորատորիաներ (կենտրոններ), որոնք համապատասխանում են սույն կանոնների IV1 բաժնով, իսկ նշված բաժնով չկարգավորվող մասով՝ անդամ պետությունների օրենսդրությամբ նախատեսված պահանջներին։»։
2. 3-րդ կետում՝
ա) երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«լաբորատորիա (կենտրոն)»՝ անդամ պետության պետական կազմակերպություն (պետական հաստատություն, ձեռնարկություն, այդպիսի հաստատության, ձեռնարկության կառուցվածքային ստորաբաժանում), որն հավատարմագրված է անդամ պետության հավատարմագրման ազգային համակարգում և լաբորատոր հետազոտություններ է անցկացնում.»,
բ) տասնմեկերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«անասնաբուժության ոլորտում ռեֆերենտային լաբորատորիա (կենտրոն)»՝ հավատարմագրված պետական լաբորատորիա (կենտրոն), որն անդամ պետության լիազորված մարմնի կողմից նշանակվել է գործունեության ռեֆերանտային ոլորտում գործառույթներ կատարելու համար, անկախ է արտադրանքն արտադրողներից, մատակարարներից և սպառողներից.»,
գ) տասնմեկերորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝
«գործունեության ռեֆերենտային ոլորտ»՝ ռեֆերենտային լաբորատորիաների (կենտրոնների) կողմից անասնաբուժության ոլորտում իրենց գործառույթներն իրագործելու նպատակով սահմանված լաբորատոր հետազոտությունների (փորձարկումների) ոլորտ։»։
3. 5-րդ կետում՝
ա) առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«5. Լաբորատորիաները (կենտրոնները), այդ թվում՝ անասնաբուժության ոլորտում ռեֆերենտային լաբորատորիաները (կենտրոնները) անցկացնում են՝»,
բ) «բ» ենթակետը «անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքների լաբորատոր հետազոտություններ (փորձարկումներ)» բառերից առաջ լրացնել «փորձանմուշներ (նմուշներ)» բառերով.
գ) «գ» ենթակետում «Մաքսային միության հանձնաժողովի 2014 թվականի հոկտեմբերի 9-ի թիվ 94» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 9-ի թիվ 94» բառերով»։
4. 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«15. Վիճելի իրավիճակների լուծման համար կարող են ներգրավվել անդամ պետությունների՝ անասնաբուժության ոլորտում ռեֆերենտային լաբորատորիաները (կենտրոնները), որոնք վեճի կողմեր չեն, կամ երրորդ երկրների՝ անասնաբուժության ոլորտում ռեֆերենտային լաբորատորիաները (կենտրոնները), որոնք Միջազգային անասնահամաճարակային բյուրոյի կամ այլ միջազգային կազմակերպության կողմից օժտված են համապատասխան լիազորություններով։
5. 16-րդ կետը «ռեֆերենտային լաբորատորիաների (կենտրոնների)» բառերից առաջ լրացնել «անասնաբուժության ոլորտում» բառերով։
6. Լրացնել հետևյալ բովանդակությամբ IV1 բաժնով՝
«IV1. Անասնաբուժության ոլորտում ռեֆերենտային լաբորատորիաներին (կենտրոններին) ներկայացվող պահանջները և դրանց գործառույթները
161. Այլ լաբորատորիաներում ստացված՝ հետազոտությունների (փորձարկումների) արդյունքները հաստատելու նպատակով հետազոտություններ (փորձարկումներ) անցկացնելիս (այսուհետ՝ հաստատող հետազոտություններ (փորձարկումներ)) անասնաբուժության ոլորտում ռեֆերենտային լաբորատորիաներում (կենտրոններում) օգտագործվում են գործունեության ռեֆերենտային ոլորտում կիրառվող հետազոտությունների (փորձարկումների) մեթոդիկաները (մեթոդները)։
162. Անասնաբուժության ոլորտում ռեֆերենտային լաբորատորիան (կենտրոնը) պետք է կազմակերպվի և պետք է գործի այնպես, որ գնահատումների անկախությունը չենթարկվի առևտրային, ֆինանսական և այլ շահերի բախման ազդեցությանը։
163. Լաբորատորիաները (կենտրոնները), որոնք Միջազգային անասնահամաճարակային բյուրոյի կամ այլ միջազգային կազմակերպության կողմից օժտված են անասնաբուժության ոլորտում ռեֆերենտային լաբորատորիաների կարգավիճակով և ընդգրկված են համապատասխան ցանկում, ճանաչվում են սույն բաժնի պահանջներին համապատասխանող։
164. Արգելվում է գործունեության ռեֆերենտային ոլորտում լաբորատոր հետազոտությունների (փորձարկումների) անցկացման գործառույթների փոխանցումը կողմնակի կազմակերպությունների։
165. Հետազոտությունների (փորձարկումների) անցկացման համար ռեֆերենտային լաբորատորիաներում (կենտրոններում) օգտագործվող հետազոտությունների (փորձարկումների) մեթոդիկաները (մեթոդները) պետք է ընդգրկվեն այդ լաբորատորիայի (կենտրոնի) հավաստագրման ոլորտում։
166. Անասնաբուժության ոլորտում ռեֆերենտային լաբորատորիան կարող է գործունեության ռեֆերենտային ոլորտի շրջանակներում, հարցման հիման վրա, շահագրգիռ լաբորատորիաներին (կենտրոններին) տրամադրել անալիտների (որոշվող նյութերի) նյութեր, ստեղծել և պահպանել կենդանիների վարակիչ հիվանդությունների ախտորոշման համար օգտագործվող այդպիսի նյութերի հավաքածուներ։
Անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքների՝ անցկացվող լաբորատոր հետազոտությունների (փորձարկումների) որակի հսկողության համար, անհրաժեշտ է, ըստ մանրէաբանական ցուցանիշների, այդպիսի հնարավորության առկայության դեպքում, որպես հսկիչ (ռեֆերենտային) օգտագործել միկրոօրգանիզմների ռեֆերենտային շտամների՝ միջազգային կամ ազգային հավաքածուներից շտամներ։
167. Անասնաբուժության ոլորտում ռեֆերենտային լաբորատորիան (կենտրոնը) ապահովում է անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքների լաբորատոր հետազոտությունների (փորձարկումների) անցկացման որակը՝ անդամ պետությունների կիրառվող միասնական կանոններին և միասնական մեթոդաբանությանը համապատասխան։
168. Անասնաբուժության ոլորտում ռեֆերենտային լաբորատորիայի (կենտրոնի) աշխատակիցները պետք է՝
ա) ունենան կրթություն՝ գործունեության ռեֆերենտային ոլորտին համապատասխանող մասնագիտությամբ և ունենան հմտություններ՝ անհրաժեշտ հետազոտությունները (փորձարկումները) անցկացնելու համար.
բ) անցնեն գործունեության ռեֆերենտային ոլորտում որակավորման բարձրացում.
գ) ունենան լաբորատոր հետազոտությունների (փորձարկումների) անցկացման, այդ թվում՝ գործունեության ռեֆերենտային ոլորտում հետազոտությունների (փորձարկումների) մեթոդիկաների (մեթոդների) մշակման և (կամ) կիրառման փորձ։
169. Անասնաբուժության ոլորտում ռեֆերենտային լաբորատորիայի (կենտրոնի) գործունեության ղեկավարումն իրականացնող պաշտոնատար անձը նշանակվում է անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով։
1610. Անասնաբուժության ոլորտում ռեֆերենտային լաբորատորիան (կենտրոնը) պետք է ունենա նաև քաղաքականություն սահմանող և մեծությունների հենակետային արժեքների ներկայացման, ռեֆերենտային նյութերի և հսկիչ փորձանմուշների (նմուշների) ստեղծման, պահման և փոխադրման ընթացակարգերը նկարագրող փաստաթղթեր, պետք է վարի գործունեության ռեֆերենտային ոլորտում կատարվող աշխատանքների հաշվառում։
1611. Անասնաբուժության ոլորտում ռեֆերենտային լաբորատորիան (կենտրոնը) կարող է կազմակերպել և անցկացնել միջլաբորատոր համեմատական փորձարկումներ (միջլաբորատոր բաղդատական փորձարկումներ, միջլաբորատոր բաղդատումներ) ռեֆերենտային չհանդիսացող լաբորատորիաների (կենտրոնների) համար։
Անասնաբուժության ոլորտում ռեֆերենտային լաբորատորիայում (կենտրոնում) միջլաբորատոր համեմատական փորձարկումներ կազմակերպելիս և անցկացնելիս կիրառվում են գործունեության ռեֆերենտային ոլորտում միջլաբորատոր համեմատական փորձարկումների ծրագրի իրագործման ընթացակարգերը՝ հաշվի առնելով ԳՕՍՏ ISO/IEC 17043 «Համապատասխանության գնահատում: Որակավորման ստուգման անցկացմանը ներկայացվող հիմնական պահանջներ» ստանդարտի պահանջները։
Անասնաբուժության ոլորտում ռեֆերենտային լաբորատորիան (կենտրոնը) պետք է լինի գործունեության ռեֆերենտային ոլորտում լաբորատոր հետազոտությունների (փորձարկումների) մասով այլ կազմակերպությունների կողմից անցկացվող միջլաբորատոր համեմատական փորձարկումների (մասնագիտական թեստավորման սխեմաների) մասնակից։
1612. Անասնաբուժության ոլորտում ռեֆերենտային լաբորատորիան (կենտրոնը) պետք է սեփականության իրավունքով կամ այլ օրինական հիմունքներով ունենա գործունեության ռեֆերենտային ոլորտում գործառույթների կատարումն ապահովող անհրաժեշտ ենթակառուցվածք (շենքեր, տարածքներ, սարքավորումներ, ծախսանյութեր և այլն)։
1613. Այն տարածքների մակերեսը, որտեղ տեղակայվում է անասնաբուժության ոլորտում ռեֆերենտային լաբորատորիան (կենտրոնը), պետք է բավարար լինի՝ սարքավորումները տեղադրելու և հետազոտությունների (փորձարկումների) անցկացման համար ստացվող փորձանմուշների (նմուշների) մասով շարժի հոսքայնությունն ապահովելու և գործունեության ռեֆերենտային ոլորտում անհրաժեշտ ծավալով աշխատանքներ կատարելու համար՝ հաշվի առնելով արտադրական տարածքների միկրոկլիմայի պահանջվող պարամետրերի պահպանումը։
1614. Անասնաբուժության ոլորտում ռեֆերենտային լաբորատորիան (կենտրոնը) համալրվում է սարքավորումներով, որոնք անհրաժեշտ են լաբորատոր հետազոտություններ (փորձարկումներ) անցկացնելու և այդ հետազոտությունների (փորձարկումների) հավաստի արդյունքներ ստանալու համար, այդպիսի լաբորատորիայում (կենտրոնում) կիրառվում են գործունեության ռեֆերենտային ոլորտում հետազոտությունների (փորձարկումների) մեթոդիկաները (մեթոդները)։
1615. Անասնաբուժության ոլորտում ռեֆերենտային լաբորատորիայում ապահովվում է լաբորատոր հետազոտությունների (փորձարկումների) համար նախատեսված ստանդարտ փորձանմուշների (նմուշների), ռեֆերենտային նյութերի, միկրոօրգանիզմների էտալոնային շտամների և փորձանմուշների (նմուշների) պահման պայմանների պահպանումը։
1616. Անասնաբուժության ոլորտում ռեֆերենտային լաբորատորիայում (կենտրոնում) մշակվում և մշտապես կիրառվում է որակի ներքին լաբորատոր հսկողության ընթացակարգը։ Գործունեության ռեֆերենտային ոլորտում հետազոտությունների (փորձարկումների) մեթոդիկաները (մեթոդները) պետք է վալիդացվեն անասնաբուժության ոլորտում ռեֆերենտային լաբորատորիայում (կենտրոնում) մշակված կառավարման համակարգին համապատասխան։
1617. Անասնաբուժության ոլորտում ռեֆերենտային լաբորատորիայում (կենտրոնում) իրականացվում է լաբորատոր հետազոտություններ (փորձարկումներ) անցկացնելիս չափումների անորոշության գնահատում, այդ թվում՝ գործունեության ռեֆերենտային ոլորտում (կիրառելիության դեպքում) հետազոտությունների (փորձարկումների) մեթոդիկաներին (մեթոդներին) համապատասխան։
1618. Անասնաբուժության ոլորտում ռեֆերենտային լաբորատորիայում (կենտրոնում) օգտագործվում են չափումների միասնականության ապահովման ոլորտում՝ Միության իրավունքի կազմում ընդգրկվող ակտերի և չափումների միասնականության ապահովման ոլորտում անդամ պետությունների օրենսդրության պահանջներին համապատասխանող ու անասնաբուժության ոլորտում ռեֆերենտային լաբորատորիայի սեփականության ներքո գտնվող վկայագրված (հավաստագրված) ստանդարտ նմուշներ։
1619. Անասնաբուժության ոլորտում ռեֆերենտային լաբորատորիայի (կենտրոնի) գործունեության և դրա՝ գործունեության ռեֆերենտային ոլորտի մասին տեղեկությունները տեղադրվում են Ինտերնետ ցանցում՝ անասնաբուժության ոլորտում ռեֆերենտային լաբորատորիայի (կենտրոնի) պաշտոնական կայքում և (կամ) անդամ պետության լիազորված մարմնի պաշտոնական կայքում՝ ռուսերենով և անդամ պետության օրենսդրության մեջ համապատասխան պահանջի առկայության դեպքում՝ անդամ պետության պետական լեզվով։
1620. Անասնաբուժության ոլորտում ռեֆերենտային լաբորատորիայի (կենտրոնի) գործառույթների թվին են դասվում՝
ա) գործունեության ռեֆերենտային ոլորտում հաստատող հետազոտությունների (փորձարկումների) անցկացումը՝ այդ ոլորտում հետազոտությունների (փորձարկումների) մեթոդիկաներին (մեթոդներին) համապատասխան.
բ) լաբորատորիաների (կենտրոնների) համար նյութերի պատրաստումը և դրանք՝ այդ նյութերով ապահովումը.
գ) գործունեության ռեֆերենտային ոլորտում հետազոտությունների (փորձարկումների) մեթոդիկաների (մեթոդների) կատարելագործումը.
դ) հետազոտությունների (փորձարկումների)՝ անասնաբուժական հսկողություն (վերահսկողություն) իրականացնելիս օգտագործվող կամ օգտագործման համար ծրագրվող՝ ինչպես նոր, այնպես էլ գործող մեթոդիկաների (մեթոդների) մշակմանը և (կամ) գնահատմանը մասնակցությունը.
ե) գործունեության ռեֆերենտային ոլորտում լաբորատորիաների (կենտրոնների) համար միջլաբորատոր համեմատական փորձարկումների պարբերական կազմակերպումը.
զ) գործունեության ռեֆերենտային ոլորտում հետազոտությունների (փորձարկումների) մեթոդիկաների (մեթոդների) մշակումը՝ միջազգային կազմակերպությունների առաջարկություններին համապատասխան.
է) լաբորատորիաների (կենտրոնների) աշխատակիցների ուսուցման կազմակերպումը.
ը) գործունեության ռեֆերենտային ոլորտում լաբորատորիաներին (կենտրոններին) մեթոդական օգնության ցուցաբերումը.
թ) գործունեության ռեֆերենտային ոլորտին վերաբերող միջազգային ֆորումներին և այլ միջոցառումների (այդ թվում՝ անալիտիկ մեթոդների և դրանց կիրառման ստանդարտացմանը) մասնակցությունը.
ժ) գործունեության ռեֆերենտային ոլորտում տեղեկությունների հավաքումը և հաշվետվությունների ձևակերպումը.
ժա) լիազորությունների սահմաններում գործունեության ռեֆերենտային ոլորտում լաբորատորիաների (կենտրոնների) գործունեության վերլուծությունը.
ժբ) լիազորությունների սահմաններում անդամ պետությունների լիազորված մարմիններին, անդամ պետությունների լաբորատորիաներին (կենտրոններին), կազմակերպություններին, հիմնարկներին, իրավաբանական և որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձանց և ֆիզիկական անձանց խորհրդատվական ծառայությունների և գիտատեխնիկական աջակցության տրամադրումը.
ժգ) միկրոօրգանիզմների էտալոնային շտամների պահպանումը և գործունեության ռեֆերենտային ոլորտում լաբորատորիաներին (կենտրոններին), գիտահետազոտական անասնաբուժական ինստիտուտներին, անհրաժեշտության դեպքում, դրանց տրամադրումը.
ժդ) գործունեության ռեֆերենտային ոլորտում հետազոտությունների (փորձարկումների) դիտանցման ծրագրի մշակմանը և իրագործմանը մասնակցությունը.
ժե) գործունեության ռեֆերենտային ոլորտում հետազոտություններին (փորձարկումներին), անդամ պետությունների, երրորդ երկրների՝ անասնաբուժության ոլորտում ռեֆերենտային լաբորատորիաների (կենտրոնների) և միջազգային կազմակերպությունների հետ գործունեության ռեֆերենտային ոլորտում համագործակցությանը և փորձի փոխանակմանը ներկայացվող միջազգային պահանջների պարբերաբար ուսումնասիրումը.
ժզ) անդամ պետության օրենսդրությամբ սահմանված այլ գործառույթներ։»։
7. 17-րդ կետի երկրորդ պարբերությունը լրացնել «, որոնք ունեն համապատասխան գիտելիքներ և փորձ, ինչը թույլ է տալիս ապահովել Միության իրավունքի պահպանումն այն մասով, որը վերաբերում է փորձանմուշների (նմուշների) ընտրության, դրանց փաթեթավորման և փոխադրման ընթացակարգերին՝ դրանց այնպիսի վնասումից, փոխարինումից կամ աղտոտումից խուսափելու համար, որոնք կարող են աղավաղել լաբորատոր հետազոտությունների (փորձարկումների) արդյունքները» բառերով։
8. 19-րդ կետի երրորդ պարբերության երկրորդ նախադասության մեջ «բացառվի փորձանմուշները (նմուշները) կամ հաշվառման կամ այլ փաստաթղթերում դրանց մասին գրառումները շփոթելու հնարավորությունը» բառերը փոխարինել «ապահովել դրանց նույնականացումը և հաշվառման կամ այլ փաստաթղթերում դրանց մասին գրառումների համապատասխանությունը» բառերով։
9. Նշված Կանոնների թիվ 1 հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1 Անասնաբուժական հսկողություն (վերահսկողություն) իրականացնելիս լաբորատոր հետազոտությունների (փորձարկումների) անցկացումը կազմակերպելու կանոնների (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի դեկտեմբերի 14-ի թիվ 162 որոշման խմբագրությամբ) |
(ձև)
ԱԿՏ
կենդանական ծագման հումքի, արտադրանքի և կերերի փորձանմուշներ (նմուշներ) վերցնելու
թիվ _________ «_____» ____________ 20___ թվականի
Եվրասիական տնտեսական միության անդամ պետության՝ անասնաբուժության ոլորտում լիազորված մարմնի ենթակայության ներքո գտնվող կազմակերպության անվանումը՝ _______________________________________________________________
________________________________________________________________________________________
Իրավաբանական անձի անվանումը կամ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի Ա. Ա. Հ. -ն ՝ ________________________________________
_______________________________________________________________________________________
Անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքի անվանումը՝
_______________________________________________________________________________________
Փորձանմուշներ (նմուշներ) վերցնելու վայրը՝ ________________________________________________
(անասնաբուժական հսկողության
_______________________________________________________________________________________
(վերահսկողության) ենթակա օբյեկտի անվանումը և հասցեն)
Փորձանմուշները (նմուշները) վերցվել են ____________________________________________________
(Եվրասիական տնտեսական միության անդամ պետության՝
_______________________________________________________________________________________
անասնաբուժության ոլորտում լիազորված մարմնի ենթակայության ներքո գտնվող կազմակերպության այն
_______________________________________________________________________________________
ներկայացուցչի (ներկայացուցիչների) Ա. Ա. Հ. -ն, պաշտոնը, որն իրականացնում է փորձանմուշներ (նմուշներ) վերցնելու գործընթացը)
_________________________________________________________ ներկայությամբ,
(ապրանքը տիրապետողի կամ նրա ներկայացուցչի պաշտոնը, Ա. Ա. Հ. -ն, հասցեն)
և անցկացվել է ____________________________________________________________ տեսազննում
(ապրանքի անվանումը, փաթեթվածքի տեսակը (սպառողական
______________________________________________________________________________________
փաթեթվածք, թիթեղյա բանկա, մագաղաթ և այլն))
Նորմատիվային փաստաթուղթը, որին համապատասխան արտադրվել է արտադրանքը.
___________________________________________________________________________________
Խմբաքանակի չափը՝ ________________________________________________________________
(զտաքաշը, տեղերի քանակը)
Խմբաքանակի ստացման ամսաթիվը՝ __________________________________________________
(վերցնելու վայրում)
___________________________________________________________________________________
(տրանսպորտային միջոցների անվանումը, քանակը և դրանց համարները)
Ուղեկցող փաստաթղթերը ____________________________________________________________
(փաստաթղթերի, այդ թվում՝ անասնաբուժական սերտիֆիկատի / անասնաբուժական վկայականի տեսակները,
___________________________________________________________________________________
տրամադրման համարը և ամսաթիվը)
Փաստաթղթերի բացակայությունը՝ ____________________________________________________
(նշել բացակայող փաստաթղթերը)
Ապրանքը պատրաստվել է՝ ___________________________________________________________
(ծագման երկիրը)
Պիտանիության ժամկետը, պատրաստողը, պատրաստման ամսաթիվը՝
___________________________________________________________________________________
___________________________________________________________________________________
Ապրանքի տեսազննման արդյունքները՝ ________________________________________________
___________________________________________________________________________________
(արտաքին տեսքը, հոտը, փաթեթվածքի ամբողջականությունը,
__________________________________________________________________________________
դրոշմավորման համապատասխանությունը, ապրանքի ներսում ջերմաստիճանը և այլն)
Փորձանմուշը (նմուշը) վերցնելու պահին ջերմաստիճանը և խոնավությունը՝
___________________________________________________________________________________
(եթե սահմանված է արտադրողի կողմից)
Անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքի լաբորատոր հետազոտությունների (փորձարկումների) անցկացման հիմքը՝
____________________________________________________________________________________
(պլանային հսկողության (վերահսկողության) և մոնիթորինգի կարգով, անասնաբուժասանիտարական առումով վտանգի կասկածի, ապրանքի
անորակության մասին տեղեկությունների ստացման, անասնաբուժասանիտարական պահանջների խախտումը սահմանելու,
ապրանքը տիրապետողի դիմումի դեպքում, ուժեղացված լաբորատոր հսկողություն)
Փորձանմուշները (նմուշները) վերցվել են ժամը_________ ________ րոպեին։
Համաձայն __________________________________________________________________________
(փաստաթղթի անվանումը, որին համապատասխան իրականացվել է փորձանմուշները
(նմուշները) վերցնելու գործընթացը)
_____________ քանակով/զանգվածով համարակալվել և կապարակնքվել են (կնքվել են), սեյֆ-փաթեթի համարը
__________________________________________________________
Հսկիչ նմուշների վերաբերյալ տեղեկությունները ___________________________________________
ուղարկվում են _______________________________________________________________________
(անասնաբուժական լաբորատորիայի (կենտրոնի) անվանումը)
____________________________________________________________ նպատակով,
(լաբորատոր հետազոտությունների (փորձարկումների) ցուցանիշները)
Փորձանմուշները (նմուշները) ուղարկելու ամսաթիվը՝
_________________________________ __________________________________________
Հսկիչ նմուշի պահման վայրը և պայմանները՝ _____________ _____________
___________________________________________________________________________
Հսկիչ նմուշը պատասխանատու պահման ընդունած անձը՝
_______________________________________ |
_________________________ |
Եվրասիական տնտեսական միության անդամ պետության՝ անասնաբուժության ոլորտում լիազորված մարմնի ենթակայության ներքո գտնվող կազմակերպության ներկայացուցիչը (ներկայացուցիչները), որը (որոնք) իրականացրել է (իրականացրել են) փորձանմուշները (նմուշները) վերցնելու գործընթացը՝
_______________________________________________________________________________________
(պաշտոն)
_________________________ |
__________________________________________________ |
Ապրանքը տիրապետողը (ապրանքը տիրապետողի ներկայացուցիչը)՝
_________________________ |
__________________________________________________ |
Փորձանմուշներ (նմուշներ) ստանալու մասին նշումներ՝ _______________________________________
(ժամը՝ ժամը ____ _________ րոպեին (անհրաժեշտության դեպքում),
_______________________________________________________________________________________
ամսաթիվը, նմուշներն առաքելիս պահպանվող պայմանները)
Փորձանմուշները (նմուշները) ընդունել է՝ ____________________________________________________
(Եվրասիական տնտեսական միության անդամ պետության՝
_______________________________________________________________________________________
անասնաբուժության ոլորտում լիազորված մարմնի կազմակերպության
________________________________________________________________________________________
ենթակայության ներքո գտնվող մասնագետի ստորագրությունը, պաշտոնը, Ա.Ա.Հ.)»:
10. Նշված Կանոնների թիվ 2 հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2 Անասնաբուժական հսկողություն (վերահսկողություն) իրականացնելիս լաբորատոր հետազոտությունների (փորձարկումների) անցկացումը կազմակերպելու կանոնների (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի դեկտեմբերի 14-ի թիվ 162 որոշման խմբագրությամբ) |
(ձև)
ԱԿՏ
կենդանիների արյան կամ արյան շիճուկի փորձանմուշները (նմուշները) վերցնելու
թիվ _________ «___» ____________ 20___ թվականի
Եվրասիական տնտեսական միության անդամ պետության՝ անասնաբուժության ոլորտում լիազորված մարմնի ենթակայության ներքո գտնվող կազմակերպության անվանումը՝ ___________________________________________________
___________________________________________________________________________
Կենդանու տեր հանդիսացող իրավաբանական անձի անվանումը կամ ֆիզիկական անձի, այդ թվում՝ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի Ա. Ա. Հ.-ն՝ ________________________________________________
___________________________________________________________________________
Փորձանմուշներ (նմուշներ) վերցնելու վայրը՝ ___________________________________________
(անասնաբուժական հսկողության
_________________________________________________________________________________
(վերահսկողության) ենթակա օբյեկտի հասցեն)
Փորձանմուշները (նմուշները) վերցվել են ______________________________________________
(Եվրասիական տնտեսական միության անդամ պետության՝
___________________________________________________________________________
անասնաբուժության ոլորտում լիազորված մարմնի ենթակայության ներքո գտնվող կազմակերպության
__________________________________________________________________________________
ներկայացուցչի (ներկայացուցիչների) Ա. Ա. Հ.-ն, պաշտոնը)
________________________________________________________ ներկայությամբ
(կենդանու տիրոջ կամ նրա ներկայացուցչի պաշտոնը, Ա. Ա. Հ. -ն, հասցեն)
__________________________________________________________________________________
Ուղարկվում են _________ արյան/արյան շիճուկի փորձանմուշներ (նմուշներ)
(քանակը),
__________________________________________________________________________________
(կենդանու տեսակը)
որը գտնվում է _____________________________________________________________________
(տնտեսության, ֆերմայի, բակի, բրիգադի, հոտի, նախիրի, երամակի անվանումը)
___________________________________________________________________________
Փորձանմուշները (նմուշները) համարակալված և կապարակնքված են, կնքված են, սեյֆ-փաթեթի համարը
____________________________________________________________________________
__________________________________________________________________________________________
(պլանային հսկողության (վերահսկողության) և մոնիթորինգի կարգով,
__________________________________________________________________________________________
անասնաբուժական առումով անվտանգ չլինելու կասկածի, անասնաբուժական պահանջների
խախտումը սահմանելու, տիրապետողի դիմումի դեպքում)
Լաբորատոր հետազոտությունների (փորձարկումների) անցկացման հիմք՝
_________________________________________________________________________________________
Ուղարկվում են ___________________________________________________________________________
(անասնաբուժական լաբորատորիայի (կենտրոնի) անվանումը)
_______________________________________________________ անցկացնելու համար
(լաբորատոր հետազոտության (փորձարկման) տեսակը և մեթոդը)
_______________________________________________________________________ ստուգելու համար
(ինչ հիվանդություն է)
Պատվաստման մասին տեղեկություններ՝ __________________________________________
________________________________________________________________________________________
(պատվաստանյութը, պատվաստման ամսաթիվը)
Հետազոտությունն իրականացվում է՝ _______________________________________________________
(առաջին անգամ, երկրորդ անգամ՝ նշել անհրաժեշտը)
Նախորդ հետազոտությունների ամսաթիվը և արդյունքները, փորձաքննությունների համարը՝
________________________________________________________________________________________
Փորձանմուշներ (նմուշներ) վերցնելու ամսաթիվը՝ «__» _____ 20___ թվականի
Փորձանմուշներն (նմուշները) ուղարկելու ամսաթիվը՝ «___»________ 20_______ թվականի
Փորձանմուշների (նմուշների) պահման և առաքման պայմանները՝ _______________
___________________________________________________________________________
Այն կենդանիների ցանկը, որոնցից վերցվել են փորձանմուշներ (նմուշներ) լաբորատոր հետազոտությունների (փորձարկումների) համար, կցվում է ____ թերթով (թերթերով)՝ ____ օրինակով։
Եվրասիական տնտեսական միության անդամ պետության՝ անասնաբուժության ոլորտում լիազորված մարմնի ենթակայության ներքո գտնվող կազմակերպության ներկայացուցիչը, որն իրականացրել է փորձանմուշները (նմուշները) վերցնելու գործընթացը՝
__________________________ |
_________________ |
______________________________________ |
Իմ՝ ___________________________________________________________________________________
(կենդանու տիրոջ կամ նրա ներկայացուցչի պաշտոնը, Ա. Ա. Հ.-ն)
_______________________________________________________________________________________
հաստատվում է կենսաբանական և ախտաբանական նյութի նշված փորձանմուշները (նմուշները) վերցնելու փաստը և դրանց մակնշումը։
Ուղեկցող փաստաթղթի հավելված |
Այն կենդանիների ցանկը, որոնցից վերցվել են արյան կամ արյան շիճուկի փորձանմուշներ (նմուշներ) հետազոտությունների համար
Համարը՝ |
Կենդանու տիրոջ (տիրոջ ներկայացուցչի) մասին տեղեկություններ |
Կենդանու մասին տեղեկություններ |
Հետազոտության արդյունքը | |||||
Ա.Ա.Հ.-ն, հասցեն |
նույնականացման համարը (մականունը) |
սեռը |
տարիքը |
մեթոդիկայի անվանումը |
մեթոդիկայի անվանումը |
մեթոդիկայի անվանումը |
մեթոդիկայի անվանումը | |
1 |
||||||||
... |
Ծանոթագրություններ. |
1. Կենդանիների ցանկը տրամադրվում է յուրաքանչյուր սեռատարիքային խմբի համար առանձին։ |
2. Բեռնարկղերի (փորձանոթների) վրա նշվում է կենդանու նույնականացման համարը (մականունը)։ |
________________________________________ |
____________ |
___________________ |
11. Նշված Կանոնների թիվ 4 հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2 Անասնաբուժական հսկողություն (վերահսկողություն) իրականացնելիս լաբորատոր հետազոտությունների (փորձարկումների) անցկացումը կազմակերպելու կանոնների (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի դեկտեմբերի 14-ի թիվ 162 որոշման խմբագրությամբ) |
(ձև)
ԱԿՏ
կենդանիներից վերցված կենսաբանական և ախտաբանական նյութի փորձանմուշները (նմուշները) վերցնելու
թիվ _________ «___» ____________ 20___ թվականի
Եվրասիական տնտեսական միության անդամ պետության՝ անասնաբուժության ոլորտում լիազորված մարմնի ենթակայության ներքո գտնվող կազմակերպության անվանումը՝ ________________________________________________________________
_________________________________________________________________________________________
Փորձանմուշներ (նմուշներ) վերցնելու վայրը՝ _______________________________________________
(անասնաբուժական հսկողության
_____________________________________________________________________________________
(վերահսկողության) ենթակա օբյեկտի անվանումը և հասցեն)
Փորձանմուշները (նմուշները) վերցվել են՝ __________________________________________________
(Եվրասիական տնտեսական միության անդամ պետության՝
______________________________________________________________________________________
անասնաբուժության ոլորտում լիազորված մարմնի ենթակայության ներքո գտնվող կազմակերպության այն
_______________________________________________________________________________________
ներկայացուցչի (ներկայացուցիչների) Ա. Ա. Հ. -ն, պաշտոնը, որն իրականացրել է փորձանմուշները
(նմուշները) վերցնելու գործընթացը)
_____________________________________________________________ ներկայությամբ
(կենդանու տիրոջ կամ նրա ներկայացուցչի պաշտոնը, Ա. Հ.-ն, հասցեն)
Ուղարկվում է ________________________ _____________ փորձանմուշ (նմուշ),
(կենսաբանական կամ ախտաբանական նյութի տեսակ) (քանակ)
որոնք վերցվել են ___________________________________________________________________-ից,
(կենդանու տեսակը)
որը գտնվում է ________________________________________________________________________
(տնտեսության, ֆերմայի, բակի, բրիգադի, հոտի, նախիրի, երամակի անվանումը)
Փորձանմուշները (նմուշները) համարակալված և կապարակնքված են,
կնքված են, սեյֆ-փաթեթի համարը ________________________________________________________
(պլանային հսկողության (վերահսկողության) և մոնիթորինգի կարգով,
_________________________________________________________________________________________
անասնաբուժական առումով անվտանգ չլինելու կասկածի, անասնաբուժական պահանջների խախտումը սահմանելու, տիրապետողի դիմումի դեպքում)
Լաբորատոր հետազոտությունների (փորձարկումների) անցկացման հիմք՝ ____________
________________________________________________________________________________________
Ուղարկվում են ___________________________________________________________________________
(անասնաբուժական լաբորատորիայի (կենտրոնի) անվանումը)
_______________________________________________________ անցկացնելու համար
(լաբորատոր հետազոտության (փորձարկման) տեսակը և նպատակը)
_______________________________________________________ստուգելու համար
(ինչ հիվանդություն է)
Պատվաստման մասին տեղեկություններ՝ ____________________________________________
________________________________________________________________________________
(պատվաստանյութը, պատվաստման ամսաթիվը)
Հետազոտությունը իրականացվում է՝ _______________________________________________
(առաջին անգամ, երկրորդ անգամ՝ նշել անհրաժեշտը)
Նախորդ հետազոտությունների ամսաթիվը և արդյունքները, փորձաքննությունների համարը՝
________________________________________________________
Փորձանմուշներ (նմուշներ) վերցնելու ամսաթիվը «_______»___________ 20____ թվականի
Փորձանմուշները (նմուշները) ուղարկելու ամսաթիվը՝ «___» _______________ 20_____ թվականի
Փորձանմուշների (նմուշների) պահման և առաքման պայմանները __________________
___________________________________________________________________________
Այն կենդանիների ցանկը, որոնցից վերցվել են փորձանմուշներ (նմուշներ) լաբորատոր հետազոտությունների (փորձարկումների) համար, կցվում է ____ թերթով (թերթերով)՝ _______ օրինակով։
Եվրասիական տնտեսական միության անդամ պետության՝ անասնաբուժության ոլորտում լիազորված մարմնի ենթակայության ներքո գտնվող կազմակերպության ներկայացուցիչը, որն իրականացրել է փորձանմուշները (նմուշները) վերցնելու գործընթացը՝
__________________________ |
_________________ |
______________________________________ |
Իմ՝ _____________________________________________________________________________ կողմից,
(կենդանու տիրոջ կամ նրա ներկայացուցչի պաշտոնը, Ա. Ա. Հ. -ն)
հաստատվում է կենսաբանական և ախտաբանական նյութի նշված փորձանմուշները (նմուշները) վերցնելու փաստը և դրանց մակնշումը։
Ուղեկցող փաստաթղթի հավելված |
Այն կենդանիների ցանկը, որոնցից վերցվել են կենսաբանական և ախտաբանական նյութի փորձանմուշներ (նմուշներ) հետազոտությունների համար՝
Համարը՝ |
Կենդանու տիրոջ (տիրոջ ներկայացուցչի) մասին տեղեկություններ |
Կենդանու մասին տեղեկություններ |
Հետազոտության արդյունքը | |||||
Ա.Ա.Հ-ն, հասցեն |
նույնականացման համարը (մականունը) |
սեռը |
տարիքը |
մեթոդիկայի անվանումը |
մեթոդիկայի անվանումը |
մեթոդիկայի անվանումը |
մեթոդիկայի անվանումը | |
1 |
||||||||
Ծանոթագրություններ. |
1. Կենդանիների ցանկը տրամադրվում է յուրաքանչյուր սեռատարիքային խմբի համար առանձին։ |
2. Բեռնարկղերի (փորձանոթների) վրա նշվում է կենդանու նույնականացման համարը (մականունը)։ |
_____________________________________ |
________________ |
__________________ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 մայիսի 2023 թվական: