ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 774-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի և Վրաստանի ֆինանսների նախարարության միջև կայանալիք հանդիպումներին և աշխատանքային քննարկումներին մասնակցելու նպատակով 2022 թվականի հուլիսի 7-9-ը Վրաստան գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության անդամների՝ Վրաստան գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում՝ վրացական սահմանին մեքենայի ապահովագրավճարը, կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
04.07.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ վարչապետի N 774-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ՎՐԱՍՏԱՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
| Տ. Խաչատրյան | - ՀՀ ֆինանսների նախարար (07.07.2022 թ.-08.07.2022 թ.) | |
| Ռ. Բադասյան | - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ | |
| Վ. Հովհաննիսյան | - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ (07.07.2022 թ.- 08.07.2022 թ.) | |
| Օ. Ալավերդյան | - ՀՀ ֆինանսների նախարարության եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետ (07.07.2022 թ.- 08.07.2022 թ.) | |
| Կ. Ալավերդյան | - ՀՀ ֆինանսների նախարարության հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման, հաշվետվությունների մշտադիտարկման վարչության պետ (07.07.2022 թ.-08.07.2022 թ.) | |
| Ա. Կարապետյան | - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսային հսկողության վարչության պետ | |
| Ն. Զեյնալյան | - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի օգնական | |
| Խ. Բդոյան | - ՀՀ ֆինանսների նախարարության ծրագրերի իրականացման վարչության ֆինանսատնտեսական բաժնի աշխատակից (07.07.2022 թ.-08.07.2022 թ.) | |
| Վ. Բադալյան | - ՀՀ ֆինանսների նախարարության ծրագրերի իրականացման վարչության ֆինանսատնտեսական բաժնի աշխատակից (07.07.2022 թ.-08.07.2022 թ.) | |
| Հ. Վարդերեսյան | - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի գնումների կազմակերպման և վարչատնտեսական ապահովման վարչության վարչատնտեսական բաժնի աշխատակից | |
| Ա. Մելքոնյան | - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի գնումների կազմակերպման և վարչատնտեսական ապահովման վարչության վարչատնտեսական բաժնի աշխատակից |
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
|
04.07.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |