ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 դեկտեմբերի 2022 թվականի |
թիվ 164 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2021 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 22 որոշման, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2022 թվականի մայիսի 23-ի թիվ 3 որոշման հիման վրա, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2015 թվականի մայիսի 28-ի թիվ 33 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ծառայությունների միասնական շուկայի գործունեությունն ապահովելու հարցերով աշխատանքային խմբի մասին» հիմնադրույթի 6-րդ կետին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի փետրվարի 12-ի թիվ 16 որոշմամբ հաստատված՝ «Ծառայությունների այն ոլորտների (ենթաոլորտների) հարցերով աշխատանքային խմբերի մասին, որոնց մասով Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ծառայությունների միասնական շուկայի ձևավորումն իրականացվելու է ազատականացման պլաններին համապատասխան (անցումային շրջանի ընթացքում)» հիմնադրույթի 6-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի փետրվարի 12-ի «Ծառայությունների այն ոլորտների (ենթաոլորտների) հարցերով աշխատանքային խմբերի մասին, որոնց մասով Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ծառայությունների միասնական շուկայի ձևավորումն իրականացվելու է ազատականացման պլաններին համապատասխան (անցումային շրջանի ընթացքում)» թիվ 16 որոշման 1-ին կետի «ա» ենթակետը «1-4» թվանշաններից հետո լրացնել «, 22-26» թվանշաններով։
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով անդամ (նախարար) Բակիտժան Աբդիրի Սագինտաևին նշանակել հետևյալ աշխատանքային խմբերի ղեկավար՝
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2015 թվականի մայիսի 28-ի թիվ 33 որոշմամբ ստեղծված՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ծառայությունների միասնական շուկայի գործունեությունն ապահովելու հարցերով աշխատանքային խումբ.
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի փետրվարի 12-ի թիվ 16 որոշման 1-ին կետի «ա»-«թ» ենթակետերում նշված աշխատանքային խմբեր։
3. Ուժը կորցրած ճանաչել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի մայիսի 18-ի թիվ 58 որոշման 1-ին կետը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ս. Ժումանգարին |
Ա. Կասիմալիև |
Ա. Օվերչուկ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 մայիսի 2023 թվական: