ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 հոկտեմբերի 2023 թվականի N 1788-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի N 663-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մայիսի 4-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՍԻ ԷՆ ՍԻ ՄԵՏԱԼ ՄԱՆՈՒՖԱԿԹՈՒՐԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 663-Ա որոշմամբ հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 2-րդ կետի «Անվանումը» սյունակի «Խառատային թվածրագրային հաստոց» բառերը փոխարինել «Հորիզոնական միաիլային խառատային հաստոց թվային ծրագրային կառավարմամբ» բառերով.
2) 2-րդ կետի «Տեխնիկական բնութագիրը» սյունակի «TC-46, 2 axis» բառերը փոխարինել «CNC Turning Milling Lathe with 3-jaw Chuck and power Tool Turret with Y-axis, without Tailstock (with Syntec controller) (կրճատ տեխնիկական բնութագիրը TC-46)» բառերով.
3) 3-րդ կետի «Անվանումը» սյունակի «Ֆրեզերային թվածրագրային հաստոց» բառերը փոխարինել «Ֆրեզերային հաստոց թվային ծրագրային կառավարմամբ» բառերով.
4) 3-րդ կետի «Տեխնիկական բնութագիրը» սյունակի «TC-855, 5 axis» բառերը փոխարինել «5 axis CNC Milling Machine with Syntec Controller TC-855 (կրճատ տեխնիկական բնութագիրը TC-855)» բառերով.
5) 4-րդ կետի «ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը» սյունակի «8458114109» թիվը փոխարինել «8458114900» թվով.
6) 4-րդ կետի «Անվանումը» սյունակի «Խառատային թվածրագրային հաստոց» բառերը փոխարինել «Հորիզոնական երկու իլային խառատային հաստոց թվային ծրագրային կառավարմամբ» բառերով.
7) 4-րդ կետի «Տեխնիկական բնութագիրը» սյունակի «TCK550» բառերը փոխարինել «Dual Spindle CNC Turning Milling Lathe with 3-jaw Chuck and power Turret with Y-axis (կրճատ տեխնիկական բնութագիրը TCK-550)» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
19.10.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|