ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 փետրվարի 1993 թվականի N 30
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-Ի «ՊԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄՈՒԾՈՒՄՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՄԱՆԱԳՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հայաստանի Հանրապետության նախագահի 1993 թվականի հունվարի 25-ի «Պետական սոցիալական ապահովագրության մուծումների դրույքաչափերի մասին» հրամանագրով բոլոր գործատուների համար 1993 թվականի հունվարի 1-ից սահմանված պետական սոցիալական ապահովագրության մուծումները 37 տոկոս աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների ընդհանուր գումարի նկատմամբ բաշխվում են հետևյալ հարաբերակցությամբ` աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների ընդհանուր գումարի 35 տոկոսը փոխանցվում է Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդ, իսկ 2 տոկոսը` Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության ֆոնդ:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հունվարի 24-ի N 52 որոշման 4-րդ կետի 1-ին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Սահմանել, որ մինչև 17 տարեկան (սովորող և կրթաթոշակ չստացող մինչև 18 տարեկան) երեխաների, մինչև երեխայի երկու տարին լրանալը նրան խնամելու համար մասնակի վճարովի արձակուրդում գտնվելու դեպքում, ինչպես նաև գործազուրկի կարգավիճակ ստացած և մինչև երկու տարեկան երեխա ունեցող մայրերին երեխային խնամելու համար տրվող նպաստները վճարվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին»:
3. (կետն ուժը կորցրել է 28.02.96 N 64)
4. Պետական սոցիալական ապահովագրության մուծումների կատարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում ապահովադիրներից գանձվում է տույժ ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար` ժամանակին չվճարված ապահովագրական մուծման գումարի, ներառյալ ժամանակին չվճարված յուրաքանչյուր օրվա համար հաշվարկված տույժի գումարի 0,5 տոկոսի չափով:
(4-րդ կետը լրաց. 26.10.94 N 505)
5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հունվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության նախագահի 1992 թվականի հունվարի 4-ի «Պետական սոցիալական ապահովագրության մուծումների դրույքաչափի և կենսաթոշակների նվազագույն չափի մասին» և «Երեխաների համար տրվող նպաստների միասնական համակարգ սահմանելու մասին» հրամանագրի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 52 որոշման 2-րդ կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հունվարի 24-ի N 52 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 156 որոշումը:
(նախքինում 4-րդ կետ)
Հայաստանի Հանրապետության վարչապետԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. բԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՔՈԹԱՆՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
12.08.1998, N 493 | 13.09.1998, N 30 | |
28.02.1996, N 64 | 01.01.1996, N 30 | |
26.10.1994, N 505 | 26.10.1994, N 30 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|