ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2024 թվականի մայիսի 22-ին
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Քաղաքացիական ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-205-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածում՝
1) 5-րդ մասը «քարտուղարը» բառից հետո լրացնել «(բացառությամբ Հաշվեքննիչ պալատի գլխավոր քարտուղարի)» բառերով.
2) 6-րդ մասը «անձնագիրը» բառից հետո լրացնել «, բացառությամբ Հաշվեքննիչ պալատի կողմից հաստատվող պաշտոնի անձնագրերի» բառերով.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին մասով.
«6.1. Հաշվեքննիչ պալատի գլխավոր քարտուղարը Հաշվեքննիչ պալատի քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը և պաշտոնների անձնագրերը քաղաքացիական ծառայության գրասենյակ ներկայացնում է Հաշվեքննիչ պալատի կողմից հաստատվելուց հետո՝ ի գիտություն:»:
Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասը «համաձայնությամբ» և «հետո» բառերից հետո լրացնել «(բացառությամբ Հաշվեքննիչ պալատի)» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2024 թ. հունիսի 7 Երևան ՀՕ-248-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունիսի 2024 թվական: