«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
28 դեկտեմբերի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 դեկտեմբերի 2006 թվականի N 1841-Ն
ԲԺՇԿԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐԱԿԱԿԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 2200-Ն որոշման N 1 հավելվածի 228-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել բժշկական ծառայությունների որակական և տեխնիկական չափորոշիչների մշակման ժամանակացույցը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` ապահովել սույն որոշման հավելվածով նախատեսված բժշկական ծառայությունների որակական և տեխնիկական չափորոշիչների մշակման ու հաստատման գործընթացը` ըստ հաստատված ժամանակացույցի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
|
|
Հավելված |
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց
ԲԺՇԿԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐԱԿԱԿԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ
| NN ը/կ |
Չափորոշիչները | Կատարողը | Մշակման ժամկետը |
| 1. | Անեսթեզիոլոգիայի ոլորտ | ՀՀ առողջապահության նախարարություն | 2007 թ. |
| 2. | Նարկոլոգիայի ոլորտ | ՀՀ առողջապահության նախարարություն | 2007-2008 թթ. |
| 3. | Առողջության առաջնային պահպանման ոլորտ | ՀՀ առողջապահության նախարարություն | 2007-2008 թթ. |
| 4. | Երեխայի առողջության պահպանման ոլորտ | ՀՀ առողջապահության նախարարություն | 2007-2008 թթ. |
| 5. | Մանկաբարձագինեկոլոգիական օգնության կազմակերպման ոլորտ | ՀՀ առողջապահության նախարարություն | 2007-2008 թթ. |
| 6. | Ուրոլոգիայի ոլորտ | ՀՀ առողջապահության նախարարություն | 2007-2008 թթ. |
| 7. | Սրտաբանության ոլորտ | ՀՀ առողջապահության նախարարություն | 2007-2008 թթ. |
| 8. | Հոգեկան առողջության ոլորտ | ՀՀ առողջապահության նախարարություն | 2007-2009 թթ. |
| 9. | Վերականգնողաբանության և ֆիզիոթերապիայի ոլորտ | ՀՀ առողջապահության նախարարություն | 2008-2009 թթ. |
| 10. | Նյարդաբանության ոլորտ | ՀՀ առողջապահության նախարարություն | 2008-2009 թթ. |
| 11. | Ուռուցքաբանության ոլորտ | ՀՀ առողջապահության նախարարություն | 2008-2009 թթ. |
| 12. | Որովայնային վիրաբուժության ոլորտ | ՀՀ առողջապահության նախարարություն | 2009-2010 թթ. |
| 13. | Նյարդավիրաբուժության ոլորտ | ՀՀ առողջապահության նախարարություն | 2009-2010 թթ. |
| 14. | Արյունաբանության ոլորտ | ՀՀ առողջապահության նախարարություն | 2010-2011 թթ. |
| 15. | Աղեստամոքսային համակարգի հիվանդությունների ոլորտ | ՀՀ առողջապահության նախարարություն | 2010-2011 թթ. |
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |