ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2024 թվականի փետրվարի 28-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2013 թվականի դեկտեմբերի 5-ի Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 3-րդ հոդվածի 1.2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1.2. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության վարչական ակտերը, ինչպես նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 123.4-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական ակտերը կարող են վիճարկվել դատական կարգով միայն վարչական կարգով բողոքարկվելուց (գանգատարկվելուց) հետո:»:
Հոդված 2. Օրենսգրքի 117-րդ հոդվածում՝
1) 1.1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1.1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 124.7-րդ և 137.4-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննությունը՝ անկախ ներկայացված հայցատեսակից, իրականացվում է գրավոր ընթացակարգով:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.2-րդ մասով.
«1.2. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության դեմ ներկայացվող հայցադիմումների քննությունը՝ անկախ ներկայացված հայցատեսակից, իրականացվում է գրավոր ընթացակարգով:»:
Հոդված 3.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հուլիսի 1-ից:
2. Սույն օրենքի 1-ին հոդվածը տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կատարված իրավախախտումներից բխող իրավահարաբերությունների վրա:
3. Սույն օրենքի 2-րդուղղ. հոդվածը տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ներկայացված հայցադիմումների քննության կապակցությամբ իրականացվող դատավարական գործողությունների վրա:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2024 թ. մարտի 25 Երևան ՀՕ-98-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 մարտի 2024 թվական: