ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2024 թվականի փետրվարի 29-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետը «ունեցող» բառից հետո լրացնել «կամ այդպիսի գործառույթներ չունեցող» բառերով:
Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 6.1-ին մասը «ունեցող» բառից հետո լրացնել «կամ այդպիսի գործառույթներ չունեցող» բառերով:
Հոդված 3. Օրենքի 16-րդ հոդվածի 5.1-ին մասը «ունեցող» բառից հետո լրացնել «կամ այդպիսի գործառույթներ չունեցող» բառերով:
Հոդված 4. Օրենքի 3-րդ հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 38.1-ին և 38.2-րդ կետերով.
«38.1 |
9 / 7 |
2.50 |
2.57 |
2.64 |
2.72 |
2.80 |
2.88 |
2.96 |
38.2 |
9 / 6 |
2.44 |
2.50 |
2.57 |
2.64 |
2.72 |
2.80 |
2.88»: |
Հոդված 5.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերում անհրաժեշտ փոփոխությունները և լրացումներն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 90 օրացուցային օրվա ընթացքում:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2024 թ. մարտի 21 Երևան ՀՕ-90-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 մարտի 2024 թվական: