ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2024 թվականի փետրվարի 7-ին
«ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պաշտպանության մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-196-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 20-րդ հոդվածի 3-րդ մասը «Բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովները» բառերից հետո լրացնել «կամ անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովները» բառերով, իսկ նույն մասի «հաշմանդամության խումբ տրված» բառերը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված» բառերով:
Հոդված 2. Օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասում՝
1) 5-րդ կետը «առաջին խմբի հաշմանդամություն ունեցող» բառերից հետո լրացնել «կամ ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակում ունեցող» բառերով, «առաջին խմբի հաշմանդամություն» բառերից հետո՝ «կամ ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակում» բառերով.
2) 7-րդ կետը «առաջին խմբի հաշմանդամություն ունեցող» բառերից հետո լրացնել «կամ ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակում ունեցող» բառերով:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2024 թ. մարտի 1 Երևան ՀՕ-79-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 մարտի 2024 թվական: