ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2024 թվականի փետրվարի 28-ին
«ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» 1998 թվականի դեկտեմբերի 2-ի ՀՕ-265 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածի 3-րդ մասում, 7-րդ հոդվածում, 10-րդ հոդվածի 2-րդ մասում, 12-րդ հոդվածի 1-ին մասի «ժ» կետում, 14-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետում «սույն օրենքի 4.1-ին գլխով» բառերը փոխարինել ««Հանրային առողջապահության մասին» օրենքի 6-րդ գլխով» բառերով:
Հոդված 2. Օրենքի 4.1-ին գլուխն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2024 թ. մարտի 25 Երևան ՀՕ-116-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 մարտի 2024 թվական: