ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2024 թվականի փետրվարի 7-ին
«ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Դատախազության մասին» 2017 թվականի նոյեմբերի 17-ի ՀՕ-198-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 65-րդ հոդվածի 1-ին մասից և 66-րդ հոդվածի 4-րդ մասից հանել «կամ խեղման» բառերը։
Հոդված 2. Օրենքի 66-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 3-րդ կետի «հաշմանդամության» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու» բառերով.
2) 4-րդ մասի «հաշմանդամ դառնալու» բառերը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու» բառերով, իսկ «սահմանափակում ունեցող հաշմանդամ» բառերը՝ «սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ» բառերով:
Հոդված 3. Օրենքում գործածվող՝ պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ ստացած վնասվածքի դեպքում սահմանված դրույթների գործողությունները տարածվում են նաև մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ խեղում ստանալու դեպքերի վրա։
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2024 թ. մարտի 1 Երևան ՀՕ-80-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 մարտի 2024 թվական: