ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հուլիսի 2012 թվականի |
թիվ 59 |
քաղ. Մոսկվա |
«ՔՍԱՆՅՈՒԹԵՐԻՆ, ՅՈՒՂԵՐԻՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՀԵՂՈՒԿՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» 2011 թվականի նոյեմբերի 18-ի պայմանագրի 3-րդ հոդվածին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Ընդունել «Քսանյութերին, յուղերին և հատուկ հեղուկներին ներկայացվող պահանջների մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգը (ՄՄ ՏԿ 030/2012) (կցվում է)։
2. Սահմանել, որ «Քսանյութերին, յուղերին և հատուկ հեղուկներին ներկայացվող պահանջների մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգը (ՄՄ ՏԿ 030/2012) ուժի մեջ է մտնում 2014 թվականի մարտի 1-ից։
3. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Բելառուսի Հանրապետությունից
Ս. Ռումաս |
Ղազախստանի Հանրապետությունից
Կ. Կելիմբետով |
Ռուսաստանի Դաշնությունից
Ի. Շուվալով |
ԸՆԴՈՒՆՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 20-ի թիվ 59 որոշմամբ |
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ
________________________________________________________
ՄՄ ՏԿ 030/2012
Քսանյութերին, յուղերին և հատուկ հեղուկներին ներկայացվող պահանջների մասին
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
Նախաբան
Հոդված 1. Կիրառության ոլորտը
Հոդված 2. Սահմանումները
Հոդված 3. Շուկայում արտադրանքի շրջանառության կանոնները
Հոդված 4. Անվտանգության պահանջները
Հոդված 5. Համապատասխանության ապահովումը
Հոդված 6. Համապատասխանության հաստատումը
Հոդված 7. Մաքսային միության անդամ պետությունների շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով մակնշումը
Հոդված 8. Պաշտպանության մասով վերապահում
Հավելված 1 «Քսանյութերի, յուղերի և հատուկ հեղուկների նկատմամբ պահանջների մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 030/2012)
Հավելված 2 «Քսանյութերին, յուղերին և հատուկ հեղուկներին ներկայացվող պահանջների մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 030/2012)
Հավելված 3 «Քսանյութերին, յուղերին և հատուկ հեղուկներին ներկայացվող պահանջների մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 030/2012)
Հավելված 4 «Քսանյութերին, յուղերին և հատուկ հեղուկներին ներկայացվող պահանջների մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 030/2012)
ՆԱԽԱԲԱՆ
Մաքսային միության սույն Տեխնիկական կանոնակարգը (այսուհետ՝ Տեխնիկական կանոնակարգ) մշակվել է «Բելառուսի Հանրապետությունում, Ղազախստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում տեխնիկական կանոնակարգման միասնական սկզբունքների և կանոնների մասին» 2010 թվականի նոյեմբերի 18-ի համաձայնագրին համապատասխան։
Սույն Տեխնիկական կանոնակարգը մշակվել է Մաքսային միության միասնական մաքսային տարածքում կիրառման և կատարման համար պարտադիր միասնական պահանջներ սահմանելու նպատակով քսանյութերի, յուղերի և հատուկ հեղուկների, բանեցրած քսանյութերի, նյութերի և հատուկ հեղուկների և արտադրանքի կենսական պարբերաշրջանի փուլերում բանեցրած արտադրանքի վերամշակման (ուտիլիզացման) արդյունքում ստացված արդյունքների նկատմամբ, որոնք դրվում են շրջանառության մեջ Մաքսային միության միասնական մաքսային տարածքում։
Եթե քսանյութերի, յուղերի և հատուկ հեղուկների, բանեցրած արտադրանքի վերամշակման (ուտիլիզացման) հետևանքով ստացված արդյունքների վերաբերյալ ընդունվեն Մաքսային միության այլ տեխնիկական կանոնակարգեր, ապա քսանյութերը, յուղերը և հատուկ հեղուկները, բանեցրած արտադրանքի վերամշակման (ուտիլիզացման) հետևանքով ստացված արդյունքները պետք է համապատասխանեն Մաքսային միության այն տեխնիկական կանոնակարգերի պահանջներին, որոնց գործողությունը տարածվում է դրանց վրա։
Հոդված 1. ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ
1.1. Սույն Տեխնիկական կանոնակարգով սահմանվում են քսանյութերի, յուղերի և հատուկ հեղուկների (այսուհետ՝ արտադրանք), բանեցրած քսանյութերի, յուղերի և հատուկ հեղուկների (այսուհետ՝ բանեցրած արտադրանք), բանեցրած արտադրանքի վերամշակման հետևանքով ստացված արդյունքների նկատմամբ պահանջները՝ մարդու կյանքի և առողջության, գույքի, շրջակա միջավայրի, կենդանիների և բույսերի կյանքի և (կամ) առողջության պաշտպանության, սպառողներին (օգտագործողներին) մոլորության մեջ գցող գործողություններից զերծ պահելու, ինչպես նաև ռեսուրսախնայողության նպատակով։
Սույն Տեխնիկական կանոնակարգը տարածվում է՝
ա) քսանյութերի վրա, այդ թվում՝
– օրգանական ծագման քսանյութերի վրա՝ ներառյալ.
1) շարժիչային յուղերը (ունիվերսալ, կարբյուրատորային, դիզելային, ավիացիոն մխոցային շարժիչների համար),
2) փոխհաղորդակի յուղերը,
3) հիդրավլիկ յուղերը,
4) արդյունաբերական յուղերը,
5) կոմպրեսորային յուղերը,
6) տուրբինային յուղերը,
7) հակաքայքայիչ յուղերը,
8) էլեկտրամեկուսիչ յուղերը,
9) հիմնական յուղերը։
– պլաստիկ քսուքների վրա,
բ) հատուկ հեղուկների վրա՝
– սառեցնող հեղուկների վրա (ներառյալ քսուքասառեցնող հեղուկները),
– արգելակման հեղուկների վրա,
գ) բանեցրած արտադրանքի վրա։
1.2. Արտադրանքի՝ շրջանառության մեջ դնելու, շրջանառության, օգտագործման (շահագործման) և վերամշակման (ուտիլիզացման) ընթացքում ծագող հիմնական վտանգավոր գործոններ (ռիսկեր) են համարվում՝
արտադրանքի հրդեհավտանգավորությունը,
սահմանված նորմերը գերազանցող քանակությամբ ջրի և մեխանիկական խառնուրդների պարունակությունը,
բանեցրած արտադրանքի բնապահպանական ազդեցությունը՝ վերջինս շրջակա միջավայր ընկնելու դեպքում,
մարդու օրգանիզմի վրա վնասակար ազդեցությունը։
1.3. Սույն Տեխնիկական կանոնակարգը տարածվում է Մաքսային միության միասնական մաքսային տարածքում շրջանառության մեջ դրվող, շրջանառության մեջ գտնվող արտադրանքի և բանեցրած արտադրանքի վրա։
1.4. Սույն Տեխնիկական կանոնակարգը չի տարածվում հետևյալ արտադրանքի վրա`
պետական պաշտպանական պատվերով մատակարարվող արտադրանք,
Մաքսային միության միասնական մաքսային տարածքի սահմաններից դուրս արտահանելու համար մատակարարվող արտադրանք,
պետական նյութական պահուստի պահպանությունն ապահովող կազմակերպություններում պահպանության վերցված արտադրանք,
բուսական և կենդանական ծագման յուղեր,
քարածխային խեժի բարձր ջերմային թորման արդյունքում ստացված յուղեր (այդ թվում՝ կրեոզոտային յուղերը),
սույն Տեխնիկական կանոնակարգի 2–րդ հոդվածում սահմանված «յուղ», «քսանյութ», «հատուկ հեղուկ» հասկացությունների տակ չդասվող արտադրանք,
օծանելիքակոսմետիկական արտադրանքի, բժշկական նշանակության արտադրատեսակների և դեղամիջոցների պատրաստման համար կիրառվող յուղեր։
Հոդված 2. ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐԸ
Սույն Տեխնիկական կանոնակարգում կիրառվում են հետևյալ եզրույթները և դրանց սահմանումները.
արտադրանքի անվտանգություն՝ մարդու կյանքին, առողջությանը, շրջակա միջավայրին, այդ թվում՝ բուսական և կենդանական աշխարհին վնաս հասցնելու հետ կապված անթույլատրելի ռիսկի բացակայությունը՝ հաշվի առնելով վտանգավոր գործոնի իրացման հավանականության և դրա հետևանքների ծանրության աստիճանի համակցությունը.
շրջանառության մեջ դնել՝ արտադրանքի սկզբնական անցումը պատրաստողից (ներմուծողից) վաճառողին և (կամ) սպառողին.
արտադրանքի նույնականացում՝ արտադրանքն ուղեկցող փաստաթղթերում նշված բնութագրերի՝ համապատասխանության պարտադիր հավաստման համար ներկայացված արտադրանքի բնութագրերի հետ նույնական լինելու հաստատումը.
բանեցրած արտադրանքի նույնականացում՝ բանեցրած արտադրանքի՝ այս կամ այն տեսակի թափոնների շարքին պատկանելիության որոշումը և դրա վտանգավոր, ռեսուրսային, տեխնոլոգիական և այլ բնութագրերի մասին տվյալների հաստատումը.
պատրաստող՝ իրավաբանական, այդ թվում՝ օտարերկրյա իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որն իր անունից և (կամ) հանձնարարությամբ իրականացնում է արտադրանքի պատրաստում և իրացում, պատասխանատվություն է կրում սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջներին դրա համապատասխանության համար.
ներմուծող՝ Մաքսային միության անդամ պետության ռեզիդենտ, որը Մաքսային միության անդամ պետության ոչ ռեզիդենտի հետ կնքել է արտադրանքի (բանեցրած արտադրանքի) փոխանցման մասին արտաքին առևտրային պայմանագիր, իրականացնում է այդ արտադրանքի (բանեցրած արտադրանքի) պահպանումն ու իրացումը (մեծածախ և (կամ) մանրածախ առևտուրը) և պատասխանատվություն է կրում սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջներին դրա համապատասխանության համար.
կենսական պարբերաշրջան՝ շրջանառության մեջ դնելու, շրջանառության, օգտագործման (շահագործման) և վերամշակման (ուտիլիզացման) ժամանակ արտադրանքի վիճակի փուլերը (ստադիաները).
արտադրանքի մակնիշ՝ արտադրանքի բառային և (կամ) տառային, թվային նշագիրը.
յուղ՝ նավթային կամ սինթետիկ (կիսասինթետիկ) ծագում ունեցող հեղուկ, որն օգտագործվում է որպես քսանյութ և (կամ) հատուկ հեղուկ.
հակաքայքայիչ յուղեր՝ սև և գունավոր մետաղները քայքայումից ժամանակավորապես պաշտպանելու համար կիրառվող յուղերը.
հիմնական յուղեր՝ ապրանքային քսայուղեր ստանալու համար որպես հումք կիրառվող յուղերը.
արդյունաբերական յուղեր՝ մեքենաներում և արդյունաբերական սարքավորումների մեխանիզմներում կիրառվող քսայուղերը.
կոմպրեսորային յուղեր՝ մխոցավոր և պտտական կոմպրեսորների համար կիրառվող քսանյութերը.
շարժիչային յուղ՝ ներքին այրման մխոցավոր շարժիչների համար կիրառվող քսայուղերը.
փոխհաղորդակի յուղեր՝ տարբեր մեքենաների և մեխանիզմների փոխհաղորդիչ ագրեգատներին քսելու համար կիրառվող յուղերը.
տուրբինային յուղեր՝ քսայուղեր, որոնք կիրառվում են հետևյալ տուրբոագրեգատներին քսելու համար՝ գոլորշային գազային տուրբիններ, տուրբակոմպրեսորային մեքենաներ, հիդրոտուրբիններ, նավային շոգետուրբինային կայանքներ.
էլեկտրամեկուսիչ յուղեր՝ յուղեր, որոնք կիրառվում են հետևյալ էլեկտրական ապարատների և սարքվածքների մեկուսացման և սառեցման համար՝ տրանսֆորմատորներ, կոնդենսատորներ, մալուխներ.
շուկայում արտադրանքի շրջանառություն՝ պատրաստողից սպառողին (օգտագործողին) արտադրանքի տեղաշարժի փուլերը, որոնք անցնում է արտադրանքը շրջանառության մեջ դրվելուց հետո.
բանեցրած արտադրանքի շրջանառություն՝ բանեցրած արտադրանքի հավաքման և վերամշակման (ուտիլիզացման) փուլերը.
բանեցրած արտադրանք՝ բանեցրած քսանյութեր, բանեցրած յուղեր և բանեցրած հատուկ հեղուկներ, որոնք կորցրել են շահագործական հատկանիշները, այդ թվում՝ աշխատանքային համակարգերից միաձուլվածները, որոնք դասակարգվում են որպես թափոններ և ենթակա են վերամշակման (ուտիլիզացման)՝ քսանյութեր, յուղեր և հատուկ հեղուկներ ստանալու նպատակով.
արտադրանքի խմբաքանակ՝ մեկ մակնիշի արտադրանքի քանակ, որն ուղեկցվում է որակի մասին մեկ փաստաթղթով (անձնագրով).
քիմիական արտադրանքի անվտանգության անձնագիր՝ հաստատված ձևի փաստաթուղթ, որը պարունակում է քիմիական արտադրանքի վտանգավոր հատկանիշների մասին տեղեկություններ, այդպիսի արտադրանքը պատրաստողների (մատակարարների, ներմուծողների) մասին տեղեկություններ, նախազգուշացման միջոցներ և քիմիական արտադրանքի անվտանգ շրջանառության ապահովման համար անվտանգության պահանջներ.
արտադրանքի (բանեցրած արտադրանքի) որակի անձնագիր՝ փաստաթուղթ, որով սահմանվում է արտադրանքի (բանեցրած արտադրանքի) որակի` լաբորատոր փորձարկումների արդյունքում ստացված ցուցանիշների թվային արժեքների համապատասխանությունը պատրաստողի կողմից տրվող նորմատիվային փաստաթղթերի պահանջներին.
սպառող՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը մտադրություն ունի պատվիրելու կամ ձեռք բերելու, կամ որը պատվիրում, ձեռք է բերում կամ օգտագործում է արտադրանքը բացառապես սեփական կարիքների համար.
վաճառող՝ Մաքսային միության անդամ պետության ռեզիդենտ հանդիսացող իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որն իրականացնում է արտադրանքի մեծածախ (մանրածախ) իրացումը սպառողին (օգտագործողին) և պատասխանատու է սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանող արտադրանքի (բանեցրած արտադրանքի) շուկայում շրջանառության համար.
բանեցրած արտադրանքի հավաքման կետ՝ ճարտարագիտատեխնիկական համալիր, որը նախատեսված է բանեցրած արտադրանքի ընդունման, պահպանման, հաշվառման, նախապատրաստման և բեռնման համար.
բանեցրած արտադրանքի հավաքում՝ բանեցրած արտադրանքը դրա գոյացման վայրերից հանելու հետ կապված գործունեություն՝ դրա հետագա վերամշակման (ուտիլիզացման) համար.
քսանյութ՝ նավթային կամ սինթետիկ ծագման նյութ, որը հեշտացնում է աշխատանքային մակերևույթներին հպվող դետալների շփման գործընթացը, ինչի հետևանքով նվազում է շփման ուժը և մակերևույթի մաշումը.
հատուկ հեղուկ՝ նավթային կամ սինթետիկ ծագման հեղուկ, որը նախատեսված է որպես աշխատանքային մարմին օգտագործելու համար.
բանեցրած արտադրանքի վերամշակում (ուտիլիզացում)՝ բանեցրած արտադրանքի կենսական պարբերաշրջանն ավարտելու գործընթացները՝ նոր արտադրանք ստանալու նպատակով։
Հոդված 3. ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ
3.1. Մաքսային միության միասնական մաքսային տարածք շրջանառության մեջ դրվող արտադրանքը պետք է համապատասխանի սույն Տեխնիկական կանոնակարգի, ինչպես նաև Մաքսային միության տեխնիկական այլ կանոնակարգերի պահանջներին, որոնց գործողությունը տարածվում է դրա վրա:
3.2. Թույլատրվում է այն արտադրանքի շրջանառության մեջ դնելը և շրջանառությունը, որի համապատասխանությունը սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջներին հաստատվել է։
3.3. Սույն Տեխնիկական կանոնակարգը կիրառելու նպատակով քսանյութերի, յուղերի և հատուկ հեղուկների նույնականացումը կատարվում է փաստաթղթերի համաձայն։ Որպես փաստաթղթեր կարող են օգտագործվել տեխնիկական փաստաթղթերը, և (կամ) որակի անձնագրերը, փորձարկումների մասին արձանագրությունները և (կամ) մատակարարման պայմանագրերը և (կամ) բնութագրերը, և (կամ) պիտակները և (կամ) անոտացիաները և արտադրանքը բնութագրող այլ փաստաթղթերը։ Յուղերը, քսանյութը և հատուկ հեղուկները բնութագրող հատկանիշ է համարվում արտադրանքը որպես քսանյութ կամ հատուկ հեղուկ օգտագործելը։
Բանեցրած արտադրանքի նույնականացումը կատարվում է հետևյալ հատկանիշներով՝
նախատեսված է բացառապես վերամշակման (ուտիլիզացման) համար՝ ապրանքային նավթամթերք ստանալու նպատակով.
ստացվել է արտադրանքն ուղիղ նշանակությամբ օգտագործելու արդյունքում.
օգտագործվում է որպես ելքային հումք՝ ապրանքային նավթամթերք ստանալու համար։
3.4. Շրջանառության մեջ դրվող և (կամ) շրջանառության մեջ գտնվող քսանյութերի, յուղերի և հատուկ հեղուկների յուրաքանչյուր խմբաքանակ պետք է ուղեկցվի արտադրանքի որակի անձնագրով։
Որակի անձնագիրը պետք է պարունակի՝
արտադրանքի անվանումը, մակնիշի նշագիրը և նպատակային նշանակությունը.
պատրաստողի (պատրաստողի կողմից լիազորված անձի) կամ ներմուծողի, կամ վաճառողի անունը, նրա ապրանքանշանը (առկայության դեպքում), գտնվելու վայրը (երկրի նշումով), նրա հետ կապ հաստատելու համար տեղեկությունները.
արտադրանքի անվտանգության ցուցանիշների նորմատիվային արժեքները՝ սույն Տեխնիկական կանոնակարգին կից 1–ին հավելվածին համապատասխան, և փորձարկումների փաստացի արդյունքները.
այն փաստաթղթի նշագիրը, որին համապատասխան արտադրանքն արտադրվում է (առկայության դեպքում).
արտադրանքի ցուցանիշների նորմատիվային արժեքները, որոնք սահմանված են այն նորմատիվային փաստաթղթում, որին համապատասխան արտադրանքն արտադրվել է, և փորձարկումների փաստացի արդյունքները.
պահպանման ժամկետները և պայմանները.
պատրաստման ամսաթիվը (ամիսը, տարին).
խմբաքանակի համարը.
անձնագրի համարը.
անձնագիրը ձևակերպած անձի ստորագրությունը։
3.5. Արտադրանքը պետք է ունենա քիմիական արտադրանքի անվտանգության անձնագիր (այսուհետ՝ անվտանգության անձնագիր)։
3.6. Վաճառողը պարտավոր է սպառողի պահանջով սպառողին ներկայացնել որակի անձնագրի պատճենը և (կամ) անվտանգության անձնագրի պատճենը։
3.7. Որակի անձնագիրը և անվտանգության անձնագիրը լրացվում են ռուսերենով և (կամ) Մաքսային միության այն անդամ պետության պետական լեզվով, որի տարածքում իրացվելու է տվյալ արտադրանքը։
3.8. Բանեցրած արտադրանքին ներկայացվող պահանջները։
3.8.1. Բանեցրած արտադրանքը ենթակա է հանձնման բանեցրած արտադրանքի հավաքման կետեր հետագա վերամշակման (ուտիլիզացման) համար նախապատրաստելու նպատակով։
Բանեցրած արտադրանքի պահպանումն իրականացվում է ըստ մակնիշների կամ խմբերի՝ սույն Տեխնիկական կանոնակարգի 2–րդ հավելվածի համաձայն։
3.8.2. Բանեցրած արտադրանքը, որը բանեցրած արտադրանքի հավաքման կետերից մատակարարվում է վերամշակման (ուտիլիզացման), կամ որը նախապատրաստվել է ինքնուրույն վերամշակման (ուտիլիզացման) բանեցրած արտադրանքն արտադրող կազմակերպության կողմից պետք է ուղեկցվի որակի անձնագրով և համապատասխանի սույն Տեխնիկական կանոնակարգի 3–րդ հավելվածում սահմանված պահանջներին։ Սույն Տեխնիկական կանոնակարգի 3–րդ հավելվածում սահմանված սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջները չեն տարածվում բանեցրած արտադրանքի հավաքման կետեր հանձնվող բանեցրած արտադրանքի վրա։
3.8.3. Բանեցրած արտադրանքը շրջանառելիս արգելվում է՝
ընդհանուր օգտագործման ջրավազաններ, հողի վրա և կոյուղու ցանցեր արտանետելը (լցնելը),
կենցաղային և արդյունաբերական թափոնների համար նախատեսված պոլիգոններ դուրս հանելը հետագայում թաղելու համար,
նավթի (գազային կոնդենսատի), բենզինի, կերոսինի, վառելանյութի (դիզելային, նավային, կաթսաների և վառարանների վառելանյութի, մազութի) հետ խառնելը՝ էներգիական կայանքների համար նախատեսված վառելանյութ ստանալու նպատակով՝ բացառությամբ Մաքսային միության անդամ պետությունների իրավասու մարմինների կողմից թույլատրված դեպքերի բնօգտագործման և շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում,
հալոգենօրգանական միացություններ պարունակող արտադրանքի հետ խառնելը,
որպես հակաադգեզիոն նյութեր և շինարարական նյութերի ներծծման համար նյութեր կիրառելը։
3.8.4. Բանեցրած արտադրանքի հավաքման և ուտիլիզացման գծով գործունեությունը իրականացվում է Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան։
Հոդված 4. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
4.1. Բանեցրած արտադրանքի վերամշակման (ուտիլիզացման) արդյունքում ստացված արտադրանքը և մթերքը (բանեցրած արտադրանքի վերամշակման (ուտիլիզացման) արդյունքում ստացված քսանյութերը, յուղերը և հատուկ հեղուկները) պետք է համապատասխանեն սույն Տեխնիկական կանոնակարգի 1–ին հավելվածում նշված պահանջներին։
4.2. Փաթեթավորված արտադրանքը պետք է լինի մակնշված։ Մակնշումը պետք է պարունակի՝
պատրաստողի անվանումը և գտնվելու վայրը (իրավաբանական հասցեն՝ ներառյալ երկիրը), նրա ապրանքանշանը (առկայության դեպքում),
արտադրանքի անվանումը, մակնիշի նշագիրը և նպատակային նշանակությունը,
այն փաստաթղթի նշագիրը, որին համապատասխան արտադրվում է (առկայության դեպքում),
պահպանման ժամկետը և պայմանները,
պատրաստման ամսաթիվը,
խմբաքանակի համարը,
նույնականացման շտրիխ կոդը (անհրաժեշտության դեպքում)։
4.3. Այն արտադրանքը, որը կարող է վնասակար ազդեցություն ունենալ մարդու առողջության, շրջակա միջավայրի վրա, ունի հրդեհավտանգ հատկանիշներ, պետք է ունենա համապատասխան նախազգուշական մակնշում։
4.4. Մակնշումը պետք է շարադրված լինի Մաքսային միության այն անդամ պետության պաշտոնական և պետական լեզվով, որի տարածքում տվյալ արտադրանքը իրացվում է սպառողին՝ Մաքսային միության անդամ պետության (պետությունների) օրենսդրության (օրենսդրությունների) մեջ համապատասխան պահանջների առկայության դեպքում՝ բացառությամբ պատրաստողի անվանման և արտադրատեսակի անվանման, ինչպես նաև գրանցված ապրանքանիշի մեջ մտնող այլ տեքստի։ Օտար լեզուների հավելյալ օգտագործումը թույլատրվում է պարունակությունը տեքստի հետ լիովին նույնական լինելու դեպքում։
4.5. Մակնշումը պետք է լինի հստակ ու ընթեռնելի, կատարված այնպիսի եղանակով, որով ապահովվում է դրա պահպանությունը փաթեթավորված արտադրանքի վրա և պաշտպանությունը արտաքին միջավայրի ներգործությունից։
4.6. Չփաթեթավորված արտադրանքը մատակարարելիս դրա մասին տեղեկությունները տրվում են որակի անձնագրում:
Հոդված 5. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
5.1. Սույն Տեխնիկական կանոնակարգին արտադրանքի համապատասխանությունը ապահովվում է անմիջականորեն դրա անվտանգության պահանջների կատարմամբ կամ ստանդարտների ցանկում ներառված այն ստանդարտների պահանջների կատարմամբ, որոնց կիրառման արդյունքում կամավոր կերպով ապահովվում է սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանումը:
5.2. Հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոնները և մեթոդները` ներառյալ փորձանմուշները վերցնելու կանոնները, որոնք անհրաժեշտ են սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջները կիրառելու և կատարելու ու արտադրանքի համապատասխանությունը գնահատելու (հաստատելու) համար, սահմանվում են միջպետական ստանդարտներում, իսկ դրանց բացակայության դեպքում (մինչև միջպետական ստանդարտների ընդունումը)` Մաքսային միության անդամ պետությունների ազգային (պետական) ստանդարտներում:
Հոդված 6. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏՈՒՄԸ
6.1. Նախքան շուկայում շրջանառության մեջ դրվելը արտադրանքը պետք է ենթարկվի համապատասխանության հավաստման ընթացակարգի` համապատասխանությունը հայտարարագրելու ձևով: Համապատասխանությունը հավաստելիս որպես դիմող կարող է հանդես գալ պատրաստող (պատրաստողի կողմից լիազորված անձ) կամ ներմուծող (վաճառող) հանդիսացող իրավաբանական անձը կամ որպես անհատ ձեռնարկատեր գործող ֆիզիկական անձը:
6.2. Նախքան համապատասխանությունը հավաստելը անցկացվում է արտադրանքի նույնականացման գործընթացը:
6.3. Արտադրանքի համապատասխանության հայտարարագրումը սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջներին իրականացվում է 1Դ կամ 2Դ սխեմաներով՝ սույն Տեխնիկական կանոնակարգի 4-րդ հավելվածի համաձայն:
6.4. Համապատասխանության հայտարարագրման նպատակներով փորձարկումները կազմակերպվում են պատրաստողի (պատրաստողի կողմից լիազորված անձի), ներմուծողի (վաճառողի) կողմից փորձարկման լաբորատորիայում կամ հավատարմագրված փորձարկման լաբորատորիայում (կենտրոնում), որն ընդգրկված է Մաքսային միության սերտիֆիկացման մարմինների ու փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) միասնական ռեեստրում:
6.5. Արտադրանքի համապատասխանության հավաստումն իրականացնելիս դիմումատուն կազմում է սույն Տեխնիկական կանոնակարգի անվտանգության պահանջներին տվյալ արտադրանքի համապատասխանությունը հավաստող փաստաթղթերի լրակազմ, որը ներառում է`
տեխնիկական պայմանները (առկայության դեպքում).
պայմանագիրը (մատակարարման պայմանագիրը) և ապրանքն ուղեկցող փաստաթղթերը (համապատասխանությունը 2Դ սխեմայով հայտարարագրելիս).
պատրաստողի որակի կառավարման համակարգի սերտիֆիկատը (առկայության դեպքում).
արտադրանքի որակի անձնագիրը.
արտադրանքի անվտանգության անձնագիրը.
փորձարկումների մասին արձանագրությունները, որոնցով հավաստվում է սույն Տեխնիկական կանոնակարգի անվտանգության պահանջներին արտադրանքի համապատասխանությունը.
այն փաստաթղթի պատճենը, որով հաստատվում է, որ դիմումատուն սահմանված կարգով գրանցվել է Մաքսային միության անդամ պետությունում որպես իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր.
համապատասխանության սերտիֆիկատները` տրված նաև սերտիֆիկացման արտասահմանյան մարմինների կողմից (առկայության դեպքում):
6.6. 1Դ սխեմայով համապատասխանության հայտարարագրման դեպքում դիմումատուն կազմում է սույն Տեխնիկական կանոնակարգի 6.5-րդ կետում նշված փաստաթղթերի լրակազմը, իրականացնում է արտադրական հսկողություն և ձեռնարկում բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի արտադրության գործընթացով ապահովվի արտադրանքի համապատասխանությունը սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջներին, անցկացնում է նմուշների փորձարկումներ, ընդունում և գրանցում է համապատասխանության մասին հայտարարագիրը և զետեղում Մաքսային միության անդամ պետությունների շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշան:
6.7. 2Դ սխեմայով համապատասխանության հայտարարագրման դեպքում դիմումատուն կազմում է սույն Տեխնիկական կանոնակարգի 6.5-րդ կետում նշված փաստաթղթերի լրակազմը, անցկացնում է նմուշների փորձարկումներ, ընդունում և գրանցում է համապատասխանության մասին հայտարարագիրը և զետեղում Մաքսային միության անդամ պետությունների շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշան:
6.8. Համապատասխանության մասին հայտարարագիրը ենթակա է գրանցման Մաքսային միության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Համապատասխանության մասին հայտարարագրի գործողության ժամկետը սկսվում է դրա գրանցման ամսաթվից`
սերիական թողարկման արտադրանքի համար` առավելագույնը երեք տարի,
արտադրանքի խմբաքանակի համար` արտադրանքի պահպանության ժամկետով:
6.9. Արտադրանքի փաստաթղթերի լրակազմը` ներառյալ համապատասխանության մասին հայտարարագիրը, պետք է պահվի Մաքսային միության անդամ պետությունների տարածքում`
սերիական թողարկման արտադրանքի փաստաթղթերի լրակազմը` պատրաստողի (լիազորված անձի) մոտ արտադրանքը արտադրությունից հանելու (դադարեցնելու) օրվանից սկսած առնվազն տաս տարվա ընթացքում,
արտադրանքի խմբաքանակի փաստաթղթերի լրակազմը` ներմուծողի (վաճառողի), պատրաստողի (լիազորված անձի) մոտ` համապատասխանության մասին հայտարարագիրը գրանցելու ամսաթվից սկսած առնվազն տաս տարվա ընթացքում:
Հոդված 7. ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՆՇԱՆՈՎ ՄԱԿՆՇՈՒՄԸ
7.1. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանող և սույն Տեխնիկական կանոնակարգի 8–րդ հոդվածի համաձայն համապատասխանության հավաստման ընթացակարգերով անցած քսանյութերը, յուղերը և հատուկ հեղուկները պետք է ունենան Մաքսային միության անդամ պետությունների շուկայում շրջանառության միասնական նշանով մակնշում:
7.2. Մաքսային միության անդամ պետությունների շուկայում շրջանառության միասնական նշանով մակնշումը կատարվում է նախքան քսանյութերը, յուղերը և հատուկ հեղուկները շուկայում շրջանառության մեջ դնելը:
7.3. Քսանյութերը, յուղերը և հատուկ հեղուկները մակնշվում են Մաքսային միության անդամ պետությունների շուկայում շրջանառության միասնական նշանով այն դեպքում, երբ դրանք համապատասխանում են Մաքսային միության այն բոլոր տեխնիկական կանոնակարգերի պահանջներին, որոնց գործողությունը տարածվում է դրանց վրա և որոնցով նախատեսվում է տվյալ նշանի զետեղումը։
7.4. Մաքսային միության անդամ պետությունների շուկայում շրջանառության միասնական նշանը զետեղվում է փաթեթվածքի յուրաքանչյուր միավորի վրա, ինչպես նաև ներկայացվում է որակի անձնագրում:
Հոդված 8. ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՈՎ ՎԵՐԱՊԱՀՈՒՄ
8.1. Սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջների չկատարման, ինչպես նաև սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրանքի համապատասխանության հաստատումը իրականացնելու ընթացակարգերի խախտման համար պատասխանատվությունը սահմանվում է յուրաքանչյուր Կողմի օրենսդրությամբ: Եթե հայտնաբերվում է արտադրանք, որը չի համապատասխանում սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջներին կամ ենթակա է դրա նկատմամբ սահմանված պարտադիր պահանջներին համապատասխանության հավաստման, և որը դրվում է կամ գտնվում է շրջանառության մեջ առանց համապատասխանության հավաստման մասին փաստաթղթի և (կամ) Մաքսային միության անդամ պետությունների շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով մակնշման, յուրաքանչյուր Կողմի լիազորված մարմինները միջոցներ են ձեռնարկում տվյալ արտադրանքը շրջանառության մեջ չդնելու, Կողմի օրենսդրությանը համապատասխան այն շրջանառությունից հանելու, ինչպես նաև մյուս Կողմերին այդ մասին տեղեկացնելու մասով:
8.2. Սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանման նկատմամբ պետական հսկողությունը (վերահսկողությունը) իրականացվում է Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով։
Հավելված 1 «Քսանյութերի, յուղերի և հատուկ հեղուկների նկատմամբ պահանջների մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 030/2012) |
Արտադրանքի բնութագրերին ներկայացվող պահանջներ
Ցուցանիշի անվանումը |
Պլաստիկ քսուքներ |
Յուղեր |
Հատուկ հեղուկներ |
Ինքնաբոցավառման ջերմաստիճան***, °С |
չի որոշվում |
165–ից ոչ պակաս |
չի որոշվում |
Բաց հալքանոթում բռնկման ջերմաստիճանը, °С |
չի որոշվում |
135–ից ոչ պակաս |
չի որոշվում |
Ընտրողական լուծիչների պարունակություն*,% |
չի որոշվում |
0.3-ից ոչ ավելի |
չի որոշվում |
Եռման ջերմաստիճանը 101,3 կՊա ճնշման դեպքում (760 մմ ս. ս.), °С, ոչ ցածր՝ – սառեցնող հեղուկների համար |
չի որոշվում |
չի որոշվում |
չի որոշվում |
– արգելակման հեղուկներ համար |
չի որոշվում |
չի որոշվում |
115 |
Բյուրեղացման սկզբի |
չի որոշվում |
չի որոշվում |
մինուս 35 |
Ջրի պարունակությունը*, % զանգ. |
«Հետքեր» |
չի որոշվում | |
Մեխանիկական խառնուրդների |
0.03-ից ոչ ավելի | ||
պոլիքլորդիֆենիլների |
չի որոշվում |
50–ից ոչ ավելի |
չի որոշվում |
Ջրածնային ցուցանիշը (рН) |
չի որոշվում |
չի որոշվում |
6-ից 10 |
* - առանց հավելանյութերի յուղերի համար. |
Հավելված 2 «Քսանյութերի, յուղերի և հատուկ հեղուկների նկատմամբ պահանջների մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 030/2012) |
Բանեցրած արտադրանքի (բանեցրած քսանյութերի, յուղերի) բաշխումն ըստ խմբերի
Խումբը |
Բաղադրությունը |
ՇԲՅ |
Շարժիչային բանեցրած յուղեր ունիվերսալ, կարբյուրատորային, դիզելային, ավիացիոն մխոցային շարժիչների համար։ |
ԱԲՅ |
Արդյունաբերական բանեցրած յուղեր՝ փոխհաղորդակի յուղեր, արդյունաբերական յուղեր, գազատուրբինային և տուրբինային յուղեր, տրանսֆորմատորային յուղեր, կոմպրեսորային յուղեր, հիդրավլիկ յուղեր, հակաքայքայիչ յուղերը, էլեկտրամեկուսիչ յուղեր։ |
ԲՆԽ |
Բանեցրած նավթամթերքի խառնուրդներ՝ նավթային ողողահեղուկներ. մետաղների ջերմամշակման ժամանակ կիրառված յուղերը. փոխհաղորդակի, առանցքի, զելման, գլանի յուղեր. նավթային էմուլսիաներից ստացվող յուղեր. պահպանման միջոցների մաքրման և տրանսպորտային փոխադրման ժամանակ հավաքված նավթամթերքի խառնուրդներ, որոնք ստացվում են մաքրիչ կառույցներից և նավթ պարունակող ջրերից։ Հատուկ հեղուկներ՝ սառեցնող հեղուկներ (այդ թվում՝ սառեցնող քսահեղուկներ). արգելակման հեղուկներ։ |
Հավելված 3 «Քսանյութերի, յուղերի և հատուկ հեղուկների նկատմամբ պահանջների մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 030/2012) |
Բանեցրած արտադրանքի (քսանյութերի, յուղերի) որակի ֆիզիկաքիմիական ցուցանիշներին ներկայացվող պահանջները՝ դրանց հավաքման, պահպանման (կուտակման) և վերամշակման (ուտիլիզացման) համար հանձնման–ընդունման դեպքում
Ցուցանիշի անվանումը |
Խմբի համար նորմը | ||
ՇԲՅ |
ԱԲՅ |
ԲՆԽ | |
1. Կինեմատիկական մածուցիկությունը 50°С–ի դեպքում, մմ/վ (սՍտ) |
35-ից ավելի |
5–ից 35* |
- |
2. Բաց հալքանոթում որոշվող բռնկման ջերմաստիճանը, °С, ոչ ցածր |
100 |
120 |
- |
3. Մեխանիկական խառնուրդների զանգվածային մաս, %, ոչ ավելի |
1 |
1 |
1 |
4. Ջրի զանգվածային մաս, %, ոչ ավելի |
2 |
2 |
2 |
5. Աղտոտվածության պարունակությունը |
Բացակայություն | ||
* Ցուցանիշը կարող է ավելի մեծ լինել առանձին մակնիշների համար |
Հավելված 4 «Քսանյութերի, յուղերի և հատուկ հեղուկների նկատմամբ պահանջների մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 030/2012) |
Արտադրանքի համապատասխանության հայտարարագրման սխեմաներ
Սխեմայի N |
Սխեմայի տարր |
Կիրառում |
Համապատաս-խանությունը հավաստող փաստաթուղթ | ||
Արտադրանքի փորձարկումներ, տեսակի ուսումնասիրություններ |
Արտադրանքի գնահատում |
Արտադրական հսկողություն | |||
1Դ |
Արտադրանքի նմուշների փորձարկումներն իրականացնում է պատրաստողը |
- |
Արտադրական հսկողությունն իրականացնում է արտադրողը |
Սերիական թողարկման արտադրանքի համար՝ Դիմումատու՝ Մաքսային միության անդամ-պետության պատրաստող կամ օտարերկրյա պատրաստողի կողմից լիազորված անձ Մաքսային միության տարածքում |
Սերիական թողարկման արտադրանքի համապատաս-խանության մասին հայտարարագիր |
2Դ |
Արտադրանքի խմբաքանակի փորձարկումներն իրականացնում է դիմումատուն |
- |
- |
Արտադրանքի խմբաքանակի համար՝ Դիմումատու՝ Մաքսային միության անդամ պետության վաճառող (ներմուծող) կամ օտարերկրյա պատրաստողի կողմից լիազորված անձ Մաքսային միության տարածքում |
Արտադրանքի խմբաքանակի համապատաս-խանության մասին հայտարարագիր |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի հոկտեմբերի 2-ի թիվ 180 որոշմամբ |
Ստանդարտների ցանկ, որոնց կամավոր հիմունքով կիրառման արդյունքում ապահովվում է «Քսանյութերին, յուղերին և հատուկ հեղուկներին ներկայացվող պահանջների մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 030/2012) պահանջների պահպանումը
Համարը` ը/կ |
Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի տարրերը |
Ստանդարտի նշագիրը. տեղեկություններ փոփոխության մասին |
Ստանդարտի անվանումը |
Ծանոթա-գրություն |
1 |
2 |
3 |
4 |
5 |
1 |
Հոդված 5. Համապա-տասխանության ապահովումը |
ԳՕՍՏ 982–80 |
Տրանսֆորմատորային յուղեր. Տեխնիկական պայմաններ |
|
2 |
Հոդված 5. Համապա-տասխանության ապահովումը |
ԳՕՍՏ 5546-86 |
Յուղեր՝ սառնարանային մեքենաների համար. Տեխնիկական պայմաններ |
|
3 |
Հոդված 5. Համապա-տասխանության ապահովումը |
ԳՕՍՏ 5775-85 |
Կոնդենսատորային յուղ. Տեխնիկական պայմաններ |
|
4 |
Հոդված 5. Համապա-տասխանության ապահովումը |
ԳՕՍՏ 8581-78 |
Շարժիչային յուղեր՝ ավտոտրակտորային դիզելների համար. |
|
5 |
Հոդված 5. Համապա-տասխանության ապահովումը |
ԳՕՍՏ 9972-74 |
Նավթային տուրբինային յուղեր՝ հավելանյութերով. |
|
6 |
Հոդված 5. Համապա-տասխանության ապահովումը |
ԳՕՍՏ 10121-76 |
Տրանսֆորմատորային յուղեր՝ սելեկտիվ զտման ենթարկված. |
|
7 |
Հոդված 5. Համապա-տասխանության ապահովումը |
ԳՕՍՏ 10541-78 |
Շարժիչային յուղեր՝ ունիվերսալ և ավտոմոբիլային կարբյուրատորային շարժիչների համար. Տեխնիկական պայմաններ |
|
8 |
Հոդված 5. Համապա-տասխանության ապահովումը |
ԳՕՍՏ 12337-84 |
Շարժիչային յուղեր՝ դիզելային շարժիչների համար. |
|
9 |
Հոդված 5. Համապա-տասխանության ապահովումը |
ԳՕՍՏ 17479.1–85 |
Շարժիչային յուղեր. |
|
10 |
Հոդված 5 Համապա-տասխանության ապահովումը |
ԳՕՍՏ 17479.2–85 |
Փոխհաղորդիչ յուղեր. |
|
11 |
Հոդված 5. Համապա-տասխանության ապահովումը |
ԳՕՍՏ 20799-88 |
Արդյունաբերական յուղեր. |
|
12 |
Հոդված 5. Համապա-տասխանության ապահովումը |
ԳՕՍՏ 21046-86 |
Նավթամթերք բանեցրած. |
|
13 |
Հոդված 5. Համապա-տասխանության ապահովումը |
ԳՕՍՏ 21743-76 |
Ավիացիոն յուղեր. |
|
14 |
Հոդված 5. Համապա-տասխանության ապահովումը |
ԳՕՍՏ 23652-79 |
Փոխհաղորդիչ յուղեր. |
|
15 |
Հոդված 5. Համապա-տասխանության ապահովումը |
ԳՕՍՏ 28084-89 |
Սառեցնող ցածրասառչող հեղուկներ. |
|
16 |
Հոդված 5. Համապա-տասխանության ապահովումը |
ԳՕՍՏ 28549.0-90 |
Քսանյութեր, արդյունաբերական յուղեր և նմանատիպ արտադրատեսակներ |
|
17 |
Հոդված 5. Համապա-տասխանության ապահովումը |
ԳՕՍՏ 28549.1-90 |
Քսանյութեր, արդյունաբերական յուղեր և նմանատիպ արտադրատեսակներ |
|
18 |
Հոդված 5. Համապա-տասխանության ապահովումը |
ԳՕՍՏ 28549.2-90 |
Քսանյութեր, արդյունաբերական յուղեր և նմանատիպ արտադրատեսակներ |
|
19 |
Հոդված 5. Համապա-տասխանության ապահովումը |
ԳՕՍՏ 28549.3-90 |
Քսանյութեր, արդյունաբերական յուղեր և նմանատիպ արտադրատեսակներ |
|
20 |
Հոդված 5. Համապա-տասխանության ապահովումը |
ԳՕՍՏ 28549.4-90 |
Քսանյութեր, արդյունաբերական յուղեր և նմանատիպ արտադրատեսակներ |
|
21 |
Հոդված 5. Համապա-տասխանության ապահովումը |
ԳՕՍՏ 28549.5-90 |
Քսանյութեր, արդյունաբերական յուղեր և նմանատիպ արտադրատեսակներ |
|
23 |
Հոդված 5. Համապա-տասխանության ապահովումը |
ԳՕՍՏ 28549.7-90 |
Քսանյութեր, արդյունաբերական յուղեր և նմանատիպ արտադրատեսակներ |
|
24 |
Հոդված 5. Համապա-տասխանության ապահովումը |
ԳՕՍՏ 28549.8-90 |
Քսանյութեր, արդյունաբերական յուղեր և նմանատիպ արտադրատեսակներ |
|
25 |
Հոդված 5. Համապա-տասխանության ապահովումը |
ԳՕՍՏ 28549.9-90 |
Քսանյութեր, արդյունաբերական յուղեր և նմանատիպ արտադրատեսակներ |
|
26 |
Հոդված 5. Համապա-տասխանության ապահովումը |
ԳՕՍՏ 28549.10-91 |
Քսանյութեր, արդյունաբերական յուղեր և նմանատիպ արտադրատեսակներ (L դաս). Դասակարգում. Y խումբ. Կիրառման տարբեր ոլորտներ |
|
27 |
Հոդված 5. Համապա-տասխանության ապահովումը |
ԳՕՍՏ 28549.11-91 |
Քսանյութեր, արդյունաբերական յուղեր և նմանատիպ արտադրատեսակներ |
|
28 |
Հոդված 5. Համապա-տասխանության ապահովումը |
ԳՕՍՏ 28549.12-91 |
Քսանյութեր, արդյունաբերական յուղեր և նմանատիպ արտադրատեսակներ |
|
29 |
Հոդված 5. Համապա-տասխանության ապահովումը |
ԳՕՍՏ 28549.13-91 |
Քսանյութեր, արդյունաբերական յուղեր և նմանատիպ արտադրատեսակներ |
|
30 |
Հոդված 5. Համապա-տասխանության ապահովումը |
ԳՕՍՏ 29174-91 |
Նավթամթերք և քսանյութեր. |
|
31 |
Հոդված 5. Համապա-տասխանության ապահովումը |
ԳՕՍՏ 30333-2007 |
Քիմիական արտադրանքի անվտանգության անձնագիր. Ընդհանուր պահանջներ |
|
32 |
Հոդված 5. Համապա-տասխանության ապահովումը |
ԳՕՍՏ 51634-2000 |
Շարժիչային ավտոտրակտորային յուղեր. Ընդհանուր տեխնիկական պահանջներ |
|
33 |
Հոդված 5. Համապա-տասխանության ապահովումը |
ՍՏ ՂՀ ԳՕՍՏ Ռ 51634-2008 |
Շարժիչային ավտոտրակտորային յուղեր. Ընդհանուր տեխնիկական պահանջներ |
|
34 |
Հոդված 5. Համապա-տասխանության ապահովումը |
ՍՏ ՂՀ ԻԷԿ 60296-2011 (ԻԷԿ 60296-2003) |
Էլեկտրատեխնիկական նշանակության հեղուկներ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի հոկտեմբերի 2-ի թիվ 180 որոշմամբ |
Ստանդարտների ցանկ, որոնք պարունակում են «Քսանյութերին, յուղերին և հատուկ հեղուկներին ներկայացվող պահանջների մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 030/2012) պահանջները կիրառելու և կատարելու ու արտադրանքի համապատասխանության գնահատում (հաստատում) իրականացնելու համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ այն նմուշառման կանոններ
Համարը` ը/կ |
Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի տարրերը |
Ստանդարտի նշագիրը. տեղեկություններ փոփոխության մասին |
Ստանդարտի անվանումը |
Ծանոթա-գրություն |
1 |
2 |
3 |
4 |
5 |
1 |
Հավելված 3 Կինեմատիկական մածուցիկության որոշումը |
ԳՕՍՏ 33-2000 |
Նավթամթերք. |
|
2 |
Հավելված 1 Մեխանիկական խառնուրդների առկայության որոշումը |
ԳՕՍՏ 1036-75 |
Պլաստիկ քսուքներ. |
|
3 |
Հավելված 1 Ընտրողական լուծիչների պարունակություն |
ԳՕՍՏ 1057-88 |
Ընտրողական մաքրման յուղեր. |
|
4 |
Հավելված 1 |
ԳՕՍՏ 1520-84 |
Ընտրողական մաքրման յուղեր. |
|
5 |
Հավելված 1 |
ԳՕՍՏ 2477-65 |
Նավթ ու նավթամթերք. |
|
6 |
Հավելված 1 |
ԳՕՍՏ 2517-85 |
Նավթ ու նավթամթերք. |
|
7 |
Հավելված 1 |
ԳՕՍՏ 4333-87 |
Նավթամթերք. |
|
8 |
Հավելված 1 |
ԳՕՍՏ 6370-83 (թիվ 1 փոփոխությամբ) |
Նավթ, նավթամթերք և հավելանյութեր. |
|
9 |
Հավելված 1 |
ԳՕՍՏ 22567.5-93 |
Սինթետիկ լվացող միջոցներ և մակերևույթին ակտիվ միջոցներ. |
|
10 |
Հավելված 3 |
ԳՕՍՏ 26378.1-84 |
Նավթամթերք բանեցրած. |
|
11 |
Հավելված 3 |
ԳՕՍՏ 26378.2-84 (թիվ 1 փոփոխությամբ) |
Նավթամթերք բանեցրած. Մեխանիկական խառնուրդների և աղտոտումների որոշման մեթոդ |
|
12 |
Հավելված 3 |
ԳՕՍՏ 26378.4-84 |
Նավթամթերք բանեցրած. |
|
13 |
Հավելված 1 |
ԳՕՍՏ 28084-89 կետ 4.3 |
Սառեցնող ցածրասառչող հեղուկներ. |
|
14 |
Հավելված 1 |
ՍՏ ՂՀ ԻՍՕ 3170-2006 |
Նավթ ու նավթամթերք. |
|
15 |
Հավելված 1 |
ՍՏ ՂՀ ԻՍՕ 3924-2011 |
Նավթամթերք. |
|
16 |
Հավելված 1 |
ՍՏ ՂՀ ԻՍՕ 12937-2004 |
Նավթամթերք. |
|
17 |
Հավելված 1 |
ԳՕՍՏ Ռ 52532-2006 |
Բազային յուղեր. |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 օգոստոսի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
03.03.2017, թիվ 29 | 02.03.2019, թիվ 59 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|