ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՄԱՎԻՐ ՄԱՐԶԻ
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
03 փետրվարի 2023 թվական N 002-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի ԹԻՎ 217-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասով, 33-րդ հոդվածի 4-րդ մասով, 29-րդ հոդվածով՝
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի 2023 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 217-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Հաստատել համայնքի բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդը 588032,7 հազար դրամ. վարչական մասի ազատ մնացորդը` 398331.3 հազար դրամ և ֆոնդային մասի ազատ մնացորդը` 189701.4 հազար դրամ:
2) Համայնքի բյուջեի վարչական մասի տարեսկզբի ազատ մնացորդի 8669.4 հազար դրամն ուղղել նախորդ տարում ֆինանսավորման ենթակա, սակայն չֆինանսավորված պարտավորությունների կատարմանը, իսկ 389661.9 հազար դրամն ուղղել բյուջեի ֆոնդային մաս,
3) Բյուջեի եկամտային մասում կատարել հետևյալ փոփոխությունները
ա. Բյուջետային տող 1113` Համայնքի բյուջե մուտքագրվող անշարժ գույքի հարկ, ավելացնել 11854.0 հազար դրամով` սահմանելով 208482.0 հազար դրամ,
բ. Բյուջետային տող 1121` Գույքահարկ փոխադրամիջոցների համար, ավելացնել 308.0 հազար դրամով` սահմանելով 422426.0 հազար դրամ,
գ. Բյուջետային տող 1331` Համայնքի սեփականություն համարվող հողերի վարձակալության վարձավճարներ, ավելացնել 20000.0 հազար դրամով` սահմանելով 60613.0 հազար դրամ:
4) Բյուջեի ծախսային մասում կատարել հետևյալ փոփոխությունները.
ա. 01 բաժին 1 խումբ 1 դաս` «Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում» ծրագրի ծախսերի «Էներգետիկ ծառայություններ» 4212 հոդվածն ավելացնել 1432.8 հազար դրամով, «Վարչական սարքավորումներ» 5122 հոդվածն ավելացնել 2000.0, հազար դրամով,
բ. 01 բաժին 6 խումբ 1 դաս` «Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող)» ծրագրի ծախսերի «Էներգետիկ ծառայություններ» 4212 հոդվածն ավելացնել 2383.8 հազար դրամով, «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» 5113 հոդվածն ավելացնել 120210.0 հազար դրամով «Նախագծահետազոտական ծախսեր» 5134 հոդվածը` 10500.0 հազար դրամով,
գ. 04 բաժին 5 խումբ 1 դաս` «Ճանապարհային տրանսպորտ» ծրագրի ծախսերի «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» 5113 հոդվածն ավելացնել 131153.3 հազար դրամով,
դ. 06 բաժին 3 խումբ 1 դաս` «Ջրամատակարարում» ծրագրի ծախսերի «Էներգետիկ ծառայություններ» 4212 հոդվածն ավելացնել 4852.8 հազար դրամով, «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» 5113 հոդվածն ավելացնել 217700.0 հազար դրամով,
ե. 09 բաժին 1 խումբ 1 դաս` «Նախադպրոցական կրթություն» ծրագրի ծախսերի 5113 հոդվածն ավելացնել 97800.0 հազար դրամով,
զ. 09 բաժին 5 խումբ 1 դաս` «Արտադպրոցական դաստիարակություն» ծրագրի ծախսերի «Սուբսիդիաներ ոչ-ֆինանսական պետական (hամայնքային) կազմակերպություններին» 4511 հոդվածն ավելացնել 1500.0 հազար դրամով,
է. 11 բաժին 1 խումբ 2 դաս` «ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ» ծրագրի ծախսերի 4891 հոդվածն ավելացնել 30662.0 հազար դրամով։
2. Փոփոխությունները կատարել համաձայն 1, 2, 3, 4 հավելվածների:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից:
Կողմ -19
ԽՈՒԴԱԹՅԱՆ ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐՇԱՄ ԱԲԳԱՐՅԱՆ ՀԱՅԿ ԱՂԱԽԱՆՅԱՆ ԿԱՐԵՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ ՀԱՅԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԹԱՄԱՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ԴՈԼԻՆՅԱՆ ՀԱՅԿ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆ ՆԱՐԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԴԱՎԻԹ ՄԱՏԻՆՅԱՆ ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԵԼԵՔՅԱՆ ՀԱՅԿ ՄԿՐՏՉՅԱՆ ԱՐՄԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ ՀԵՐԻՔՆԱԶ ՆԱԶԱՐՅԱՆ ՍՏԵՓԱՆ ՇԱՀԻՆՅԱՆ ՄԱՄԻԿՈՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ ԷԴԳԱՐ |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝
2023 թ. փետրվարի 03 ք. Արմավիր |
Դ. ԽՈՒԴԱԹՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 փետրվարի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|