ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 փետրվարի 2018 թվականի N 169-Ա
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Ռոսիայի 26 հասցեում գտնվող 5469218,4 դրամ սկզբնական արժեքով 848 քառ. մետր ընդհանուր մակերեսով նախկին ճաշարանային երկհարկանի մասնաշենքը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողատարածքը՝ կադաստրային արժեքով (այսուհետ՝ N 1 գույք) հետ վերցնել «Աբովյանի թիվ 4 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և ամրացնել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության` Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի 21/1 հասցեում գտնվող 9318135,64 դրամ սկզբնական արժեքով 1166 քառ. մետր ընդհանուր մակերեսով դպրոցի մասնաշենքը (որից 252,8 քառ. մետր նկուղ) և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողատարածքը՝ կադաստրային արժեքով (այսուհետ՝ N 2 գույք) հետ վերցնել «Երևանի Սամվել Շահմուրադյանի անվան թիվ 85 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և ամրացնել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում իրականացնել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված N 1 գույքի և N 2 գույքի չափագրման, առանձնացման և որպես առանձին գույքային միավորների գրանցման աշխատանքները:
4. Հայաստանի Հանրապետոության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշման 3-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում հիմք ընդունելով անշարժ գույքի չափագրման, առանձնացման և գրանցման արդյունքում ստացված տվյալները.
1) «Աբովյանի թիվ 4 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել 2017 թվականի հունվարի 31-ին կնքված N 05/0017 անհատույց օգտագործման պայմանագիրը սույն որոշման 1-ին կետում նշված N 1 գույքի մասով լուծելու մասին համաձայնագիր (այսուհետ՝ համաձայնագիր)՝ դրանում նախատեսելով, որ համաձայնագրի նոտարական վավերացման և համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման «Աբովյանի թիվ 4 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին.
2) «Երևանի Սամվել Շահմուրադյանի անվան թիվ 85 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել 2015 թվականի օգոստոսի 20-ին կնքված N 112/0015 անհատույց օգտագործման պայմանագիրը սույն որոշման 2-րդ կետում նշված N 2 գույքի մասով լուծելու մասին համաձայնագիր (այսուհետ՝ համաձայնագիր)՝ դրանում նախատեսելով, որ համաձայնագրի նոտարական վավերացման և համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման «Երևանի Սամվել Շահմուրադյանի անվան թիվ 85 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին,
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշման 4-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում հիմք ընդունելով անշարժ գույքի չափագրման, առանձնացման և գրանցման արդյունքում ստացված տվյալները, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ համատեղ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված N 1 գույքի և N 2 գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2018 թ. փետրվարի 23 Երևան |