ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 սեպտեմբերի 2011 թվականի N 1261-Ա
ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության առաջարկությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Պետական սեփականություն հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից տնօրինվող ավտոմեքենան` համաձայն հավելվածի, նվիրաբերել «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեությանն աջակցելու նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` կնքել համապատասխան պայմանագիր և սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Տ. Սարգսյան | 
| 
 
  | 
| 
 Հավելված ՀՀ կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 1-ի N 1261-Ա որոշման  | 
Ց Ա Ն Կ
«Հայոց ցեղասպանության թանգարաՆ-ինստիտուտ» պետական ոչ առԵՎտրային կազմակերպությանը նվիրաբերվող տրանսպորտային միջոցի
| 
 Տրանսպորտային միջոցի մակնիշը  | 
 Թողարկման տարեթիվը  | 
 Շարժիչի համարը  | 
 Նույնականացման համարը  | 
 Հաշվեկշռային արժեքը  | 
| 
 «Տոյոտա-Կորոլա»  | 
 2009 թ.  | 
 1ZZ3185428  | 
 vin JTDBR42E50J013724  | 
 8.670.000  | 
| 
 Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար  | 
Դ. Սարգսյան |