ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
9 նոյեմբերի 2010 թ. |
թիվ 287-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՐԱՅԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԹԻՎ 557 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 37-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2010 թվականի նոյեմբերի 3-ի թիվ 47 արձանագրություն) և Արայիկ Պողոսյանի՝ փոխանակման կետի գործունեությունը դադարեցնելու մասին 2010 թվականի հոկտեմբերի 19-ի դիմումը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել Արայիկ Պողոսյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 557 լիցենզիան։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն Արայիկ Պողոսյանին առձեռն հանձնելու կամ վերջինիս կողմից տրամադրված (նշված) բնակության վայր (հասցե՝ ք. Արտաշատ, Աբովյան փողոց 8Ա) ուղարկելու օրվան հաջորդող օրը։
ՀՀ կենտրոնական |
Ա. Ջավադյան |
|