120.0030.28.02.01
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
28 փետրվարի 2001 թ. |
N 30 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՔԱՂԱՔՆԵՐՈՒՄ ԵՎ ԽՈՇՈՐ ԳՅՈՒՂԵՐՈՒՄ ՏՆԵՐԻ (ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ՑՈՒՑԱԿՆԵՐԸ ԿԱԶՄԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Մարդահամարի մասին» ՀՀ օրենքի 7 հոդվածի 2-րդ մասով սահմանված դրույթով, Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
հաստատել Քաղաքներում և խոշոր գյուղերում տների (շինությունների) ցուցակները կազմելու կարգի մասին Հրահանգը (կցվում է):
Նախագահ` |
Ս. Մնացականյան |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ՀՀ 2001 թ. մարդահամար |
Հաստատված է |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
ՔԱՂԱՔՆԵՐՈՒՄ ԵՎ ԽՈՇՈՐ ԳՅՈՒՂԵՐՈՒՄ ՏՆԵՐԻ (ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ՑՈՒՑԱԿՆԵՐԸ ԿԱԶՄԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Ե ր և ա ն 2 0 0 1
1. Ընդհանուր դրույթներ
1. Տների (շինությունների) ցուցակների կազմումը հանդիսանում է մարդահամարի նախապատրաստական ամենակարևոր աշխատանքներից մեկը:
Տների ցուցակներն անհրաժեշտ են.
●
քաղաքների և խոշոր գյուղերի տարածքը մարդահամարային, հրահանգչական և հաշվային տեղամասերի բաժանելու.●
մարդահամարի ժամանակ բնակչության հաշվառման ամբողջականությունն ապահովելու համար:2. Տների ցուցակները կազմվում են մեկ օրինակից, հատուկ այդ նպատակով հրահանգավորված աշխատողների` ցուցակագրողների կողմից տները (շինությունները) շրջագայելու միջոցով: Աշխատանքներն իրականացվում են 2001 թ. ապրիլի 23-ից` մեկ ամսվա ընթացքում, ապահովելով իրեն հատկացված ցուցակագրման տեղամասի ամբողջական ընդգրկումը:
3. Մինչև ցուցակների կազմումը ցուցակագրողը պետք է հրահանգավորվի, այնուհետև ծանոթանա իր տեղամասի սահմաններին` համեմատելով դրանց իրեն հատկացված տեղամասի սխեմատիկ հատակագծի հետ:
4. Տների (շինությունների) ցուցակները (Ձև-1 քաղաքային Աղյուսակ 2) կազմվում են ըստ առանձին թաղամասերի` յուրաքանչյուր թաղամասի տները շրջագայելով, և դրանք ըստ համարների հաջորդականության գրանցելով: Մեկ ցուցակում երկու կամ ավելի թաղամասերի տվյալները գրանցել չի թույլատրվում:
Տուն (շինություն) համարվում է ինքնուրույն վերգետնյա շինարարական համակարգը, որն ունի առանձին փոստային (թվային, տառային) համար. օրինակ` 15, 8/2, մասնաշենք Ա և այլն:
Թաղամաս համարվում է բնակավայրի կառուցապատված տարածքի այն մասը, որը սահմանազատվում է փողոցներով, հրապարակներով, նրբանցքներով, անցուղիներով և այլնով: Եթե բնակավայրում առկա է նաև զանգվածային կառուցապատում` սահմանափակված ազատ (չկառուցապատված) տարածքով` ապա ցուցակներն այդտեղ կազմվում են յուրաքանչյուր առանձին զանգվածի համար: Պարզ արտահայտված թաղամասային (զանգվածային) կառուցապատման բացակայության դեպքում բնակավայրի տարածքն անհրաժեշտ է բաժանել պայմանական թաղամասերի (զանգվածների), դրանք համարակալել և յուրաքանչյուրի համար կազմել առանձին ցուցակ:
Տների ցուցակները փողոցներով կազմել թույլատրվում է միայն բացառիկ դեպքերում, երբ բնակավայրը բաղկացած է մեկ կամ մի քանի զուգահեռ փողոցներից: Ընդ որում, եթե հնարավորություն կա փողոցը բաժանել մասերի նրբանցքներով, անցուղիներով և այլն, ապա հարկավոր է յուրաքանչյուր այդպիսի մասի համար կազմել առանձին ցուցակ:
Հատակագծի վրա թաղամասերը և զանգվածները համարակալված կլինեն ՀՀ ԱՎԾ-ի տարածքային բաժնի ղեկավարի կողմից, տվյալ բնակավայրի սահմաններում` հերթական համարներով:
5. Տների ցուցակները կազմելիս, ցուցակագրողը ճշտում է իր տեղամասի սխեմատիկ հատակագիծը` ավելացնում նոր կառուցված ու կիսակառույց տները և ջնջում քանդվածները:
Ցուցակագրողը տների (շինությունների) ցուցակներում պետք է նշումներ կատարի նաև իր տեղամասի շրջագայության ժամանակ հայտնաբերված փողոցների անվանացույցերի և տների համարանիշերի բացակայության մասին: Շրջագայության ժամանակ հայտնաբերված բոլոր թերությունների և ուղղումների մասին ցուցակագրողը պարտավոր է տեղեկացնել ՀՀ ԱՎԾ-ի տարածքային բաժնի ղեկավարին` ներկայացնելով գրավոր զեկուցագիր:
Սույն հրահանգում օգտագործված տերմինները կիրառվում են միայն վիճակագրական նպատակով:
1. Ցուցակների կազմման կարգը
6. ՀՀ ԱՎԾ-ի տարածքային բաժնի ղեկավարից ցուցակագրողը ստանում է.
- ցուցակագրողի վկայական,
- տների ցուցակների` ձև 1-քաղաքային (աղյուսակ 1, 2) բավարար քանակությամբ բլանկներ,
- հրահանգ` տների ցուցակների կազմման կարգի մասին,
- ցուցակագրման տեղամասի հատակագիծ,
- բնակարանային ֆոնդի սեփականատերերի կամ նրանց կողմից լիազորված մարմինների հասցեներ:
7. Ցուցակագրողը տների ցուցակագրումն ըստ թաղամասերի (զանգվածների) սկսում է աղյուսակ 2-ի լրացումից, որի հասցեամասում գրում է սխեմատիկ հատակագծի վրա նշված թաղամասի համարը և նկարագրում դրա սահմանները` պողոտաների, փողոցների, հրապարակների, նրբանցքների, փակուղիների և այլնի անվանումները, և թաղամասերը շրջափակող անկյունային շենքերի համարները, ընդ որում անհրաժեշտ է համապատասխան նկարագրում տալ նաև զանգվածների սահմանների վերաբերյալ: Եթե տների ցուցակները կազմվում են փողոցի կամ նրա մի մասի համար, ապա հասցեամասում գրվում է դրա անվանումը, իսկ սահմանների նկարագրման մասում ցուցակի մեջ մտցված առաջին և վերջին տների համարները:
Եթե մեկ թաղամասի տների ցուցակների լրացման համար օգտագործվում են մի քանի թերթեր, ապա թաղամասի (զանգվածի) համարը, հասցեն և սահմանների նկարագրությունը լրացվում են միայն առաջին թերթի վրա, իսկ մնացած թերթերի վրա գրվում է միայն թաղամասի համարը և էջակալվում (օրինակ` էջ 2, էջ 3 և այլն):
8. Աղյուսակ 2-ում գրանցվում են տվյալ թաղամասի (զանգվածի) տարածքում գտնվող բոլոր տները (շինությունները), որտեղ բնակվում կամ կարող է բնակվել բնակչություն, ինչպես նաև հիմնարկների, կազմակերպությունների կողմից զբաղեցրած շենքերն ու շինությունները:
Թաղամասից (զանգվածից) դուրս, այսինքն` դրանից որոշակի հեռավորության վրա գտնվող տները, մտցվում են այն թաղամասի (զանգվածի) ցուցակի մեջ, որին ավելի մոտ են և գրանցվում են ցուցակում թաղամասի (զանգվածի) բոլոր տները գրանցելուց հետո` «թաղամասից (զանգվածից) դուրս» նշումով:
Ցուցակում պետք է մտցնել նաև այն տարածքները, որտեղ կատարվում են բնակելի և ոչ բնակելի կառույցների շինարարություն, քանի որ մարդահամարի անցկացման պահին այդտեղ շինարարությունը կարող է ավարտված լինել, իսկ շինությունը` բնակեցված:
Այս կամ այն թաղամասում շրջագայության ժամանակ ցուցակագրողը պարտավոր է մտնել նաև դրա ներսը` թաղամասի ներսում գտնվող տների բացթողումից խուսափելու համար:
9. Յուրաքանչյուր տուն (շինություն) ցուցակում գրվում է առանձին տողով, համարների հաջորդականությամբ` նշելով տների (շինությունների) քանակը: Ընդ որում, թաղամասի (զանգվածի) ներսում գտնվող տները գրվում են համապատասխան փողոցում դրանց համարակալման կարգով:
10. Աղյուսակ 2-ի 1-5-րդ սյունակները լրացվում են տները (շինությունները) շրջագայելու ժամանակ: Բնակարանների քանակի և բնակչության թվաքանակի (6-7-րդ սյունակներ) վերաբերյալ տվյալները յուրաքանչյուր տան համար ցուցակագրողը լրացնում է ըստ բնակարանային ֆոնդի սեփականատիրոջ կամ նրա լիազոր մարմնի կողմից տարվող սկզբնական հաշվառման տվյալների` տների տեխնիկական անձնագրերի, բնակարանային քարտերի, իսկ քաղաքացիների սեփականություն հանդիսացող տներում` դրանց սեփականատերերի կողմից ներկայացված տվյալների հիման վրա:
Աղյուսակ 2-ում գրանցվում են.
1-ին սյունակում` յուրաքանչյուր տան հերթական համարը,
2-րդ սյունակում` պողոտայի, փողոցի, նրբանցքի, հրապարակի, անցուղու և այլնի անվանումը, ընդ որում, այդ անվանումը ցույց է տրվում մեկ անգամ` տվյալ փողոցի առաջինը գրված տան դիմաց, իսկ մյուս տների դիմաց դրվում է կրկնողության նշան (-"-),
3-րդ սյունակում` տան (շինության) համարը, ինչպես հիմնական, այնպես էլ լրացուցիչ (օրինակ 8ա, 5/1 և այլն): Եթե տունը (շինությունը) բաղկացած է մի քանի մասնաշենքից կամ շինությունից, ապա յուրաքանչյուր մասնաշենք կամ շինություն տների ցուցակում գրանցվում է առանձին տողով, նշելով ընդհանուր համարը և մասնաշենքի համարը. օրինակ` 5 մասնաշենք Ա, 5 մասնաշենք Բ, 1/18 մասնաշենք 1:
4-րդ սյունակում` կազմակերպության, հիմնարկի անվանումը, որին պատկանում է տունը, (օրինակ` ԲՇՏ 1, համատիրություն «Գայանե», մեխանիկական գործարանի հանրակացարան և այլն) կամ սեփականատիրոջ ազգանունը (եթե տունը պատկանում է մի քանի սեփականատերերի, ապա գրվում է նրանցից յուրաքանչյուրի ազգանունը):
5-րդ սյունակում` բոլոր բնակելի և ոչ բնակելի շինությունների քանակը, որոնք առկա են տվյալ համարի տակ: Շինություն համարվում է առանձին կանգնած կառույցը: Շինությունների թվում չեն ընդգրկվում տնտեսական նշանակության այն կառույցները, որոնցում, կառուցվածքային առանձնահատկություններից ելնելով, բնակչություն չի կարող բնակվել նույնիսկ ժամանակավորապես (օրինակ` ավտոտնակ, խորդանոց, մարագ):
6-7-րդ սյունակներում` բնակարանների քանակի և դրանցում մշտական բնակչության թվաքանակի վերաբերյալ տեղեկությունները ցուցակագրողը ստանում է.
● բնակշահագործման կազմակերպություններից, տնային կառավարչություններից և այլ իրավաբանական անձանցից, իսկ համատիրություններին պատկանող տների վերաբերյալ` այդ կազմակերպություններից,
● հիմնարկներին և կազմակերպություններին պատկանող բնակելի տների, մանկատների, ծերերի և հաշմանդամների, տուն-ինտերնատների, գիշերօթիկ դպրոցների, հանրակացարանների, հիվանդանոցների, առողջարանների, հանգստյան տների, հյուրանոցների և այլնի վերաբերյալ` դրանց պարետներից կամ կառավարիչներից, կամ էլ հիմնարկների ադմինիստրացիայից,
● քաղաքացիների անձնական սեփականություն հանդիսացող տների վերաբերյալ` դրանց սեփականատերերից:
Բնակարանը, որպես առանձին բնակելի միավոր պետք է հաշվի առնել այնպես, ինչպես այն ընդունված է բնակֆոնդը տնօրինողի կողմից:
Մշտական բնակչությամբ հանրակացարանային տիպի տների համար (մանկատներ, ծերանոցներ, գիշերօթիկներ և այլն)` 6-րդ սյունակում գրվում է սենյակների քանակը, իսկ 7-ում` այդ սենյակներում մշտապես բնակվող բնակչության թվաքանակը:
Հիվանդանոցներում, ծննդատներում, առողջարաններում, հանգստյան տներում, հյուրանոցներում և ժամանակավոր կացատեղ հանդիսացող այլ հիմնարկներում, որոնցում կան մշտական բնակչություն ունեցող սենյակներ (բնակարաններ), 6-րդ սյունակում նշվում է այդպիսի սենյակների (բնակարանների) քանակը, իսկ 7-ում` դրանցում մշտապես բնակվող բնակչության թվաքանակը:
Եթե որևէ բնակելի շենքում է գտնվում նաև հյուրանոց, հիվանդանոց և այլն, ապա 6-7-րդ սյունակներում համապատասխանաբար, ցույց են տրվում միայն բնակելի շենքի բնակարանների քանակը և դրանցում մշտապես բնակվող բնակչության թվաքանակը, իսկ ծանոթությունում (9-րդ սյունակ) նշվում է, որ այդ շենքում առկա է հյուրանոց, հիվանդանոց և այլն:
8-րդ սյունակում` առկա տեղերի քանակը` բնակչության ժամանակավոր կացատեղ հանդիսացող հիմնարկներում (հիվանդանոցում, հյուրանոցում, հանգստյան տանը, առողջարանում և այլն):
9-րդ սյունակում` «Ծանոթություն»-նշումներ է կատարվում փողոցների անվանացույցերի, տների համարանիշերի բացակայության և այլնի մասին:
Կառուցվող բնակելի և ոչ բնակելի շինությունների համար 3-րդ սյունակում գրանցվում է տան համարը (համարի բացակայության դեպքում դրվում է գծիկ), 4-րդ սյունակում նշվում է տան սեփականատիրոջ` իրավաբանական անձի անվանումը կամ մասնավոր անձի դեպքում` նրա ազգանունն ու անունը, 5-8-րդ սյունակներում դրվում են գծիկներ, իսկ ծանոթությունում (9-րդ սյունակ) գրվում է` «տունը կառուցվում է» կամ «կատարված է հողահատկացում»:
11. Ցուցակագրման տեղամասի բոլոր տները (շինությունները) շրջագայելուց, և ըստ բոլոր թաղամասերի (զանգվածների) ցուցակները կազմելուց հետո, ցուցակագրողը ցուցակների տվյալները համեմատում է իր տեղամասի հատակագծի հետ, որի վրա շրջագայության ժամանակ կատարվել են բոլոր փոփոխություններն ու ուղղումները: Համոզվելով, որ բոլոր տները մտցված են ցուցակում, ցուցակագրողն ըստ յուրաքանչյուր թաղամասի (զանգվածի) հաշվում է 3-րդ (տների քանակը, ներառյալ կառուցվող) և 5-8-րդ սյունակների հանրագումարները: Այնուհետև կազմվում է տների ցուցակների ամփոփագիրը` աղյուսակ 1-ը (ամբողջությամբ ցուցակագրման տեղամասի համար), այնտեղ լրացնելով յուրաքանչյուր թաղամասի (զանգվածի) հանրագումարները` 3-6-րդ և 8-րդ սյունակները լրացվում են աղյուսակ 2-ի համապատասխան տվյալներից, իսկ 7-րդ սյունակում նշվում է, ինչպես առանձին շենքերում, այնպես էլ բնակելի շինություններում տեղակայված ժամանակավոր կացատեղ հանդիսացող հիմնարկների քանակը:
12. Սահմանված ժամկետին ցուցակագրողները տների ցուցակները` Ձև 1-քաղաքային (աղյուսակ 1 և աղյուսակ 2), ճշտված սխեմատիկ հատակագծերի հետ միասին հանձնում են ՀՀ ԱՎԾ-ի տարածքային բաժնի ղեկավարին: Նշված փաստաթղթերի ստուգումից և ընդունումից հետո ցուցակագրողը և ՀՀ վիճակագրության տարածքային բաժնի ղեկավարը վավերացնում են այն և նշում ընդունման ամսաթիվը:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայություն ՀՀ 2001 թ. մարդահամար |
Ձև I-քաղաքային - Աղյուսակ 1 Հաստատված է ՀՀ Վիճակագրության պետական խորհրդի 28.02.2001 թ. N 30 որոշմամբ |
Տեղամասի տների ցուցակների ամփոփագիր
Ցուցակագրման տեղամաս N __ Մարզ __________ Քաղաք __________
հ/հ |
Թաղամասերի |
Տների |
Բնակելի և ոչ |
դրանցում |
Ժամանակավոր կացատեղ |
Ծանոթություն | ||
բնակա- |
բնակչության |
քանակը |
առկա տեղերի | |||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
Ցուցակագրող
________________ (ստորագրությունը) |
___ ______________ 2001 թ. |
ՀՀ ԱՎԾ-ի մարզային վարչության տարածքային |
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայություն ՀՀ 2001 թ. մարդահամար |
Ձև I-քաղաքային - Աղյուսակ 2 Հաստատված է ՀՀ Վիճակագրության պետական խորհրդի 28.02.2001 թ. N 30 որոշմամբ |
Թաղամասի (զանգվածի) տների ցուցակ
Մարզ __________________
Քաղաք _________________
Ցուցակագրման տեղամաս N ____ Թաղամասի (զանգվածի) N___ |
Թաղամասի (զանգվածի) սահմանների նկարագրությունը ____________________________ ____________________________ ____________________________ |
հ/հ |
Պողոտայի, փողոցի, հրապարակի, նրբանցքի, անցուղու և այլնի անվանումը |
Տան |
Հիմնարկի |
Բնակելի և ոչ |
դրանցում |
Ժամանակավոր կացատեղ |
Ծանոթություն | |
բնակա- |
բնակչության | |||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Ցուցակագրող
________________ (ստորագրությունը) |
___ ______________ 2001 թ. |
ՀՀ ԱՎԾ-ի մարզային վարչության տարածքային |
Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
20 մարտի 2001 թ.
պետական գրանցման թիվ 12001060