ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
12 հունիսի 2000 թվականի |
թիվ 148 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՏԵՂԵԿԱԳԻՐ» 2000 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 1 ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի թիվ 107 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տեղեկագիր» 2000 թվականի թիվ 1 պարբերականում ավելացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից համատեղ հաստատված «Հայաստանի Հանրապետության Պետական (Գանձապետական) միջին ժամկետայնության մասնակի մարումներով արժեկտրոնային պարտատոմսերի թողարկման հիմնական պայմանները» և «Հայաստանի Հանրապետության Պետական (Գանձապետական) միջին ժամկետայնության մասնակի մարումներով արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխման, շրջանառության և մարման սպասարկման կարգը»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: